Copy SMS

Ռենեի մոլորակը։ Առաջին մաս։

Ռենեի մոլորակը։ Առաջին մաս։ - ցավ, կորուստ, կարոտ

Ինչ է ցավը։ Ցավի մասին պատկերացումները տարբեր են։  Երբ փոքրիկ էինք ցավը մեզ համար դա քեռծվածքներն էին։ Տարիներ հետո ցավը դա երբ ընկերուհիդ քեզ ինչ-որ չնչին բառով նեղացնում է։ Այս երկուսը իմ հետ նույնպես եղել են։  Բայց եկավ պահ, որ ցավը մի ուրիշ ուժգնությամբ ու ահարկությամբ թափվեց գլխիս։ Հասկացա որ մինչ այս ինչից որ բողոքել եմ, ցավ համարել ուղղակի անհեթեթություն է ։ Երբ կորցնում ես հարազատ մարդու, այնել  չափից դուրս հարազատի, ոչինչ այլևս աչքիդ չի երևում։ Ես անիծում եմ այդ օրը։ Ես անիծում եմ այդ լուսաբացը։

«Արևածագին աշխարհը փուլ եկավ ։Ժամերը կանգ առան։ Մեծ ցավ զգացի ու նաև հասկացա, թե դեռ ինչքան պետք է զգամ։  Աշխարհը փլվեց ու գետնին հավասարեցրեց այն ամենը ինչ կար նախկինում։ Դադարեցի տարբերել արևածագն ու մայրամուտը։ Առավոտները սկսեցին գիշերներ թվալ։ Ես մնացի փլատակների տակ, առանց ինչ-որ փոքրիկ հույսի, որ երբևէ դուրս կգամ այստեղից։ Փլատակների բեկորները մտան սիրտս, հոգիս, ուղեղս ու ամբողջովին փոխեցին ինձ։ Արևածագին ես կորցրեցի քեզ հայրիկ։»

Սովորական օր։  Դպրոց ու աննկարագրելի հոգնածություն։ Մտնում եմ տուն ու գնում հյուրասենյակ։ Մայրս մի քիչ շփոթված նստած է բազկաթոռին։ Նստում եմ կողքին հարցնում, թե ինչ է պատահել ։ Ասում է, որ հայրիկս իրեն փոքր ինչ վատ է զգում։ Անհանգստանում եմ, բայց համոզված եմ լինում որ ոչինչ  չկա։ Հետո պարկում եմ  բազմոցին ու քնում։ Արթնանում եմ հայրիկիս իր մեջ ցավ պարունակող հոքոցներից։  Խոհանոցում է։ Քննաթաթախ գնում եմ իր մոտ։ Հարցնում ի՞նչ է պատահել, ինպե՞ս է և ու՞ր է մայրս։ Հայրս աում է, որ գնամ սենյակ ու որ ոչինչ չկա, իսկ ես քանի որ դեռ քննաթաթախ էի լսեցի իրեն ու մենակ թողնելով գնացի սենյակ (քայլ որի համար ինձ ամբողջ կյանքում չեմ ների)։  Էդպես անցավ օրս։ Մյուս առավոտ արթնացա ինչ-որ ձայներից։ Մի օրում ամեն ինչ փոխվեց: Վազեցի հյուրասենյակ ու այն ինչ տեսա , տապալեց ինձ, հիմնովին փոխեց կյանքս։  Հայրս պառկած է բազմոցին։ Գիտակցությունդ հեռացել է իր քիչ-քիչ սառը դառնող մարմնից ։ Չի շնչում։ Վախենում եմ։ Մայրիկը կանչում է հորեղբորս։ Կարծում եմ , թե հիմա շտապ օգնությունը կգա ու ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մտքերիցս դուրս է քաշում  ինձ համար այդքան հարազատ մարդու բարձր բղավոցը։ Հորեղբայրս է։ Գոռում էր, որ հայրս մահացել է։ Չեմ կարող ուղղակի բառերով բացատրել, թե ինչ է կատարվում  ինձ հետ։ Ես չեմ հավատում։ Ինձ թվում է, թե դա սուտ է։ Չար կատակ։ Ես չեմ ուզում հավատալ։ Ինչպես  ախր ինչպես  հայրս կարող է չլինել։ Ախր հենց մի քանի օր առաջ էինք միասին խոսում ու պլաններ կազմում։

Ես ու հայրս աննկարագրելի մտերիմ էինք։ Նա իմ իդեալ է։ Ես լիովին վստահում էի նրան ամեն ինչում։ Միշտ զգացել եմ, որ ինքը ինձ շատ է սիրում։ Վեճեր եղել են, բայց երբեք երկար կյանք չեն ունեցել դրանք։

