Copy SMS

Հանդիպում (Մաս 3)

Ներողություն եմ հայտնում ,քանի որ իմ ուսման պատճառով ժամանակավոր հեռացել էի Քոփիից, իմ պատմությունը կիսատ էր մնացել :Սակայն ես վերադառնալով պարտավորվում եմ շարոնակել իմ գիտաֆանտաստիկ պատմությունը:

Եթե ծանոթ չեք պատմության նախաբանին այն կարող եք գտնել իմ էջում:

Դե շարոնակեցինք...

Հանդիպում (Մաս 3) - ՉԹՕ, ֆանտաստիկ, հորինվածք

Տիեզերագիտության  կենտրոնում  իմ պատմությունը թերահավատորեն ընդունեցին , բայց իմ մեկնումը Մարս վաղուց էր պլանավորվում : Կենտրոնի գլխավոր տնորենը ինձ կանչեց իր սենյակ և բարկացած սկսեց գոռալ.

- Ինչ հիմարություններ ես դուրս տալիս : Մի՞թե հնարովոր է , որ այսպիսի խելքը գլխին մարդը մի գիշերվա մեջ ցնդի : Հո դու խմած չե՞ս:

- Պորոն դուք սխալվում եք : Ես ո՛չ խմած եմ և ո՛չ էլ հիմարություններ եմ դուրս տալիս : Եթե չեք հավատում  ես կարող եմ ձեզ ապացուցել: 

- Դե սպասում եմ  հարբած  տիեզերագնաց : Եթե քեզ այս վիճակում տեսնեն  քեզ այլևս ոչ մեկ չի թողնի Մարս գնալ: 

-Դուք չեք հավատում ինձ: Դե ի՞նչ կասեք երբ տեսնեք հենց սա :

Ես իմ գրպանից հանեցի մարսեցիների սարքը և ցույց տվի տնորենին :

- Է՜խ տղաս , ի՞նչ է, չգիտե՞ս , էլի մի բան արտադրած կլինեն էլի մեր <<գիտնականները>>: 

Եվ նա սկսեց լիաթոք ծիծաղել:

Ես դուրս եկա սենյակից նյարդայնացած և հեռացա : Պետք է պատրաստվեի թռիչքիս :Իմ ընկերների հետ նկարվեցինք սկաֆանդրներով : 


Հանդիպում (Մաս 3) - ՉԹՕ, ֆանտաստիկ, հորինվածք

Վերջապես ավարտվեց աշխատանքային օրս : Վերդարձա տուն և միացա մարսեցիների գլխավոր կայանին : Ինձ հետ խոսելու համար Արամը եկավ ,ինձ հետ երկար ժամանակ զրուցեց : Ես հետաքրքրվեցի նրանց զարգացած տեխնիկայից , թե ինչպես է Արամը այնտեղ հայտնվել , թե ինրպես են նրանք դիմավորելու մեզ :

 Արամը բազմահազարանոց հարցերից շփոթված  կարմրեց , մանավանդ երբ լսեց իր  Մարս ընկնելու մասին հարցը : 

-ԴԵ ... ինչպես ասեմ...  ես  այստեղ եմ ծնվել , սակայն  7 անգամ այցելել եմ Երկիր , ծանոթացել ձեր մշակույթին և սեվորել ձեր լեզում : Ինձ այստեղ խեթ-խեթ հաացքներով էին նայում , որովհետև ես նման չեմ մնացած մարսեցիների : Այցելություններիս ժամանակ այնքան սիրեցի Երկիրը և այնտեղի բնակիչներն այնքան հարազատ դարձան ինձ և ես փոխեցի իմ անունը և դրեցի Արամ: 

-Պարզ է  Արամ, իմ թռիչքը վաղն է , ես պետք է հանգստանամ և իմ մտքերը հավաքեմ :

-Դե բարի թռիչք

-Բարի ...


Հանդիպում (Մաս 3) - ՉԹՕ, ֆանտաստիկ, հորինվածք

5

2

926

  • Dark
    2016-12-22 11:25:56
    լավն էր.. շարունակություն եմ ուզում (ժպիտ)