Copy SMS

Երևանյան Դրամա.

Երևանյան Դրամա. - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

Կախված էի կտուրից .

գլխիվար քաղաքը ուրիշ էր.

մարդիկ մահացած քայլում էին օդով.

փողոցը վերևում էր .

իսկ երկինքը ներքևում .

քամիները խաղտվել էին իրար .

անձրևը ներքից էր գալիս .

հասնում վերև ու թռչում օդում քայլող մարդկանց .

գլխիվար քաղաքը իմն էր .

իսկ երբ շիտակ էի քաղաքը կեղտոտ էր .

Պատուհաններից կախվածներ կային ովքեր վերևից սուզվում էին մեր պատմության մեջ .

նայում

ու հոգու խորքում կծկվում բայց արտաքուստ ապշած նայում մեզ վրա .

Նրանք չէին ճանաչում քաղաքի դիմագծերը .

որովհետև քաղաքը նրանց համար ընդամենը անկողին էր

իսկ մեզ համար կտուրներից կախված երազանք .

նրանց համար քաղաքը փողոց էր .

մեզ համար պատմություն

., նրանց համար պարզապես շենքեր .

մեզ համար ապրող տներ .

նրանք չէին սիրում քաղաքը

մենք պաշտում էինք այն .

հա ՛ ես քեզ հորնել էի այս միայնակ քաղաքի մեջ .

որ թեթևակի քաղաքը ապրեր .

գարուները իզուր չգաին ու չգնաին .

աշունները իզուր գունաթափ չլինեին .

ես էի հորինել մարմին տվել .

քաղաքի կերպարանքով .

ես էի հորինել որ այս մեռած քաղաքում

բեմերը լցվեին

քամի լիներ ՛

ամռան կծկող շոքին շնչեինք .

ես էի հորինել այս ամենը

որովհետև ես էլի մենակ քաղաքի նման .

քաղաքի նման կծկված

ու վախեցած .

ու մեր տունը կտուրներում էր .

որովհետև ամենից շատ քաղաք վերևից էր գեղեցիկ

իսկ ներքևում բամբասանքներ կաին .

զզվելի նոխկանք կար .

նույնանման մահացած մարդիկ .

նույն լեզուն .

որից կնճռվում էր քաղաքը փողոցները

կրճատվում իսկ շենքերը ապամոնտաժվում .

իսկ երբ պարում էինք փողոցներում քաղաքը

լաց էր լինում որովհետև երջանիկ էր .

իսկ մարդիկ պատուհաններից կախված

ապշած նայում էին մեզ

բամբասում մեր պատմության մասին ,

բայց հոգու խորքում երազում պարային շարժումների մասին

. որովհետև դա սիրուն էր .

քաղաքը դա սիրում էր

բայց շարունակաբար լռում էին

ու քաղաքը մատնում քաոսի .

ես էի հորինել սիրո լեզուն

որ թևածում էր քաղաքում

կարոտի լեզուն

որից քաղաքը լայնանում էր .

ես էի ստեղծել այդ ամենը .

քաղաքը մեղկ էր

քաղաքին գրկել էր պետք .

իսկ քաղաքի բնակիչները փրչոտ էին ու վայրեին .

նրանք ծամում էին մաստակներ

կլկլացնում

ծիծաղում զզվելի

արևածաղիկ չրթում ու փչացնում քաղաքը .

չէին սիրում

սեր էին խաղում

իսկ մենք սիրում էին իսկական սիրով

դրա համար քաղաքը երբեմն ժպտում էր .

պատմություն կար փողոցների ծոցում .

որ վերջ չուներ

. օդ կար քաղաքի ներսում

որով քաղաքը շնչում էր

մենք էինք

. բայց այսօր դու գնացիր ուրիշ քաղաք .

հիմա կտուրներից կախված

քաղաքի հետ քաղաքի ծոցում

գլխիվար պարկած կտուրներում նայում ենք թե քաղաքը ոնց է ավերվում

ձևական մարդկանց զզվելի շարժից

անմիտ ու գռեհիկ հայացքներից

վայրի ու փրչոտ լեզուներից .

բամբասանքներից .

երաժշտություն է մեռնում

ջազզն է մեռնում

որովհետև նրանք ծանր են քայլում

ծանր են հենվում պատերին

ծանրություն են թքում փողոցներում

հեգնանաք են տածում իրար

ու ձևական սեր խաղում .

իսկ ես չեմ կարող այն

որովհետև ես միայանկ չեմ կարող պարել փողոցներում

չեմ կարող միայանակ ծխել

ու մտածել սրճարաներում

չեմ կարող ապաքինել քաղաքը .

որովհետև այն ապամոնտաժվում էր

ծանր խոսքերից

ծանր քայլերից

փրչոտ մարդկանցից

չէի կարող միայանակ հարբել .

քեզանից հետո քաղաքը ավելի մեղկ էր ու մերկ

քանդում էին քաղաքը քեզնից հետո,

ես էլ էի քանդվում քաղաքի հետ .

որովհետև ես չէի կարող ճամպրուկներս կապել

որովհետև սիրում եմ քաղաքը .

իսկ նրանք չեն սիրում քաղաքի դիմագծերը .

նրանց ամեն մի թթու խոսքից կրճատվում քաղաքի կյանքը .

նրանց ամեն մի ծանր թքից

խորտակվում է քաղաքը

ես էլ

որովհետև դու չկաս

իսկ փողոցները կրճատվել են

փոքրացել է քաղաքը

ու երազանքները

ուղղակի արի՛

հոգեհանգստին արի

որ քաղաքը մութ գիշերից առաջ նորից շնչի

շնչի մեզ վերջին անգամ

որովհետև քաղաքը սիրում մեզ

մեզ միասին .. ո

րովհետև քաղաքը ուներ մեզ .

պետք է թաղենք քաղաքը

թաղենք մեր մեջ .

նրանցել հետը

.դրամատիկ է հնչում

բայց իսկապես քաղաքը մեռնում է

որովհետև սեր է ծնվել այստեղ

ու սեր է թաղվում

սեր է սպանվել այստեղ

սեր, որ չկար այլ քաղաքում ....

մենք պտի ծերանաինք այս քաղաքում

մեռնեինք այս քաղաքում

որ այս քաղաքը հավերժ մեզ ունենար ...

5

2

2340

  • Յան
    2016-11-25 23:19:38
    իմ շատ սիրելի Վեն Քոփիում երկրորդիմ էջով եմ ձեզ հետևում ու ասեմ, որ ձեր գործերը հավանում եմ եթե նույնիսկ սիրային են ռոմանտիկ ձեր գործերը չգիտեմ ոմանց համար ինչպես, բայց ինձ համար այնքան էլ <<պուպսիկի>> մեջ չեն դա ինձ դուր է գալիս մի տեսակ անկեղծություն եմ գտնում ձեր գործերում, որը ոչ միշտ ու ոչ բոլորիգրած գործերում է երևում
  • Zepi
    2017-03-11 14:56:27
    ինրչպես միշտ անկեղծ ոչ վոմանց նման կեղծ