Copy SMS

Այո ՛ ես սիրել եմ (Զրույց Մաքելվինի հետ )

Այո ՛ ես սիրել եմ (Զրույց Մաքելվինի հետ )  - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

.Երբևէ՞ ձեզ զգացել եք ավելորդ աշխարհում

.Մաքելվին -Երբեք .իհարկե լինում են պահեր ,որ ահասառսուռ դող են առաջացնում ,քեզ մատնելով այն մտքին ՝ որ այս աշխարհը քո տեղը չի.բայց երբեմն պետք է սառը դատել ,վերջապես աշխարհը մեծ է ,ու ամեն մեկը ունի փոքրիկ աշխարհ,որտեղ մեծացնում է մտքերը ,զրուցում ինքն իր հետ ,ունի երազելի տուն .ու կառուցում է իր երազների աշխարհը .ես չեմ ներում այն մարդկանց ,՝ովքեր գտնում են ,որ ավելորդ են այս աշխարհում .դա տարօրինակ զգացում է ,եթե լինեի հոգեբան ,ամեն կերպում մարդկանց կստիպեի անել այն ինչ ուզում են ,ու վստահ եմ՝ ,նրանք իսկապես կմտածեին ,որ այս աշխարհը իրեցն է . Աշարհը ազատություն է ,բաց օդ ,հսկա տարածություն .այն պետք է վայելես ,գտնես ինքդ քեզ հենց ներսում ,ու ապրես այնպես ,ասես աշխարհը քոնն է ,քո տունը .

.Իսկ եթե հնարավություն ունենաիք ,ինչպիսին ՞ կփոխեիք աշխարհը .

.Մաքելվին -Թվում է թե աշխարհը պտտվում է ու ամեն ինչ նույն է մնում .դա մեծ սուտ է .Մենք ամեն օր ենք փոխում աշխարհը ,երբեմն դեպի վատ ,իսկ երբեմն դեպի գեղեցիկը . եթե ես կարողանայի ամեն ինչ փոխելու հնարավորություն ունենաի ,նախ առաջինը՝ կվերացնեի կրոնը ,ամեն դեպքում որքանել ,որ այն մեծ ներշնչանք է ,ամեն կերպ մարդկանց աչքերը կբացեի ,ու ցույց կտաի իրական ճանապարհը .կրոնը այսօր աշխարհն է սպանում ,մեր ժամանակներում այն հսկայական դերակատարում ունի ,թվում թե այդ ամենը սեր է քարոզում ,բայց այն խլում է հազարավոր մարդկանց կյանքերը .դրա գաղափարախոսությունը հսկայական մի գործիք է ,որ մարդուց խլում է իքնությունը ,ազատությունը ,իրավունքը .այն ամենը ինչը մարդու էությունն է .

.Իսկ որն է ՞ ձեր ճանապարհը

.Մաքելվին- Ազատությունը .այսօր բոլորիս թվում է թե այս դարը ազատության դարն է ,բայց սխալ է թվում .սա վանդակավոր դար է ,իմ ճանապարհը ազատությունն է .որը չի չափվում անծայրածիր տարածքներով և այլն.այլ չափվում է ՝ իմ զգացական իրավունքով .գեղեցիկը զգալու ,գեղեցիկը սիրելու ,խաղաղության ձգտումով .մենք անազատ ենք .և դա ամենամեծ խնդիրն է ,որ կարող է պատահել մեզ հետ .մենք անազատ ենք ,որովհետև մենք չենք հավատում մեզ ,փոխարենը հավատում ենք գրքերին .իսկ իրական ճշմարտությունները մեր ներսում են ապրում .այն պետք է սովորել խորքից ,ու զգայական ճանապարհներից .մարդիկ անում են այն ինչ անում են բոլորը ,մարդիկ ասում են այն ,ինչը ասվում է ամեն անգամ .սա վախի ու անազատության դար է .ամենավատ դարը որ կարող էր լինել . որովհետև մենք մեզ կապել ենք ուրիշի գաղափարներին ,ու կախվել ենք ուրիշի մտքերից ,իսկ մեր մտքերը մնացել են օդում կախված ,ու չեն ապրում .

.Ինչն՞ է ճշմարտությունը

.Մաքելվին -Խաղաղությունը .ոչ թե այն ինչին հավատում են բոլորը ,այլ այն ,ինչը քեզանից չի խլում քո ապրելու իրավունքը . ինձ համար խաղաղությունն է ,որտեղ ես լիարժեք խաղաղ եմ ,ազատ ,անվախ .դա է ճշմարտությունը ,այն ամենը ինչը քեզանից չի խլում հանգստությունը .

.Երբևէ՞ մտածել եք թե որտեղ է խաղաղությունը .

