Copy SMS

Ջրահարսային + էլի բաներ

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ողչույն ․․․․ պոստս սկսելուց առաջ ուզում եմ միքանի բան ասեմ Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն 

տակ, առաջարկում եմ նորից վերասկսենք էն մարտահրավերների բանը․․ինչքան հիշում եմ մի տարի առաջ դա առաջարկել էր Խուճուճիկը․․․նու եթե ճիշտ եմ հիշում, եթե անկեղծ պոստը չկարողացա գտնեմ․․․Բանը․միտքը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր մարդ իր պոստի վերջում մարտահրավեր էր անում մի Քփ անդամի, ով իր հերթին անում էի պոստ, ու էլի մարտահրավեր անում մյուսին․․․բայց ուզում մեմ միհատ էլ պայման մցնենք․․․․․մարտահրավեր ստացածը պարտավորա արձագանքի առնվազն երեք օրվա մեջ․․․հա ու բանը․․․կարանք ազատ մարտահրավեր ուղարկենք այ իրանց (նկարը)+ նրանց ովքեր ցանկություն նկհայտնեն մասնակցել :)

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, ՏեղեկությունՋրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

հա ․․․բանը․․սկսենք ինձնից․․․ու քանի որ պոստս միքիչ երկարա ստացվել, ես սկզբում անեմ մարտահրավերը Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն բանը․․մարտահրավեր եմ անում Գերմոլորակային-ին․․․․նու ես անհամբեր եմ էլի միքիչ․․․ չորրորդ մաս եմ ուզում Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն․․․․․․

Այ հիմա անցանք պոստիս․․․․հա․․․միքիչ երկար եմ գրել, ու սկզբում կուզէր նկարագրեի ինչ կա իրա մեջ․․․․տակ․․սկզբում մի աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաամենասիրելի հեքիաթնա ջրահարսի մասին, հետո տեղեկություններ, հետո էլ մուլտֆիլմ ^^ հա ու լիիիի՜քը լիիիիիի՜քը ջրահարսի նկարներ․․․դե ձեզ բարի դիդումՋրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն


Հանս Քրիստիան Անդերսեն «Ջրահարսը» 

Բաց ծովում ջուրը կապույտ է՝ ինչպես ամենագեղեցիկ տերեփուկի պսակաթերթերը, և թափանցիկ՝ ինչպես ամենանուրբ ապակին։ Բայց որքա՜ն էլ խոր է այնտեղ։ Այնքա՜ն խոր, որ ոչ մի խարիսխ հատակին չի հասնի, և քանի՜֊քանի զանգակատուն պետք է իրար գլխի դնես, որ ամենավերինի ծայրը դուրս գա ջրի երես։ Ջրի հատակին ջրահարսներ են ապրում։

Չկարծեք, թե այնտեղ միայն լերկ, սպիտակ ավազ է։ Ոչ։ Ծովի հատակին զարմանալի ծառեր ու ծաղիկներ են աճում, այն էլ՝ այնպիսի ճկուն ցողուններով ու տերևներով, որ ջրի ամենաթույլ տատանումից շարժվում են կենդանի արարածների պես։ Այդ թավուտում մանրիկ ու խոշոր ձկներ են վխտում, ճիշտ այնպես, ինչպես թռչունները մեր անտառում։ Ամենախոր տեղում կանգնած է ծովի թագավորի մարջանե պալատը՝ ամենամաքուր սաթե կամարավոր լուսամուտներով և խեցիածածկ տանիքով, որը մերթ ծածկվում է, մերթ բացվում, նայած տեղատվություն է, թե մակընթացություն։ Դա մի չքնաղ տեսարան է, որովհետև ամեն մի խեցու մեջ կան փայլփլուն մարգարիտներ, այնքա՜ն գեղեցիկ, որ ամեն մեկը կարող էր ցանկացած թագուհու թագի զարդ լինել։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ծովի թագավորը վաղուց արդեն այրիացել էր, և թագավորի տնտեսությունը վարում էր նրա պառավ մայրը, որը մի շատ խելացի կին էր, բայց շատ էր հպարտանում իր ծագումով. նրա պոչին մի ամբողջ դյուժին ոստրեներ էին նստած, մինչդեռ ազնվականներին միայն վեց֊վեց հատ էր հասնում։ Բայց, ընդհանրապես, նա արժանավոր կին էր, մանավանդ այն պատճառով, որ շատ էր սիրում ծովային արքայադուստրերին՝ իր թոռնիկներին։ Նա վեց թոռնիկ ուներ և բոլորն էլ չքնաղ, իսկ ամենափոքրը բոլորից լավն էր. նրա մաշկը նուրբ էր ու թափանցիկ՝ ինչպես վարդի թերթերը, իսկ աչքերը կապուտակ էին խոր ծովի նման։ Բայց նա, ինչպես և մյուս ջրահարսները, ոտքեր չուներ, ոտքերի փոխարեն նրանք ձկան պոչ ունեին։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ամբողջ օրն արքայադուստրերը խաղում էին պալատի հսկա դահլիճներում, որտեղ պատերին կենդանի ծաղիկներ էին աճում։ Սաթե բաց լուսամուտներից ներս էին լողում ձկնիկները, ինչպես երբեմն մեր լուսամուտներից ներս են թռչում ծիծեռնակները։ Ձկնիկները մոտենում էին արքայադուստրերին, նրանց ձեռքից կեր էին ուտում և թույլ էին տալիս իրենց փաղաքշել։

Պալատի առաջ մի մեծ այգի էր գցված, որտեղ բազմաթիվ հրակարմիր ու կապույտ ծառեր էին աճում։ Նրանց ճյուղերն ու տերևները շարունակ տատանվում էին, պտուղները՝ փայլփլում ոսկու պես, իսկ ծաղիկները բոցկլտում էին խարույկի նման։ Գետինն այնտեղ ծածկված էր ծծմբաբոցի գույնի մանր ավազով, ուստիև ծովի հատակը մի տեսակ զարմանալի երկնագույն փայլ ուներ, կարելի էր կարծել, թե ճախրում ես բա՜րձր֊բարձր օդի մեջ, և երկինքն էլ ոչ միայն գլխավերևդ է, այլև՝ ոտքերիդ տակ։ Խաղաղ պահին հատակից կարելի էր տեսնել արեգակը, որը կարծես ծիրանագույն ծաղիկ լիներ, որի պսակը լույս է արձակում։

Այգում ամեն մի արքայադուստր իր տեղն ուներ։ Այնտեղ նրանք հողը փորում էին և իրենց ուզած ծաղիկները տնկում։ Մեկն իր համար կետաձկան տեսքով ծաղկաթումբ էր շինում, մյուսն ուզում էր, որ իր ծաղկաթումբը ջրահարսի նմանվի, իսկ ամենափոքրն արեգակի պես կլոր ծաղկաթումբ էր շինել և այնտեղ վառ֊կարմիր ծաղիկներ տնկել։ Տարօրինակ աղջիկ էր այդ ջրահարսը, այնքա՜ն սուսիկ֊փուսիկ, այնքա՜ն մտածկոտ... Մյուս քույրերն իրենց պարտեզները զարդարում էին զանազան բաներով, որ ձեռք էին բերում խորտակված նավերից, իսկ նրա պարտեզում միայն կարմիր ծաղիկներ էին, որոնք նման էին հեռավոր արևին, և մեկ էլ՝ մաքուր, սպիտակ մարմարից շինված մի տղայի արձան, որ ծովի հատակն էր ընկել ինչ֊որ խորտակված նավից։ Ջրահարսն այդ արձանի մոտ տնկել էր մի վարդագույն լացող ուռենի, որը փարթամորեն աճել էր, և նրա երկար բարակ ճյուղերը, արձանին փաթաթվելով, հակվում էին երկնագույն ավազին, որի վրա տատանվում էր ճյուղերի մանուշակագույն ստվերը։ Թվում էր, թե գագաթն ու արմատները խաղում էին՝ աշխատելով համբուրել իրար։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ամենից ավելի ջրահարսը սիրում էր պատմություններ լսել վերևում, գետնի երեսին ապրող մարդկանց մասին, և տատը պատմում էր ամեն բան, ինչ որ գիտեր նավերի ու քաղաքների, մարդկանց ու կենդանիների մասին։ Ջրահարսին առանձնապես հետաքրքրում ու զարմացնում էր այն, որ գետնի երեսին ծաղիկները բուրմունք ունեն, այնպիսին չեն, ինչպիսիք ծովի ծաղիկներն են, որ անտառներն այնտեղ կանաչ են, իսկ երկրի երեսին ծառերի վրա ապրող ձկնիկները երգում են շատ զիլ ու գեղեցիկ։ Տատիկը թռչուններին «ձկնիկներ» էր կոչում, թե չէ թոռնիկները չէին հասկանա. նրանք իրենց օրում թռչուն չէին տեսել։

