Copy SMS

Իմ դերասան ընկեր

Իմ դերասան ընկեր - իմ, դերասան, ընկեր

«Իսկ հիմա՞ ։ Հիմա մենք անծանոթներ ենք։ Դրսում հեռվից նկատենք միմյանց ու մտածենք բարևենք, թե ոչ։ ԱՆգամ բարևն ենք ափսոս միմյանց տալ։ Ի՞նչը փոխեց մեզ։ Ի՞նչը փոխեց իրեն, որ այդքան հեշտությամբ մոռացավ։ Մոռացավ ու ինձանից պահանջեց, որ նույնպիսի սառնասրտությամբ ասեմ, թե ամեն ինչ խաղ էր, ուղղակի մի խաղ։ Իսկ նա խաղի ամենավաստակավոր դերասանն էր։ Այնքան էր վարպետացել խաղում, որ իրական էր թվում։ Թվում էր, թե խաղը չի վերջանա։ Բայց եկավ մի օր, որ հոգնեց  վաստակից ու դադարեցիր խաղալ։ Ես զարմացա հասկանալով,, որ այսքան ժամանակվա համոզմունքս, որ իրեն ինձնից լավ ոչ մեկ չի ճանաչում, հանկարծ չքացավ։ Հարցերը սկսեցին տանջել։ Կապվածությունը իր տեղը ցույց տվեց, իսկ հետո կորցրեցի աշխարհում ամենակարևոր մարդուն ու ցավից գոռալով ցանկացա իր  հետ խոսել,  իմ վաստակավոր դերասանի, բայց հիշեցի, որ դերասանությունը ընդմիշտ թողել է ինձ համար, իսկ այդ ժամ ամենից շատ ինձ իր շնորհն էր հարկավոր։ Հիասթափվեցի ու հասկացա, որ մենակ պիտի տապակվեմ ցավիս մեջ։ Հիասթափվեցի ու հասկացա, որ միշտ էլ կեղծ ես եղել ։ Հասկացա որ այսքան տարվա մտերմությունը, որից ելնելով ա կարող էի քեզ եղբայր անվանել սուտ էր։ Հասկացա ու որոշեցի ընդմիշտ չգնալ ներկայացումներին ու չմտածել դրանց մասին։ Դահլիճում աթոռս դատարկվեց։ Բայց գիտեմ, որ արագ կշտկես դա իմ դերասան ընկեր։»։


11

4

1120

  • Ժպիտիկ)))
    2016-12-01 16:18:51
    :* :* :* ես չեմ խոսում :)
    • Մարի
      2016-12-01 17:56:10
      պաաաչ քեզզ :*
  • Madridista
    2016-12-04 15:45:56
    .ապրես շաատ լավն էր (ծաղիկ)