Սենյակից վախենում եմ  դուրս գալ։ Վախենում եմ տեսնել հարազատ լացող դեմքերը, որոնք հաստատում էն ահարկու դեպքի իրողությունը։ Բայց սենյակում մնալ էլ չեմ կարող։  Չեմ էլ նկատում, որ սիրելի դեղին գիշերանոցով եմ։ Արագ  գնում եմ հյուրասենյակ։  Նայում եմ մայրիկիս, ով ցավից ուզում է ճչալ, բայց պահում է իրեն։ Նայում եմ եղբորս։ Տեսնում, թե ինչպես հաղթանդամ եղբայրս մի բուռ է դարձել կծկվել է մի անկյունում ու լաց է լինում։ Աչքերով փնտրում եմ քրոջս։ Գրկում։ Գրկում ենք իրար ու լացում։ Ուզում եմ փախչել, ուզում եմ գնալ հեռու, ուզում եմ գնալ հայրիկիս մոտ։ Ներսումս ցանկություններս կռիվ են տալիս։ Մի  մասը ցանկանում է թողնել բոլորին, գնալ հայրիկիս հետևից , մյուսը հիշեցնում, որ այս աշխարհում մայրս միայն ինձ ունի ու որ չեմ կարող իրեն մենակ թողնել։ Բայց տանը հիմա հաստատ  չեմ դիմանա։ Դուրս եմ գալիս բակ։  Հենվում պատին ու բարձ լացում ։ Լացում եմ որովհետև չեմ հավատում, որովհետև ուզում եմ, որ երազ լինի, որովհետր երբեք չեմ պատկերացրել այս օրը, որովհետև հոգիս գնալով մահանում է։ Ուզում եմ գոռալ։ Այլևս ընդունակ չեմ դիմակայելու։   

Այդ գիշեր չկարողացա քնեմ։ Ինձ պես մայրս էլ չկարողացավ։ Նա անճարությունից շրջում է տանով մեկ ու լաց լինելով մաքրություն անում, որպեսզի գոնե էդպես անցնի ժամանակը։ Աղոթում եմ ։ Անընդհատ աղոթում, խոսում հայրիկիս հետ հավատում, ավելի ճիշտ ուզում հավատալ, որ լսում  է ինձ։ Չհասկացա ինչպես, բայց ուռած ու կարմրած աչքերս փակվեցին։ Չանցավ մի քանի րոպե վեր թռա։ Ինձ թվաց թե հայրիկիս ոտնաձայներն են։  Մի պահ հավատացի, հետո հասկացա, որ թվացել է, սիրտս կրկին ճմլվեց։ Գիշերը ժամը չորսն է վերցրեցի հեռախոսս ու գրեցի քույրիկիս, համոզված եմ, որ ինքնել ինձ պես քնած չէ։ Ինչպես կարող է քնել։ Նա էլ իր աշխարհի չափ սիրելի հորեղբորն է կորցրել։  Ես հարազատ եղբայր կամ քույր չունեմ , բայց հորեղբորս ընտանիքը հենց անմիջապես մեր կողքն է ապրում, նույն բակում։ Եվ մենք չափից դուրս մտերիմ ենք։ Քույրս ինձ հավասար տանջվում է ու ցավում։ Քանի որ շատ է սիրում հայրիկիս, շա՜տ։

Ասում են երբ փակում ես աչքերդ առաջինն ում մասին, որ մտածում ես դա քո երջանկության կամ մեծ ցավի պատճառն է։ Երբ փակում եմ աչքերս, հայրս է իմ մտքերում։ Նա միշտ ինձ հետ է։ Դա և երջանկությունս է և ցավս։ Ցավս նրանումն է, որ  հեռացավ ու ինձ թողեց միայն  մի մեծ հիշողությունների պարկ։ Այդ հիշողությունները դրանք միակ հարստություներս են,  իմ գանձն են, որը միշտ ինձ հետ կլինի, բայց երբեմն այնքան եմ ուզում, որպեսզի հիշողություններիս պարկը մեծանա ավելանա նորերով։ Իսկ երկինքը լացում է։ Չգիտեմ ինչու։ Երևի հասկանում է, թե ինչքան ցավ կա այն բոլորի սրտում ում միայն հիշողություններ թողեց։ Երկինքը լացում է  չհասկանալով, որ այդպես ես ավելի ու ավելի եմ ատում նրան։

6

7

1121

  • Ժպիտիկ)))
    2016-12-20 19:37:48
    Մարր... իինչքան հուզիչ ես գրում... ամեն տողը զգացել եմ... լացացնում ես... ապրի իմ Մարին... :*
    • Մարի
      2016-12-20 19:40:05
      ապրեես ժպիտիկսսս , սպասի մյուս մասիիին :* :*
      • Ժպիտիկ)))
        2016-12-20 20:42:15
        Սպասում եմ անհամբեր :*
  • Թիթեռ
    2017-01-05 01:05:20
    Լացացրեցիք :'( հուսով եմ պատմությունը իրական չէ։
    • Մարի
      2017-01-06 17:26:14
      իրական է )
      • Նվարդ
        2019-05-13 16:48:23
        Ինչպես թե իրական է չեմ հավատում :'(
  • Նվարդ
    2019-05-13 17:03:30
    Ես ինքս կորցրել եմ իմ Հայրիկին ինչ ցավալի պատմություն էր նորից վերապրեցի այն ցավը երբ զգում էի այն օրը :'(