— Ձեզանից որի տասնհինգ տարին լրացավ,— ասում էր տատիկը,— նրան թույլ կտան լողալ, դուրս գալ ծովի երեսը, լուսնի լույսի տակ նստել ժայռերի վրա ու նայել մոտիկով անցնող նավերին։ Նա կտեսնի ցամաքի անտառներն ու քաղաքները։

Հենց այդ տարի էլ ավագ արքայադստեր տասնհինգ տարին լրանում էր, իսկ մյուս քույրերը մի֊մի տարով իրարից փոքր էին և դեռ պետք է սպասեին, մինչև իրենց ժամանակը գար։ Եվ բոլորից ավելի պետք է սպասեր ամենափոքրը։ Բայց ամեն մեկը քույրերին խոստացել էր պատմել այն, ինչ իրեն ամենից ավելի դուր կգա առաջին օրը. տատիկի պատմությունները նրանց չէին գոհացնում, և նրանք ուզում էին որքան կարելի է ավելի մանրամասն իմանալ աշխարհում եղած ամեն ինչի մասին։

Ոչ մեկը այնքան չէր փափագում ծովի երեսը դուրս գալ, որքան փոքր քույրը. այդ հանդարտ ու մտախոհ ջրահարսը, որն ստիպված էր բոլորից երկար սպասել։ Քանի՜֊քանի գիշեր, բաց լուսամուտի առաջ կանգնած միշտ դեպի վերև էր նայել ծովի կապտավուն ջրի միջով, որտեղ ձկների վտառներն իրենց լողաթաղանթներն ու պոչերն էին շարժում։ Նա նույնիսկ կարողանում էր լուսինն ու աստղերը տեսնել, որոնք, իհարկե, բոլորովին աղոտ էին լուսավորում, բայց փոխարենը շատ ավելի խոշոր էին երևում, քան թվում են մեզ։ Պատահում էր, որ նրանց ծածկում էր խոշոր մութ ամպի նման ինչ֊որ բան, բայց ջրահարսը գիտեր, որ դա իր գլխավերևով կետն է լողում, կամ անցնում է մարդկային ամբոխով լիքը մի նավ։ Այդ մարդիկ չէին էլ կարծում, որ այնտեղ, ծովի խորքում մի չքնաղ ջրահարս կանգնած՝ իր ճերմակ թաթիկները մեկնել է դեպի նավի ողնուցը։

Բայց ահա, ավագ արքայադստեր տասնհինգ տարին լրացավ, և նրան թույլ տվին լող տալ ծովի երեսը։

Որքա՜ն բան պատմեց նա, երբ վերադարձավ։ Բայց ամենից շատ նրան դուր էր եկել պառկել լուսնի լույսի տակ, ավազոտ ծանծաղուտում և հիանալ՝ ափին փռված քաղաքը դիտելով։ Այդ քաղաքում հարյուրավոր աստղերի պես լույսեր էին վառվում, հնչում էր երաժշտությունը, թխկթխկում էին սայլակները, աղմկում էին մարդիկ, վեր էին խոյանում աշտարակների սայրաձողերը, զանգակատներում զրնգում էին զանգերը։ Ջրահարսն իրավունք չուներ այնտեղ գնալու, և հենց այդ պատճառով էլ այդպես հրապուրում էր նրան այդ տեսարանը։

Ինչպիսի՜ հափշտակությամբ էր լսում նրան կրտսեր քույրը։ Երեկոյան բաց լուսամուտի առաջ կանգնած և մուգ կապույտ ջրի միջով դեպի վեր նայելով՝ նա հենց միայն մեծ, աղմկոտ քաղաքի մասին էր մտածում և նույնիսկ, ասես, լսում էր զանգերի ձայնը։

Անցավ մի տարի, և երկրորդ քրոջն էլ թույլ տվին բարձրանալ ծովի երեսն ու լող տալ ուր կամենա։ Սա ջրից դուրս եկավ ճիշտ և ճիշտ այն պահին, երբ արևը մայր էր մտնում, և մտածեց, որ այդ տեսարանից ավելի լավ բան լինել չի կարող։ Երկինքը շողում էր հալված ոսկու պես, պատմում էր նա. իսկ ամպե՜րը... այստեղ նա նույնիսկ խոսք չէր գտնում իր հիացմունքն արտահայտելու։ Ծիրանագույն ու մանուշակագույն ամպերն արագ թռչում էին երկնքով, բայց ավելի արագ դեպի արևն էր սլանում կարապների մի երամ, որ երկար, սպիտակ շղարշի էր նման։ Ջրահարսն էլ ուզում էր լողալ դեպի արեգակը, բայց այդ ժամանակ արեգակը սուզվեց ծովի մեջ, իսկ ջրի ու ամպերի վրա մարեց վարդագույն ցոլքը։

Էլի մի տարի անցավ, և ծովի երեսը դուրս եկավ երրորդ քույրը։ Սա մյուսներից ավելի համարձակ էր և լողաց դեպի մի լայն գետ, որը ծովի մեջ էր թափվում։ Այստեղ նա տեսավ խաղողի այգիներով ծածկված կանաչ բլուրներ, տեսավ պալատներ ու տներ՝ շրջապատված գեղեցիկ պուրակներով, որոնց մեջ թռչուններ էին երգում։ Արևը լուսավորում էր պայծառ և այնպես էր դաղում, որ նա շատ անգամ ստիպված էր լինում սուզվել ջրի մեջ, որպեսզի թարմացնի իր բոցկլտացող երեսը։ Փոքրիկ ծովախորշում չփչփացնում էր մարդկային մերկ երեխաների մի ամբողջ բազմություն։ Ջրահարսն ուզեց խաղալ նրանց հետ, բայց երեխաները վախեցան ու փախան, իսկ նրանց փոխարեն երևաց մի ինչ֊որ սև գազան և սկսեց հաչել նրա վրա, այն էլ՝ այնպես սպառնագին, որ ջրահարսը, սարսափած, լողալով հեռացավ։ Այդ գազանը պարզապես մի շնիկ էր, բայց չէ՞ որ ջրահարսը դեռ շուն չէր տեսել։ Տուն վերադառնալով նա շարունակ հիշում էր հրաշալի անտառները, կանաչ բլուրները և չքնաղ երեխաներին, ովքեր կարողանում էին լող տալ, թեպետև ձկան պոչ չունեին։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Չորրորդ քույրն այնքան էլ համարձակ չէր, նա ավելի շատ բաց ծովումն էր մնացել, և հետո ասում էր, թե դա ամենալավ բանն է. որ կողմն էլ նայես շատ ու շատ մղոն հեռավորությամբ շուրջդ միայն ջուր է և ջրի վրա շրջված երկինք, որ, ասես, ապակե հսկա գմբեթ լինի։ Խոշոր նավեր միայն հեռվից էր տեսել, և իրեն թվացել էր, թե դրանք նման են ճայերի։ Նրա շուրջը խաղում ու գլուխկոնծի էին գալիս դելֆիններ, իսկ հսկա կետերը շատրվաններ էին արձակում ռունգներից։

