Copy SMS

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ԱՐՏԱՍՎԵՄ ՔՈ ԱՐՑՈՒՆՔՆԵՐՈՎ

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ԱՐՏԱՍՎԵՄ ՔՈ ԱՐՑՈՒՆՔՆԵՐՈՎ - Երբ, Խոսում է, Սիրտը, Հեղինակային, Բլոգ

Թույլ տուր թաքցնեմ արցունքներիդ տակ

Աչքերը իմ թաց,

Դու արտասվիր իմ փոխարեն,

Ես արտասվել չեմ կարող…

Թույլ տուր թոթափեմ թախիծը սրտիս

Խնդրում եմ մի փոքր երկար կողքիս կաց,

Ինձ համար թանկ են արցունքները քո,

Ինձ համար թանկ են աչքերը քո թաց…

Ամեն կաթիլը մի ադամանդ է,

Որում իմ կյանքի ճամփան է գծված,

Ադամանդափայլ քո ծով աչքերում,

Իմ ամբողջ կյանքն է լռին ամփոփված…

Աչքերիդ խորքում իմ աչքերը լուռ

Մի պատմություն են կերտում անաղմուկ,

Եվ արցունքներիդ ծովում լողալով,

Թափանցում են սրտիդ խորքերը տաքուկ…

Ստիպում են քայլել իմ անցած ճամփով,

Քո անցած ուղով լուռ դեգերում են,

Նայում են կյանքին լոկ քո աչքերով,

Քո արցունքներով լուռ արտասվում են…

Թող որ արտասվեն աչքերը իմ խեղճ,

Ադամանդակերտ քո վեհ աչքերով,

Ադամանդափայլ արցունքներիդ տակ

Յուր արցունքները թաքցնելով…


5

3

1000

  • Գոռ Վարդանյան
    2016-12-14 09:44:00
    Շատ վաղուց չէի կարողանում այստեղ նյութ գցել, քանի որ ինձ մոտ չէր բացում copypaste.am-ի կայքը: Ուրախ եմ կրկին միանալու Ձեզ ընկերներ...
  • Ժպիտիկ)))
    2016-12-14 20:45:44
    Շաաատ լավն էր (լավ)
  • Գոռ Վարդանյան
    2016-12-15 09:08:08
    Շատ շնորհակալ եմ ... (ծաղիկ)