.Մաքելվին -Այն մեր ներսում է ,սակայն մենք այն փնտրում ենք ամենուր .խաղաղությունը դա պատերազմ է .ինքդ քո դեմ.ինքդ քո խղճի դեմ .խաղաղությունը դա այնտեղ է ,որտեղ մենք վախենում ենք տեսնել մեզ .վախենում ենք որովհետև խիղճ ունենք ,իսկ ամենավատ դատաստանը քո խիղճն է .մենք այն փնտրում ենք ուրիշների մեջ ,ու հետո ամեն ինչ վերածվում է ցավի ,պատերազմի .որովհետև այս կյանքում ,ամենամեծ խաղաղությունը քո եսասիրություն է .եթե եսասեր ես ,ուրմեն իրոք խաղաղ ես .որովհետև ոչինչ չի պատահի քեզ ,քո մարմնին .այն քո պաշտպանության տակ է .բայց միևնույն է ,աշխարհում կա սեր ,ինչը մեզնից խլում է խաղաղությունը .

.Իսկ ինչ՞ է սերը .

.Մաքելվին-ախ ՜ սերը .դա երբեմն ոչինչ է ,հետո այն սոսնձվում է քեզ ,հետո սկսում ես աշարհին նայել գեղեցիկ ,հետո ամեն ինչ ծանր է տանել .իսկ վերջում երբ լքվում ես .դա գիտեք ինչին է նման .երբ ուժեղ հարվածում են փորդիկ ,ոտքերով կողրջում քեզ ,որից հետո թվում թե անհար է շնչել .այդ ցավը մի տեսակ այսպես կարելի է նկարագրել .ամեն մի լքումից հետո ,ասես մի սինդրոմ լինի ,հիվանդությունը ,ասես ոտքերդ հեռացնում են ,ու դու դադարում ես ուղիղ քայլել ,հանգիստ շնչել ,դա զզվելի ցավ է ,աննկարագրելի տառապնք .որը ֆիզիկապես չես կարողանում հաղթահարել.ուզում ես անվերջ քնել.մոռանալ աշխարհի գոյությունը ,կծկվել վերմակի տակ ու ոչինչ չանել .այլևս ասես չես ապրում ,որովհետև ,դա այնքան մեծ ու շոշափելի ցավ է ,որ ծածկում է քո տեսադաշտը ,խլացնում ամեն ինչ .ու դու այդ պահին ամենից շատ ուզում ես մեռնել .բայց դա անցնում է .ինչպես և ամեն ինչ .

.Սիրում՞ եք ինչ-որ մեկին

.Մաքելվին -Սիրել եմ.Այո ես սիրել եմ .բայց հիմա մի ժամանակահատված է ,երբ ես խաղաղ եմ ,այսինքը ՝ եսասեր .ասես մի ժամանակահատված է ,որ ժամանակն է ,որ ինձ սիրեն .իսկ ես ոչ .դժվար է ապաքինումից հետո ,քայլել դեպի այդ ամենը .որովհետև վախ ,որ նորից կմեռնես .այո վախ կա .դա անխուսափելի վախ է . Երբեմն ուզում եմ սիրել ,բայց այնքան տարօրինակ զգացում ունեմ ,որ այլ ճանապարհ ունեմ ես ,այդ մեկը պարզապես փորձ է ,որը ես սովորել եմ ,դաս է որը ես լավ եմ կերտել. .բայց սերը փրկում է մեզ ,որովհետ այն ստիպում է կոփվել .անվերջ փորձ քաղել մարդկանց շրջանակներում .դա ավելի շատ դասաժամի է նման .

.Ունեք՞ ընկերներ .

.Մաքելվին -Ոչ ցավոք .այնպես չի որ դրա կարիքը շատ ունեմ .պարզապես չեմ կարողացել ընկերներ գտնել ,ում հետ կարելի անվերջ լռել .հարբել ու բաղտի քմահաճույքին մնալ .չեն եղել մարդիկ ,ովքեր ինձ իսկապես ազատություն է տվել ,ու սեր ներշնչել .եղել են մարդիկ ,ովքեր պարզապես եղել են .ընկերներ չեմ ունեցել .իրոք չի գտնվել մեկը ,ով իսկապես կհասկանա գոնե այն ամենի կեսը ,ինչը իրոք զգում եմ .դա բարդ բնավորություն է .մեկը չի գտնվել ,որ կարողանա սիրել իմ թերություները ,հասկանալ դրանք ու ընդունել .բոլորը միայն ու միայն եղել են ընդամենը .