Հետո հասավ հինգերորդ քրոջ հերթը։ Նրա ծննդյան օրը ձմեռն էր, և նա տեսավ այն, ինչ մյուսները չէին տեսել։ Ծովն այժմ կանաչավուն էր, ամենուրեք լող էին տալիս սառցասարեր, որոնք նման էին վիթխարի մարգարիտների, միայն թե շատ ավելի բարձր էին, քան մարդկանց կառուցած ամենաբարձր զանգակատները։ Սառցասարերից մի քանիսը շատ զարմանալի ձև ունեին և փայլում էին ալմաստների պես։ Ջրահարսը նստել էր ամենաբարձր սառցասարի վրա, և քամին ծածանում էր նրա երկայն մազերը, իսկ ծովայինները վախեցած շրջանցում էին այդ սառցասարը։ Երեկոյան դեմ երկինքն ամպերով ծածկվեց, կայծակը փայլատակեց, շանթը որոտաց, և մթին ծովն սկսեց այս ու այն կողմ նետել սառցաբեկորները, որոնք պայծառ փայլփլում էին կայծակի լույսի տակ։ Նավերի վրա առագաստները ցած իջեցրին, մարդիկ սարսափահար դեսուդեն էին նետվում, իսկ ջրահարսը, սառցասարի վրա նստած, հանգիստ լողում էր դեպի հեռուն և հիացմունքով նայում կայծակի հրավառ զիգզագներին, որոնք, երկինքը ճեղքելով, թափվում էին առկայծող ծովի մեջ։

Այսպես բոլոր քույրերին հիացրել էր այն, ինչ նրանք առաջին անգամ էին տեսնում, այդ ամենը նորություն էր, այդ պատճառով էլ դուր էր գալիս նրանց։ Բայց, երբ մեծ աղջիկներ դարձան և իրավունք ստացան լողալու ամեն տեղ՝ շուտով ամեն ինչ դիտեցին և մի ամիս անց արդեն սկսեցին ասել, թե ամեն տեղ լավ է, բայց տանն ավելի լավ է։

Երեկոները բոլոր հինգ քույրերն էլ ձեռք ձեռքի տված բարձրանում էին ջրի երեսը։ Նրանք այնպիսի չքնաղ ձայն ունեին, որպիսին մարդիկ չեն ունենում և, ահա, երբ սկսվում էր փոթորիկը, և նավերի գլխին վտանգ էր կախվում՝ ջրահարսները լող էին տալիս նավերի մոտ, երգեր էին երգում ստորջրյա թագավորության հրաշալիքների մասին և ծովայիններին համոզում, որ չվախենան ծովի հատակն ընկնելուց։ Բայց ծովայինները խոսքերը հասկանալ չէին կարող, իրենց թվում էր, թե պարզապես փոթորիկն է աղմկում։ Այսինքն՝ եթե նրանք ծովի հատակն էլ ընկնեին, միևնույն է՝ նրանց չէր հաջողվի հրաշալիքներ տեսնել, չէ՞ որ նավը ծովի հատակն իջնելիս մարդիկ կխեղդվեին և ծովի թագավորի պալատին կհասնեին արդեն մեռած։ Երբ ջրահարսները, ձեռք ձեռքի տված, դուրս էին գալիս ծովի երեսը՝ կրտսեր քույրը մեն֊մենակ նստում էր, նայում նրանց հետևից և շատ էր ուզում լաց լինել։ Բայց ջրահարսները լաց լինել չեն կարող և այդ պատճառով էլ տառապանքն ավելի ծանր են տանում։

— Ա՜հ, երանի թե ես էլ տասնհինգ տարեկան լինեի,— ասում էր կրտսեր քույրը։— Ես գիտեմ, որ շատ կսիրեմ այն վերևի աշխարհը և այնտեղ ապրող մարդկանց։

Վերջապես, նրա տասնհինգ տարին էլ լրացավ։

— Դե՛, ահա քեզ էլ մեծացրինք,— ասաց նրան տատիկը՝ այրի թագուհին։— Ե՛կ այստեղ, հարկավոր է քեզ էլ զուգել մյուս քույրերիդ պես։

Եվ նա ջրահարսի գլխին դրեց մի պսակ՝ հյուսված սպիտակ շուշաններից, որոնց ամեն մի պսակաթերթ շինված էր մարգարտի մի կեսից։ Հետո ութ ոստրեի հրամայեց կառչել ջրահարսի պոչին, դա նրա բարձր աստիճանի տարբերանշանն էր։

— Ցավում է,— ասաց ջրահարսը։

— Հանուն գեղեցկության պետք է համբերել,— վրա բերեց պառավը։

Ա՜հ, ինչպիսի՜ բավականությամբ ջրահարսը ցած կգցեր այդ բոլոր զարդերը և ծանր պսակը, իր պարտեզի ալ ծաղիկները շատ ավելի էին սազում նրան։ Բայց ճար չկար։

— Մնաք բարով,— ասաց նա և թեթև ու սահուն, օդի թափանցիկ բշտիկի պես բարձրացավ ջրի երեսը։

Արևը հենց նոր էր մայր մտել, բայց ծիրանագույն ու ոսկեգույն ամպերը դեռ լող էին տալիս, և վարդագույն երկնքում վառվեցին իրիկնային պայծառ աստղերը։ Օդը մեղմ էր ու թարմ, իսկ ծովը ասես հայելի լիներ։ Ոչ հեռու այն տեղից, որտեղ ջրի երեսը դուրս եկավ ջրահարսը, կանգնած էր եռակայմ մի նավ, որի միայն մեկ առագաստն էր բարձրացրած. ծովում ամենաթույլ քամի էլ չկար։ Կայմապարաններին ու առագաստաձողերին նստած էին նավաստիներ, տախտակամածից նվագի ու երգի ձայներ էին լսվում։ Իսկ երբ բոլորովին մթնեց՝ նավը լուսավորեցին հարյուրավոր գույնզգույն լապտերներ. թվում էր, թե օդում առկայծում են բոլոր ազգերի դրոշակները։ Ջրահարսը լող տվեց ընդհանուր նավասենյակի ապակեպատ լուսամուտների մոտ և ամեն անգամ, երբ ալիքը բարձրացնում էր նրան, նայում էր նավասենյակի ներսը։ Այստեղ պճնված շատ մարդիկ էին հավաքվել, բայց ամենից գեղեցիկը սևաչյա արքայազնն էր՝ մի պատանի, որ տասնվեց տարեկանից ավելի չէր լինի։ Այդ օրը նրա ծնունդն էին տոնում, այդ պատճառով էլ նավում այդպիսի ուրախություն էր։ Տախտակամածին պարում էին նավաստիները, իսկ երբ ջահել արքայազնը դուրս եկավ նրանց մոտ՝ հարյուրավոր հրթիռներ վեր սլացան, և շուրջը ցերեկվա պես լուսացավ։ Ջրահարսը նույնիսկ վախեցավ ու սուզվեց ջրի մեջ։ Բայց շուտով նորից գլուխը դուրս հանեց, և նրան թվաց, թե այդ աստղերն էին, որ երկնքից թափվեցին ծովը։ Նա դեռ երբեք այդպիսի ուրախ հրավառություն չէր տեսել. խոշոր հրագնդերը պտույտ էին գալիս անիվի պես, սքանչելի հրավառ ձկները պոչերն էին խաղացնում օդում, և այդ ամենն արտացոլվում էր խաղաղ ու ջինջ ջրի մեջ։ Նավի վրա այնքան լույս էր, որ կարելի էր նկատել բոլոր ճոպանները, իսկ մարդկանց՝ առավել ևս։ Ա՜հ, որքա՜ն գեղեցիկ էր երիտասարդ արքայազնը։ Նա սեղմում էր մարդկանց ձեռքը և ժպտում, իսկ նվագը շարունակ թնդում ու թնդում էր պարզ գիշերվա խաղաղության մեջ։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ժամանակն արդեն ուշ էր, բայց ջրահարսը չէր կարողանում աչքը կտրել նավից ու գեղեցիկ արքայազնից։ Գույնզգույն լույսերը մարեցին, հրթիռներն այլևս երկինք չէին սլանում, ոչ էլ թնդանոթներն էին որոտում, բայց փոխարենը դժժում ու տնքում էր ծովը։ Ջրահարսը նավի կողքին ճոճվում էր ալիքների վրա, շուտ֊շուտ ընդհանուր նավասենյակի ներսն էր նայում, իսկ նավը սլանում էր ավելի ու ավելի արագ, առագաստները բացվում էին մեկը մյուսի հետևից։ Բայց ահա, սկսվեց ալեկոծումը, ամպերը խտացան, ու հեռվում փայլատակեցին կայծակները։ Փոթորիկ պոռթկաց, և նավաստիները նետվեցին առագաստները հավաքելու։ Ուժեղ ալեկոծումը ճոճում էր վիթխարի նավը, իսկ քամին քշում էր նրան մոլեգնած ալիքների վրայով։ Շուրջը բարձրանում էին ջրային սարեր, որոնք սպառնում էին միանալ իրար կայմերից էլ վերև, բայց նավը կապարի պես իջնում էր անդունդը, ապա կարապի պես նորից բարձրանում իրար վրա կուտակվող ալիքների գլուխը։ Այդպիսի լողը ջրահարսին շատ էր դուր գալիս, բայց նավաստիները նեղվում էին։ Նավը ճռռում էր ու ճռնչում, հաստ տախտակները ճկվում էին ուժեղ հարվածներից, ալիքները գլորվում էին տախտակամածի վրայով։ Ահա միջնակայմը կոտրվեց մի հասարակ եղեգնիկի պես, նավը թեքվեց կողքի վրա, և ջուրը հորդեց նավամբարի մեջ։ Այդ ժամանակ ջրահարսը հասկացավ, թե ինչպիսի վտանգ է սպասում նավին։ Նա ինքն էլ ստիպված էր զգուշանալ ալիքների վրա ճոճվող գերաններից ու բեկորներից։ Հանկարծ ինչպե՜ս մթնեց. մատդ մարդու աչք մտցնեիր՝ չէր տեսնի։ Բայց, ահա, նորից կայծակը փայլատակեց, և ջրահարսը նորից տեսավ նավի վրա եղած բոլոր մարդկանց։ Ամեն մեկը փրկվել էր փորձում՝ ով ինչպես կարող էր։ Ջրահարսը հայացքով որոնում էր արքայազնին, և երբ նավը շուռ եկավ, նա տեսավ, որ երիտասարդը խեղդվում է։ Սկզբում ջրահարսը շատ ուրախացավ, հասկանալով, որ հիմա պատանին կընկնի իրենց մոտ, ծովի հատակը, բայց հետո հիշեց, որ մարդիկ ջրի մեջ ապրել չեն կարող, և եթե արքայազնը իր հոր պալատն ընկնի, ապա միայն մեռած կընկնի։ Ո՛չ, ո՛չ, նա չպետք է մեռնի։ Եվ ջրահարսը լող տվեց գերանների ու տախտակների միջով՝ մոռանալով, որ դրանք ամեն րոպե կարող են ճզմել իրեն։ Նա ստիպված էր մերթ խորքը սուզվել, մերթ ալիքների հետ վեր սլանալ, բայց ահա, վերջապես, նա հասավ արքայազնին, որն արդեն համարյա ուժասպառ էր եղել և փոթորկահույզ ծովում լող տալ այլևս չէր կարողանում, ձեռքերն ու ոտքերը հրաժարվում էին ծառայել նրան, աչքերը փակվում էին, և պատանին կխեղդվեր, եթե օգնության չհասներ ջրահարսը։ Նա ջրից վեր բարձրացրեց արքայազնի գլուխը և նրա հետ ալիքների կամքին հանձնվեց։

