Copy SMS

Հրեշտակն ու ժամանակը

Հրեշտակն ու ժամանակը - առակ, ժամանակ, հարստություն,




Հարստություն, հարստություն։ Դրան ձգտում են գրեթե բոլոր մարդիկ։ Բոլորն էլ ցանկանում են հարուստ լինել, շատ փող ունենալ։ Բայց արդյո՞ք դա կյանքում ամենակարևորն ու գլխավորն է կամ արդյո՞ք այն կարևորներից մեկն է։ Այս առակը կտա այդ հարցի պատասխանը։

Շատ խորամանկ մի բանկիր ազնիվ հաճախորդների փողերի հաշվին մեծ հարստություն է կուտակում։ Նա որոշում է, որ հոգնել է աշխատանքից և ուզում է ուղղակի հաճույքի համար ապրել ճոխության մեջ։ Եվ հենց նա այդ մասին մտածում է, երկնքից նրա մոտ է իջնում մահվան հրեշտակը։ Վախենալով, բանկիրը որոշում է ժամանակ գնել իր համար.

– Տուր ինձ երեք օր և կարող ես վերցնել քեզ իմ կարողության մեկ երրորդը։

Հրեշտակը մերժում է։

– Լավ այդ դեպքում երկու…, չէ երեք միլիոն։ Տուր ինձ ընդամենը մեկ օր, որպեսզի ես կարողանամ հիանալ Երկրի գեղեցկությամբ և այցելեմ ընտանիքիս, որոնց՝ անընդհատ զբաղվածության պատճառով վաղուց չեմ տեսել։

Բայց հրեշտակը անդրդվելի էր։

Այդ ժամանակ մարդը սկսում է աղաչել, որպեսզի հրեշտակը նրան տա ընդամենը մի քանի րոպե, որպեսզի կարողանա որդուն հրաժեշտի նամակ գրել։ Եվ միայն այդ մեկ ցանկությունն էր, որ հրեշտակը բավարարում է։ Եվ բանկիրը գրում է իր որդուն. «Գնահատիր ժամանակդ։ Իմ բոլոր միլիոնների մեջ ես չկարողացա գնել նույնիսկ մեկ ժամ»։

8

0

847