.Ինչն է ՞ ամենից շատ հունից հանում ձեզ

. Մաքելվին-Սուտը .միակ բանն է ,որը ատում եմ ամենից շատ .ես ատում եմ բոլոր նրանց ովքեր խաբում են .ես մարդկանց տալիս եմ ազատություն ,մարդիկ կարող են ինձ ճշմարտությունը չասել ,իրավունք ունենեն .բայց ոչ խաբելը .ես ատում եմ դա ,ես դրան իրոք արժանի չեմ .պետք է վեհ լինես .երբեք չներես ոչ ոքի ,բոլորին ազատ թողես ,ու շարժվես առաջ .չմտածելով ,որ քո հետևում կան մարդիկ ,ովքեր ներում են հայցում .երբեք սուտը չեմ կարողացել ներել .դա ամենավատ բանն է ,որ կարող է պատահել ինձ հետ .անկախ ամեն ինչից .ես չեմ ներում ,ոչ ոքին.

.Բաժանումների հարցում ՞

.Մաքելվին -գիտեք մարդիկ հետ են վերադառնում .տուն են հետ գալիս ,սպասում են ,որ դու մուտքի առաջ իրենց ես սպասում ,բայց իզուր են գալիս .սիրո հարցում ,սիրուց հետո ընկերական ոչ մի հարբերություններ չեն լինում .դա մեծ կեղծիք է .հրաժեշտից հետո ,այլևս ես ոչ ոքին չեմ բարևում .դա նման է ,նրանց ուղղարկել գրողի ծոցին .այո . բայց ինձ միշտ թվացել է ,թե հրաժեշտին մենք չենք ասում մինչև վերջ ,կան բաներ ,որոնք լռություն են պահանջում ,բայց հրաժեշտին մենք միշտ լռում ենք շատ .բայց պետք է խոսենք .մեզ թվում թե ամեն ինչ նորից պետք է սկսկվի .բայց ոչ .հարժեշտի օրը պետք է խոսել մինչև վերջ .ներել կամ չներել .ու վաղը նորից շարժվել առաջ . մարդիկ մեզ չեն պատակնում .նրանք ազատ են .պետք է ապրել առանց նրանց .չէ որ միևնույն է ,հրաժեշտից հետո ,ոչնչի պետք է չէ սպասել .որովհետև ամեն ինչ ,իրոք վերջանում է .պետք է շարունակել ապրել .

.Ինչ ՞ կասեիք ,եթե հնարավորություն ունենաիք բոլորի առջև խոսել .

.Մաքելվին -Սիրել .անվերջ սիրել .ամեն դեպքում սիրել .որքանել ,որ խուսափում ենք խոսել դրա մասին ,ու ամեն կերպ փորձում ենք ուժեղ ձևանալ .միևնույն է ,մենք դրա կարիքը շատ ունենք .սիրել անվերջ .այնքան ,որ այլևս ոչինչ չզգաս .ապրես ,թռչես .վայեյելս մարդուն .մենք մեծանում ենք սիրո հաշվին ,ոչ թե ժամանակի . Բայց ամեն դեպքում կասեի ՝ եղեք ուժեղ ,որովհետև այն ինչ դեռ սպասվում է ձեզ ,հսկայական պատերազմ է ,պատերազմ խաղաղությունը գտնելու համար .եղեք ուժեղ,մի արտասվեք բոլորի առջև ,մի արդարացեք ,գլուխներդ մի կախեք.եղեք ուժեղ .անխոցելի .արեք այնպես ինչպես ուզում եք .և մի վախեցեք .հարգեք ինքներդ ձեզ ,ու հավատարիմ եղեք ձեր խղճին ,որովհետև բացի ձեզնից ,այս աշխարհում ոչ ոք ,ու ոչինչչի կարող ձեզ փրկել տառապանքից ու ցավից ..եղեք ուժեղ .հարգեք ձեզ ամենից առաջ .

. Եվ վերջում .դուք սիրում ՞եք կյանքը

.Մաքելվին-Այո .չափից դուրս .դա ամենագեղեցիկ բանն է ,որ կա տիեզերքում .դա ամենաթույն ու ամենազիլ հաճույքն է .մի բան ,որը քեզ նվեր է տրված ,իսկ դու դրա փոխարեն վճարում ես քո ապրածով .սիրում եմ կյանքը ,ամենից շատ ....

6

4

2901

  • Պեին
    2016-11-24 08:41:17
    Վեն, դու Քո Սառը քամիներ Գրրքը չես ՀՐապարակել թե դեռ չես վերջացրել՞
    • Վեն
      2016-11-24 18:24:18
      դեռ ոչ :)
  • Պեին
    2016-11-25 08:30:01
    Իսկ արձակ ինչ ստեղծագործություն ունես ? Կամ էլ ոչ արձակ ... կարևոր չի ՃՃՃՃ
    • Վեն
      2016-11-26 22:21:16
      կարող եք դրանք գտնել ընդամենը փնտրելով իմ անունը ....