Առավոտյան փոթորիկը հանդարտվեց։ Նավից մի տաշեղ էլ չէր մնացել, իսկ կարմիր ու բոցկլտուն արևը նորից փայլեց ջրի երեսին, և նրա պայծառ ճառագայթները ասես արքայազնի այտերին վերադարձրին կարմրությունը. բայց երիտասարդի աչքերը դեռ չէին բացվում։

Ջրահարսը նրա ճակատից ետ գցեց թաց մազերը և այդ լայն, գեղեցիկ ճակատը համբուրեց։ Նրան թվաց, թե արքայազնը նման է իր պարտեզը գարդարող մարմարե տղային։ Ջրահարսը նորից համբուրեց արքայազնին և ամբողջ սրտով ցանկացավ, որ նա ողջ մնա։

Վերջապես երևացին ափը և ապա՝ դեպի երկինք խոյացող բարձր լեռները, որոնց կատարներին կարապների երամների պես սպիտակին էին տալիս ձյուները։ Ցածում, ափի մոտ կանաչին էր տալիս մի չքնաղ պուրակ, որի եզրին կանգնած էր ինչ֊որ մի շենք՝ եկեղեցի կամ վանք։ Այդ շենքը շրջապատող այգում աճել էին նարնջի ու կիտրոնի ծառեր, իսկ դարպասի մոտ բարձր արմավենիներ էին կանգնած։ Ծովը, սպիտակ ավազոտ ափի մեջ խրվելով, կազմում էր մի փոքրիկ խոր ծոց, որտեղ ջուրը բոլորովին հանգիստ էր։ Ահա հենց այդտեղ էլ լող տվեց ջրահարսը։ Նա արքայազնին դրեց ավազի վրա՝ հոգալով, որ նրա գլուխը բարձր լինի և արևի ճառագայթներով լուսավորված։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն


Այդ ժամանակ բարձր սպիտակ շենքում զանգեր հնչեցին, և այգի վազեց ջահել աղջիկների մի ամբողջ բազմություն։ Ջրահարսը ետ լողաց, անցավ ջրից դուրս ցցված բարձր քարի հետևը, իր մազերն ու կուրծքը ծովի փրփուրով ծածկեց (այժմ այդ փրփուրի մեջ ոչ ոք չէր կարող նկատել նրա պայծառ դեմքը) և սկսեց սպասել, որ տեսնի՝ որևէ մեկը օգնության չի՞ գա խեղճ արքայազնին։

Երկար սպասելու հարկ չեղավ. մի ջահել աղջիկ մոտեցավ արքայազնին, սկզբում շատ վախեցավ, բայց շուտով հանգստացավ և մարդիկ կանչեց։ Հետո ջրահարսը տեսավ, որ արքայազնը ուշքի եկավ և ժպտաց իր շուրջը կանգնածներին։ Բայց իրեն՝ ջրահարսին, չժպտաց, չէ՞ որ նա չգիտեր, որ հենց ջրահարսն է փրկել իր կյանքը։ Տխրեց ջրահարսը։ Եվ, երբ արքայազնին տարան այն սպիտակ մեծ շենքը՝ տխուր֊տրտում սուզվեց ջրի մեջ ու լող տվեց դեպի տուն։

Առաջ էլ նա լուռ էր ու մտախոհ, բայց այժմ ավելի մտախոհ էր դարձել։ Քույրերը հարցնում էին, թե ի՞նչ տեսավ ծովում, բայց ջրահարսը լուռ էր, չէր պատասխանում։

Դրանից հետո, երեկո թե առավոտ, նա հաճախ էր լողում այնտեղ, որտեղ թողել էր արքայազնին, տեսավ, թե ինչպես այգիներում պտուղները հասունացան, և մարդիկ քաղեցին, ինչպես բարձր լեռներում ձյունը հալվեց, բայց արքայազնը չկար ու չկար։ Եվ ամեն անգամ ջրահարսն ավելի տխուր, ավելի տրտում էր տուն վերադառնում։ Նրա միակ մխիթարությունն էր իր պարտեզում նստել ու ձեռքերը փարել մարմարե գեղեցիկ արձանին, որը նման էր արքայազնին։ Ջրահարսն այլևս չէր խնամում ծաղիկները, որոնք աճում էին ազատորեն, նույնիսկ ծառուղիների մեջ երկար ցողուններն ու տերևները փաթաթելով ծառերի ճյուղերին։ Եվ շուտով լքյալ պարտեզի մեջ այլևս լույս չէր թափանցում։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Վերջապես ջրահարսը չդիմացավ, ամեն ինչ պատմեց իր քույրերից մեկին, և նրանից մյուս բոլոր քույրերն էլ իսկույն իմացան արքայազնի մասին։ Բայց ուրիշ էլ ոչ ոք, չհաշված էլի երկու-երեք ջրահարսների, որոնք այդ մասին ոչ ոքի բան չասացին՝ բացի իրենց մի քանի ամենամոտ ընկերուհիներից։ Ջրահարսներից մեկը նույնպես տեսել էր և՛ նավի տոնակատարությունը, և՛ արքայազնին, և նույնիսկ գիտեր, թե ով է այդ արքայազնը, որտեղ է գտնվում նրա թագավորությունը։

