Ես չեմ հավատում քեզ
Բարև սիրելի Ձմեռ պապիկ։ Ես չեմ հավատում քեզ։ Ես գիտեմ, որ դու չկաս ու չես էլ եղել, որ քեզ ուղղակի տարիների ընթացքում հորինել են ու ընդունել։ Քո անվան տակ ուրախացրել են մանուկներին։ Դու երջանկություն ես բերել նրանց։ Մի պահ ուզում եմ մոռանալ ու հավատալ քեզ։ Հավատալ, որ կաս ու հեռավոր, հեռավվոր Լափլանդիայում ապրում ես, որ գիտես աշխարհի բոլոր լեզուները, որպեսզի հասկանաս բոլորին, որ բարի ես, որ իրականացնում ես անհնարինը։ Շատ տարիներ առաջ երևի քեզանից կխնդրեի հագուստ, խաղալիքներ, թիթիզ բաներ, բայց հիմա խնդրանքս ավելի մեծ է։ Այն անհնարին ու անհեթեթ է թվում, բայց չէ որ եթե դու լինեիր դու կուզեիր, որ ես երջանիկ լինեմ, որ աչքերս փայլեն։ Եթե դու լինեիր ես կխնդրեի քեզ, որ վերադարձնես նրան ով էլ երբեք չի վերադառնա, ով գնաց հեռոււ, շատ հեռու։ Գնաց երկինք
Ժպիտիկ)))
2016-12-19 18:09:40Մարի
2016-12-19 18:59:45Ժպիտիկ)))
2016-12-19 19:07:16Աննա
2016-12-19 19:07:26Մարի
2016-12-19 19:11:46Rocker
2016-12-19 19:28:26Մարի
2016-12-19 19:34:55Rocker
2016-12-19 19:40:20•Nari-na
2016-12-22 02:28:56Շակալադ
2017-06-03 20:37:55