— Արի միասին գնանք, քույրի՛կ,— ասացին քույրերը ջրահարսին, և ձեռք ձեռքի տված ծովի երես դուրս եկան հենց այնտեղ, որտեղ արքայազնի պալատն էր գտնվում։

Պալատը բաց դեղնավուն փայլուն քարից էր՝ մարմարե լայն սանդուղքներով։ Սանդուղքներից մեկն իջնում էր ուղիղ մինչև ծովը։ Տանիքից վեր բարձրանում էին ոսկեպատ հոյակապ գմբեթներ, իսկ ամբողջ շենքը շրջապատող սյուներից ներս, որմնախորշերում կանգնած էին մարմարե արձաններ, որոնք ասես կենդանի մարդիկ լինեին։ Բարձր լուսամուտների թափանցիկ ապակիների միջով երևում էին շքեղ սենյակները։ Ամենուրեք կախված էին թանկարժեք մետաքսե վարագույրներ, ամենուրեք փռված էին գեղեցիկ գորգեր, իսկ պատերը զարդարված էին մեծ֊մեծ նկարներով, որոնց նայելուց մարդ չէր կշտանում։ Ամենաընդարձակ դահլիճի կենտրոնում խոխոջում էր մի մեծ շատրվան, որի շիթերը մինչև առաստաղ էին հասնում։ Առաստաղը ապակեպատ գմբեթի ձև ուներ, և արևի ճառագայթները, ներս թափանցելով, լուսավորում էին և՛ ջուրը, և՛ ավազանի շուրջը բուսած չնաշխարհիկ բույսերը։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Այժմ ջրահարսը գիտեր, թե որտեղ է ապրում արքայազնը, և սկսեց երեկոներն ու գիշերները ավելի հաճախ լող տալ պալատի մոտ։ Քույրերից ոչ մեկը չէր համարձակվում այնքան մոտենալ ցամաքին, որքան կրտսեր քույրը. նա լող տալով հասնում էր նույնիսկ մարմարակերտ հոյակապ պատշգամբի տակով հոսող նեղ ջրանցքը, ուր պատշգամբը թանձր ստվեր էր գցում ջրի վրա։ Այստեղ ջրահարսը կանգ էր առնում և երկա՜ր֊երկար նայում երիտասարդ արքայազնին, որին թվում էր, թե ինքը մեն֊մենակ է նստած լուսնի լույսի տակ։

Ջրահարսը շատ անգամ էր տեսել, թե արքայազնը ինչպես է երաժիշտների հետ զբոսնում իր շքեղ մակույկով, որի վրա դրոշակներ էին ծածանվում։ Նա արքայազնին նայում էր կանաչ եղեգնուտի միջից, և եթե մարդիկ երբեմն նկատում էլ էին քամուց ծածանվող նրա արծաթափայլ ճերմակ քողը՝ փետուրները հարդարող կարապի տեղ էին դնում նրան։

Նա հաճախ էր լսել, թե գիշերները ձուկ որսող ձկնորսները ինչ էին խոսում արքայազնի մասին։ Նրանք շատ ու շատ լավ բաներ էին պատմում։ Եվ ջրահարսն ուրախ էր, որ փրկել է արքայազնին, երբ ալիքները նրան կիսամեռ վիճակում այս ու այն կողմն էին նետում, հիշում էր, թե այն օրը ինչպե՛ս ամուր էր իր կրծքին սեղմել նրա գլուխը, և ինչպես քնքշորեն համբուրեց։ Իսկ արքայազնը այդ մասին ոչինչ չգիտեր, նույնիսկ երազում չէր կարող տեսնել ջրահարսին։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ջրահարսն սկսել էր ավելի ու ավելի շատ սիրել մարդկանց, ավելի ու ավելի ուժեղ էր ձգտում նրանց։ Մարդկանց աշխարհը ջրահարսին շատ ավելի լայն էր թվում, քան իրենցը։ Մարդիկ կարող էին իրենց նավերով ծովն անցնել, կարող էին բարձրանալ լեռների գագաթը, ուղիղ ամպերի մոտ, իսկ նրանց հողերն ու անտառները, նրանց դաշտերն ու մարգագետիններն այնքան հեռու էին ձգվում, որ ջրահարսը հայացքով էլ ընդգրկել չէր կարող։ Նա այնպե՜ս էր փափագում ավելի շատ բան իմանալ մարդկանց մասին, բայց քույրերն իր հարցերին պատասխանել չէին կարող, և ջրահարսը դիմեց տատիկին։ Պառավը լավ էր ճանաչում «վերին աշխարհը», ինչպես նա իրավամբ կոչում էր ծովից վեր փռված ցամաքը։

— Իսկ այն մարդիկ, ովքեր չեն խեղդվում, հավիտյա՞ն են ապրում,— հարցնում էր ջրահարսը,— նրանք չե՞ն մեռնում, ինչպես մենք մեռնում ենք այստեղ, ծովի մեջ։

— Ամենևին,— պատասխանում էր պառավը։— Նրանք էլ են մեռնում։ Եվ նույնիսկ նրանց կյանքը կարճ է մեր կյանքից։ Բայց, թեպետև մենք ապրում ենք երեք հարյուր տարի, երբ մեռնում ենք՝ մեզանից միայն ծովի փրփուր է մնում, և մենք չունենք մերձավորների շիրիմներ, մենք անմահ հոգի չունենք, և մեր ջրահարսային կյանքը վերջանում է մարմնի մահվան հետ։ Մենք նման ենք ծովեղեգնի, որի կտրված ցողունն այլևս չի կանաչում։ Մինչդեռ մարդիկ հոգի ունեն, որը հավիտենապես է ապրում, նա ապրում է նաև մարմնի մահանալուց և փոշիանալուց հետո, և այն ժամանակ թռչում է դեպի բարձունքները, դեպի շողշողուն աստղերը։ Ինչպես որ մենք լող ենք տալիս ծովի երեսը և տեսնում ցամաքը, որտեղ մարդիկ են ապրում, այնպես էլ նրանք մահից հետո բարձրանում են երանավետ ավետյաց աշխարհները, որոնք մենք երբեք չենք տեսնի։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

— Ա՜հ, ինչո՞ւ մենք անմահ հոգի չունենք,— տխուր խոսեց ջրահարսը։— Ես իմ ամբողջ հարյուրավոր տարիները կտայի մարդկանց կյանքի մեկ օրվա դիմաց, որպեսզի հետո երկնային երանության մեջ մտնեմ։

— Ի՜նչ հիմարություն,— ասաց պառավը։— Դու այդ մասին մի էլ մտածի։ Մենք այստեղ այնքա՜ն ավելի լավ ենք ապրում, քան մարդիկ երկրի երեսին։

— Ուրեմն մահից հետո ծովային փրփուր կդառնամ, ու այլևս չեմ լսի ալիքների նվագը, չեմ տեսնի սքանչելի ծաղիկներն ու հրաշեկ արևը։ Մի՞թե ես ոչ մի կերպ չեմ կարող հավիտենական հոգու տեր դառնալ։

— Կարող ես,— պատասխանեց տատը,— բայց միայն՝ եթե մարդկանցից որևէ մեկը քեզ այնպես սիրի, որ դու նրա համար հորից ու մորից ավելի թանկ լինես, եթե նա քեզ նվիրվի իր ամբողջ սրտով ու բոլոր մտքերով և քահանային խնդրի, որ ձեր ձեռքերը միացնի որպես միմյանց հավիտենական հավատարմության նշան. այն ժամանակ նրա հոգու մի մասնիկը կփոխադրվի քո մարմնի մեջ, և դու կճանաչես երկնային արքայությունը, որ մատչելի է մարդկանց։ Այդ մարդը քո մեջ հոգի կներշնչի և իր հոգին էլ կպահի։ Բայց այդպիսի բան երբեք չի պատահի. քո ձկնային պոչը, որը մեզ գեղեցիկ է թվում, մարդիկ այլանդակ են համարում։ Չէ՞ որ նրանք գեղեցկությունից քիչ բան են հասկանում, նրանց կարծիքով չի կարելի գեղեցիկ լինել առանց այն երկու անճոռնի հենարանների, որ «ոտքեր» են անվանում։

Ջրահարսը խոր հառաչեց և տխուր֊տրտում նայեց իր ձկնային պոչին։

Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն


— Ապրենք և ուրախանանք,— ասաց պառավը։— Կուշտ ուրախանանք մեր երեք հարյուր տարին, իսկ դա քիչ ժամանակ չի։ Դրա համար էլ մահից հ

ետո մեզ ավելի քաղցր կթվա հանգիստը։ Այսօր երեկոյան մեր պալատում պարահանդես է լինելու։

Ա՜յ թե հրաշալիք էր, հա՜, որպիսին երկրի երեսին չես տեսնի։ Հսկայական պարասրահի պատերն ու առաստաղը հաստ, բայց թափանցիկ հայելուց էին, իսկ պատերի երկարությամբ շարք֊շարք դրված էին հարյուրավոր խոշոր վարդագույն ու կանաչ խեցիներ, որոնց ներսը երկնագույն լույսեր կային։ Այդ լույսերը պայծառ լուսավորում էին ամբողջ դահլիճը և, ապակե պատերից դուրս թափանցելով՝ լույս էին սփռում նաև ծովում։ Երևում էր, թե ինչպես դեպի պատերն էին լող տալիս խոշոր ու մանր ձկների վտառները, որոնց թեփուկները փայլփլում էին մերթ ծիրանագույն, մերթ ոսկեգույն կամ արծաթագույն։

Դահլիճի մեջտեղով ջրի լայն շերտ էր հոսում, և այնտեղ իրենց չքնաղ երգի տակ պարում էին ջրի ոգիներն ու ջրահարսները։ Մարդիկ այդպիսի հնչեղ և միաժամանակ քնքուշ ձայն չեն ունենում։ Կրտսեր ջրահարսը բոլորից լավ էր երգում, և ամբողջ արքունիքը ծափահարում էր նրան։ Մի րոպե ջրահարսին ուրախություն համակեց այն մտքից, որ ո՛չ ոք ո՛չ մի տեղ, ո՛չ ծովում, ո՛չ ցամաքի վրա այդպիսի սքանչելի ձայն չունի։ Բայց հետո նորից սկսեց մտածել վերջրյա աշխարհի ու չքնաղ արքայազնի մասին և տխրեց, որ ինքն անմահ հոգի չունի։ Շուտով նա աննկատելի դուրս լողաց պալատից և, մինչ այնտեղ երգում էին և ուրախանում՝ ինքը տխուր նստել էր իր պարտեզում։ Ջրի հաստ շերտի միջով նա գալարափողի ձայներ էր լսում և մտածում. «Ահա, երևի, արքայազնը նորից զբոսնում է մակույկով։ Որքա՜ն եմ սիրում նրան։ Ավելի, քան հորս ու մորս։ Մտքով շարունակ նրա հետ եմ, ես սիրով նրան կվստահեի իմ բախտը, իմ կյանքը։ Նրա համար և անմահ հոգու համար ես ամեն ինչի կհամաձայնվեի։ Քանի դեռ քույրերս պարում են մեր հոր պալատում՝ գնամ ծովի վհուկի մոտ։ Ես միշտ էլ նրանից վախեցել եմ, բայց գուցե թե նա հիմա որևէ խորհուրդ տա ինձ, որևէ կերպ օգնի»։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Եվ ջրահարսն իր պարտեզից լող տվեց դեպի փոթորկահույզ ջրապտույտները, որոնցից այն կողմ վհուկն էր ապրում։ Դեռ երբեք չէր եղել, որ ջրահարսն անցնի այդ ճանապարհով։ Այդտեղ ո՛չ ծաղիկներ էին աճում, ո՛չ էլ նույնիսկ ջրիմուռներ, ամենուրեք միայն մերկ, գորշագույն ավազ էր։ Ջուրը ջրապտույտների մեջ քլթքլթում էր ու աղմկում ինչպես ջրաղացի անիվների տակ՝ իր հետևից դեպի խորքերը քաշելով ամեն ինչ, որ պատահում էր ճանապարհին։ Ջրահարսը պետք է լող տար հենց այդ քլթքլթացող ջրապտույտների արանքով։ Հետո վհուկի որջի ճանապարհին ջրահարսին հանդիպեց էլի մի մեծ տարածություն, որ ծածկված էր տիղմի տաք պղպջակներով։ Վհուկն այդ տեղը կոչում էր իր տորֆաճահիճը։ Դրանից հետո երևաց վհուկի կացարանը, որ շրջապատված էր մի զարմանալի անտառով. ծառերի ու թփերի փոխարեն այդտեղ պոլիպներ էին՝ կիսակենդանիներ֊կիսաբույսեր, որոնք նման էին ուղղակի ավազից բուսած հազարագլուխ օձերի։ Նրանց ճյուղերը ասես երկար, լպրծուն ձեռքեր լինեին, իսկ մատները գալարվում էին որդերի պես։ Պոլիպները շարունակ շարժում էին իրենց ճյուղերը՝ արմատից սկսած մինչև գագաթը, կպչուն շոշափուկներով ճանկում էին ամեն բան, ինչ իրենց մեջ էր ընկնում, և այլևս բաց չէին թողնում որսը։ Ջրահարսը վախեցած կանգ առավ, և նրա սիրտը սարսափից թպրտաց։ Նա արդեն ուզում էր ետ լողալ, բայց հիշեց արքայազնին, անմահ հոգին, և արիությունը վերադարձավ։ Նա իր երկայն մազերն ամուր փաթաթեց գլխին, որպեսզի պոլիպները չբռնեն մազերից, ձեռքերը կրծքին խաչեց և ձկան պես լող տվեց այդ հրեշների միջով, որոնք իրենց գալարուն շոշափուկները մեկնում էին դեպի նա։ Ջրահարսը տեսնում էր, թե ինչպես ամուր, ասես երկաթե աքցանով էին բռնել նրանք ամեն ինչ, որ հաջողվել էր իրենց ճանկել՝ ջրահեղձ մարդկանց սպիտակ կմախքներ, նավերի ղեկեր, արկղներ, կենդանիների ոսկորներ, նույնիսկ մի ջրահարս, որին պոլիպները բռնել ու խեղդել էին։ Եվ դա, թերևս, ամենասարսափելին էր։ Բայց ահա, մեր ջրահարսը հասավ մի ճահճոտ անտառային բացատ, որտեղ խլվլում էին ջրային խոշոր լորտուներ՝ ցույց տալով իրենց գարշելի դեղնավուն փորը։ Բացատի կենտրոնում կանգնած էր մի տուն, որ կառուցված էր մարդկային սպիտակ ոսկորներից։ Ահա այդտեղ էլ նստած էր ինքը՝ ծովի վհուկը, որն իր բերանից կերակրում էր մի դոդոշի, ինչպես մարդիկ շաքարով կերակրում են դեղձանիկներին։ Նա գարշելի չաղ լորտուներին «ճուտիկներ» էր անվանում և թույլ էր տալիս սողալ սպունգի նման ծակոտկեն իր կրծքի վրայով։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

— Գիտեմ, գիտեմ, թե ինչի՛ ես եկել դու,— ասաց ծովի վհուկը ջրահարսին։— Հիմար բաներ ես մտածել։ Բայց ես կկատարեմ քո ցանկությունը, գեղեցկուհի՛ս, որովհետև դա վիշտ կբերի քեզ։ Դու ուզում ես ձկան պոչի փոխարեն երկու հենարան ստանալ և քայլել մարդկանց նման, ուզում ես, որ երիտասարդ արքայազնը սիրի քեզ, իսկ դու ստանաս և՛ նրան, և՛ անմահ հոգի։

Եվ վհուկը քրքջաց այնպես բարձր ու այլանդակ, որ դոդոշն էլ, լորտուներն էլ ցած թափվեցին նրա կրծքից ու փռվեցին ավազի վրա։

— Դե, լա՜վ, իսկ և իսկ ժամանակին ես եկել,— շարունակեց վհուկը։— Եթե վաղը առավոտյան գայիր՝ արդեն ուշ կլիներ, և ես եկող տարվանից ավելի շուտ քեզ օգնել չէի կարող։ Քեզ համար ես խմիչք կպատրաստեմ, որը դու կվերցնես, արևածագից առաջ դուրս կգաս ծովի ափ, կնստես այնտեղ ու կխմես ամբողջը՝ մինչև վերջին կաթիլը։ Այն ժամանակ քո պոչը կերկատվի ու կդառնա երկու հիանալի ոտք, ինչպես մարդիկ են ունենում, բայց այնպիսի ցավ կզգաս, ինչպես սուրը խրեին քո կուրծքը։ Փոխարենը, ով էլ քեզ տեսնի՝ կասի, որ իր օրում քեզ պես չքնաղ աղջիկ չի տեսել։ Դու կպահպանես քո թեթև, սահուն քայլվածքը, ոչ մի պարուհի քեզ հավասարվել չի կարող։ Բայց իմացի՛ր, որ քո ամեն մի քայլը քեզ այնպիսի ցավ կպատճառի, ինչպես քայլելիս լինես սուր֊սուր դանակների վրայով, ինչպես արյուն ծորալիս լինի քո ոտքերից։ Եթե համաձայն ես այս ամենին դիմանալու՝ ես քեզ կօգնեմ։

— Այո՛,— պատասխանեց ջրահարսը դողդոջուն ձայնով և մտածեց արքայազնի ու անմահ հոգու մասին։

— Այս էլ իմացիր,— շարունակեց վհուկը,— որ, եթե դու մարդկային կերպարանք ընդունեցիր, այլևս երբեք ջրահարս դառնալ չես կարող։ Դու այլևս չես կարող իջնել հորդ պալատը, քույրերիդ մոտ։ Եվ, եթե արքայազնը քեզ այնպես չսիրի, որ քո պատճառով հորն ու մորը մոռանա, եթե նա հոգով ու մարմնով չկապվի քեզ ու քահանային չխնդրի ձեր ձեռքերը միացնել, որպեսզի դուք ամուսիններ դառնաք, այդ դեպքում դու անմահ հոգու տեր չես դառնա։ Իսկ եթե նա մի ուրիշին կին վերցնի, ապա նրանց ամուսնությունից հետո առաջին իսկ արշալույսին քո սիրտը պատառ֊պատառ կլինի, և դու ծովային փրփուր կդառնաս։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

— Թող այդպես լինի,— շշնջաց ջրահարսը՝ մահվան պես սփրթնելով։

— Բացի դրանից՝ դու պետք է ինձ վարձատրես օգնությանս համար,— ասաց վհուկը։— Իսկ ես փոքր գին չեմ վերցնում։ Այստեղ, ծովի հատակին ոչ ոք քո ձայնից ավելի գեղեցիկ ձայն չունի, և դու հույս ունես, որ դրանով կկախարդես արքայազնին։ Բայց դու պետք է ի՛նձ տաս քո ձայնը։ Իմ թանկագին խմիչքի դիմաց ես կվերցնեմ քո ամենալավ բանը. չէ՞ որ ես այդ խմիչքին իմ սեփական արյունը պետք է խառնեմ, որպեսզի կտրի՝ թրի բերանի պես։

— Եթե դու իմ ձայնը վերցնես էլ ի՞նչ կմնա ինձ,— հարցրեց ջրահարսը։

— Քո չքնաղ երեսը, քո սահուն քայլվածքը և քո խոսուն աչքերը, այդ ամենը միանգամայն բավարար է մարդկային սիրտը նվաճելու համար։ Դե, հերի՜ք է, մի՛ վախեցիր, դու կհանես լեզուդ, որը ես կկտրեմ՝ որպես կախարդական խմիչքի դիմաց վարձատրություն։

— Թող այդպես լինի,— ասաց ջրահարսը։

Եվ վհուկը կաթսան կրակի վրա դրեց, որպեսզի խմիչքը եփի։

— Մաքրությունն ամենալավ գեղեցկությունն է,— ասաց նա և կաթսան սրբեց կենդանի լորտուների մի կծիկով։ Հետո իր կուրծքը չանգռեց, և սև արյունը կաթաց կաթսայի մեջ։ Շուտով կաթսայի գլխին գոլորշի բարձրացավ, որն այնպիսի զարմանալի ձևեր էր ընդունում, որ նայելն անգամ սարսափելի էր։ Վհուկն ամեն րոպե նորանոր համեմունքներ էր նետում կաթսայի մեջ և, երբ խմիչքը եռաց՝ կոկորդիլոսի լացի նման ձայներ լսվեցին։ Վերջապես խմիչքը պատրաստ էր. այն նման էր աղբյուրի թափանցիկ ջրի։

— Ահա, վերցրո՛ւ,— ասաց վհուկը՝ հեղուկը մեկնելով ջրահարսին, իսկ հետո կտրեց նրա լեզուն, և ջրահարսը համր դարձավ. այլևս ո՛չ խոսել էր կարողանում, ո՛չ երգել։

— Երբ իմ անտառի միջով ետ լողալիս լինես,— ասաց վհուկը,— եթե պոլիպներն ուզենան քեզ բռնել՝ այս հեղուկից մի կաթիլ գցիր նրանց վրա, և նրանց ճյուղերն ու շոշափուկները հազար փշուր կլինեն։

Բայց ջրահարսն այս անելու կարիք չունեցավ. պայծառ աստղի պես փայլփլող այդ հեղուկը նրա ձեռքին տեսնելուն պես պոլիպները սարսափով ետ էին քաշվում։ Նա արագ լողալով անցավ անտառը, ճահճային տափարակը և քլթքլթացող ջրապտույտները։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ահա և հոր պալատը։ Մեծ դահլիճի լույսերը մարած էին. երևի, բոլորը քնել էին։ Ջրահարսը սիրտ չարեց պալատ մտնել։ Չէ՞ որ նա համր էր և ուզում էր ընդմիշտ հեռանալ հայրական տնից։ Սիրտը պատռվում էր վշտից ու թախծից։ Նա մտավ պարտեզ և, քույրերի ծաղկաթմբերից մի֊մի ծաղիկ պոկելով՝ հազարավոր օդային համբույրներ ուղարկեց հարազատներին, ապա սկսեց վեր բարձրանալ մուգ կապտավուն ջրի միջով։

Արևը դեռ չէր ծագել, երբ նա իր առաջ տեսավ արքայազնի պալատը և նստեց լուսնի կախարդական լույսով ողողված մարմարե հիասքանչ սանդուղքի ցածի աստիճանին։ Ջրահարսը խմեց հրավառ թունդ հեղուկը, և իրեն թվաց, թե իր քնքուշ մարմինը երկաթե մի երկսայր սուր ծակեց։ Նա գիտակցությունը կորցրեց և ուշաթափ ընկավ։ Ուշքի եկավ այն ժամանակ, երբ ծովի վրա արդեն փայլում էր արևը, և իսկույն ողջ մարմնում այրող ցավ զգաց։ Բայց փոխարենը նրա առաջ կանգնած էր գեղեցիկ արքայազնը և նրան էր նայում ածխի պես սև աչքերով։ Ջրահարսը հայացքը ցած գցեց և տեսավ, որ ձկան պոչի փոխարեն այժմ ինքն ունի երկու հիանալի ոտք՝ մանր ու քնքուշ, ինչպես փոքրիկ աղջկա ոտքեր։ Բայց նա բոլորովին մերկ էր և արագ փաթաթվեց իր երկար մազերի մեջ։ Արքայազնը հարցրեց, թե ո՞վ է նա և ինչպե՞ս է այստեղ ընկել։ Բայց ջրահարսը միայն տխուր ու հեզ նայում էր պատանուն իր մուգ կապույտ աչքերով. չէ՞ որ նա խոսել չէր կարողանում։ Այն ժամանակ արքայազնը նրա ձեռքը բռնեց և տարավ պալատ։ Վհուկը ճիշտ էր ասել, ամեն մի քայլափոխին ջրահարսին թվում էր, թե ասեղների կամ սուր֊սուր դանակների վրայով է քայլում։ Բայց նա համբերությամբ դիմանում էր ցավին և, ձեռքը արքայազնին տված՝ ճախրում էր թեթև, ինչպես օճառի պղպջակ։ Արքայազնը և իրեն շրջապատողները հիանում էին նրա սահուն քայլվածքով։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ջրահարսին զուգեցին շղարշե ու մետաքսե հագուստով, և նա դարձավ պալատի առաջին գեղեցկուհին, բայց առաջվա պես մնաց համր. ո՛չ երգել կարող էր, ո՛չ խոսել։ Մի անգամ գեղեցիկ ստրկուհիները, բոլորը մետաքս ու ոսկի հագած՝ կանգնեցին արքայազնի ու նրա վսեմաշուք ծնողների առաջ և մի երգ երգեցին։ Ստրկուհիներից մեկն առանձնապես լավ էր երգում, և արքայազնը ծափ էր զարկում ու ժպտում նրան։ Ջրահարսը շատ տխրեց. չէ՞ որ մի ժամանակ նա էլ կարողանում էր երգել, և շատ ավելի լավ էր երգում։ «Ա՜հ, եթե միայն նա իմանար, որ ես իմ ձայնից ընդմիշտ բաժանվել եմ, որպեսզի հավիտենապես իր մոտ լինեմ, իմ սիրեցյալի մոտ»,— մտածում էր նա։

Հետո ստրկուհիներն սկսեցին պարել կախարդական նվագի հնչյունների տակ։ Այն ժամանակ ջրահարսն էլ բարձրացրեց իր ճերմակ գեղեցիկ ձեռքերը, կանգնեց մատների ծայրերի վրա ու սլացավ թեթև պարով. դեռ ոչ ոք այդպես չէր պարել։ Ամեն մի շարժում ընդգծում էր նրա գեղեցկությունը, իսկ ջրահարսի աչքերը մարդու սրտին ավելի շատ բան էին ասում, քան ստրկուհիների երգը։

Բոլորը հիացած էին, մանավանդ՝ արքայազնը, որ ջրահարսին անվանում էր փոքրիկ ընկեցիկ։ Աղջիկը շարունակ պարում էր ու պարում, թեև ամեն անգամ, երբ ոտքերը հատակին էին դիպչում, այնպիսի ցավ էր զգում, որ, ասես, սուր դանակի վրա էր ոտք դնում։ Արքայազնը ասաց, որ նա միշտ իր մոտ կապրի, և թույլատրեց քնել իր սենյակի դռան առջև, թավշե բարձի վրա։

Նա հրամայեց տղամարդու հագուստ կարել ջրահարսի համար, որպեսզի միշտ կարողանա ձիով շրջել նրա հետ։ Նրանք անցնում էին բուրումնավետ անտառներով, որտեղ կանաչ տերևների մեջ թռչուններ էին երգում, իսկ կանաչ ճյուղերը շոյում էին փոքրիկ ձիավորի ուսերը։ Նրանք բարձրանում էին բարձր լեռները և, թեպետ ջրահարսի ոտքերից արյուն էր ծորում, ու բոլորն այդ տեսնում էին՝ նա միայն ծիծաղում էր և արքայազնի հետ բարձրանում լեռների գագաթները։ Այնտեղից նրանք հիացմունքով դիտում էին իրենց ոտքերի տակով լող տվող ամպերը, որոնք, ասես, հեռավոր երկրներ չվող թռչունների երամներ լինեին։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Իսկ տանը, արքայազնի պալատում, գիշերները, երբ բոլորը քնած էին լինում՝ ջրահարսը մարմարե սանդուղքով ցած էր իջնում ծովի ափը, ասես կրակի մեջ վառվող ոտքերը սուզում պաղ ջրի մեջ և մտածում էր հարազատների մասին, ովքեր մնացել էին ծովի հատակում։ Մի գիշեր նրա քույրերը ձեռք ձեռքի տված դուրս լողացին ջրից և մի տխուր երգ սկսեցին։ Ջրահարսը գլխով արեց նրանց, և նրանք, իրենց քրոջը ճանաչելով՝ պատմեցին, թե նա որքա՜ն է վշտացրել բոլորին։ Այդ օրվանից քույրերը նրան այցելում էին ամեն գիշեր, իսկ մի անգամ էլ նա հեռվում տեսավ նույնիսկ իր պառավ տատին, որը շատ ու շատ տարիներ արդեն ջրի երեսը չէր դուրս եկել, տեսավ նաև ծովի թագավորին՝ թագը գլխին։ Նրանք ձեռքերը մեկնում էին դեպի ջրահարսը, բայց չէին համարձակվում այնքան մոտենալ ցամաքին, որքան իր քույրերը։

Օրեցօր արքայազնը ավելի ու ավելի ուժեղ էր կապվում ջրահարսի հետ, բայց սիրում էր նրան միայն այնպես, ինչպես սիրում են սիրունիկ, հնազանդ երեխաներին։ Նրա մտքով էլ չէր անցնում աղջկան դարձնել իր կինը, դարձնել թագուհի։ Այնինչ, ջրահարսին անհրաժեշտ էր արքայազնի կինը դառնալ, այլ կերպ նա չէր կարող անմահ հոգի ձեռք բերել, իսկ եթե արքայազնը մի ուրիշի հետ ամուսնանար՝ ջրահարսը իսկույն ծովային փրփուր կդառնար։

«Դու ինձ աշխարհում ամենից ավելի ես սիրում, ճի՞շտ է»,— թվում էր, թե հարցնում էին ջրահարսի աչքերը, երբ արքայազնը գրկում էր նրան ու համբուրում ճակատը։

— Այո՛, դու ինձ համար թանկ ես,— ասում էր արքայազնը։— Դու բարի սիրտ ունես, դու ամենից ավելի նվիրված ես ինձ և նման ես այն ջահել աղջկան, որին ես մեկ անգամ եմ տեսել ու, երևի, այլևս չեմ տեսնի։ Մի անգամ ես նավով զբոսնում էի, և նավը խորտակվեց, ալիքներն ինձ ափ գցեցին ինչ֊որ վանքի մոտ, որտեղ ջահել աղջիկներ են ծառայում Աստծուն։ Նրանցից ամենակրտսերը ինձ գտավ ծովափին և իմ կյանքը փրկեց։ Ես այդ աղջկան միայն երկու անգամ եմ տեսել, բայց աշխարհում միայն նրա՛ն կարող էի սիրել։ Սակայն դու նման ես իրեն և իմ սրտից համարյա դուրս ես մղել նրա պատկերը։ Նա պատկանում է սուրբ տաճարին, և ահա, իմ բախտավոր աստղը քեզ է ուղարկել ինձ։ Եվ ես երբեք չեմ բաժանվի քեզանից։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

«Ավա՜ղ, նա չգիտե, որ ե՛ս եմ փրկել իր կյանքը,— մտածում էր ջրահարսը։— Ե՛ս էի, որ նրան դուրս բերի ծովի ալիքներից ու դրի պուրակում, վանքի մոտ, ինքս թաքնվեցի ծովի փրփուրի մեջ և նայում էի, թե որևէ մեկը օգնության չի՞ գա նրան։ Ես տեսել եմ այն գեղեցիկ աղջկան, որին նա ավելի է սիրում, քան ինձ։— Եվ ջրահարսը խորը, խորը հառաչեց. նա լաց լինել չէր կարող։— Բայց այն աղջիկը տաճարին է պատկանում, ասաց նա, և աշխարհ չի վերադառնա, և նրանք երբեք իրար չեն հանդիպի։ Իսկ ես շարունակ իր կողքին եմ, ամեն օր տեսնում եմ իրեն, կարող եմ խնամել ու սիրել, կարող եմ կյանքս տալ նրան»։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Բայց ահա, սկսեցին խոսել, թե արքայազնը պատրաստվում է ամուսնանալ հարևան թագավորի գեղեցիկ աղջկա հետ, այդ պատճառով էլ պատրաստվում է ծով դուրս բերելու իր սքանչելի նավը։ Արքայազնը հարևան թագավորի մոտ է գնալու, որպես թե նրա աշխարհին ծանոթանալու համար, իսկ իրականում՝ նրա աղջիկը տեսնելու նպատակով։ Իր հետ մի մեծ շքախումբ է լինելու։ Այս խոսքերը լսելիս ջրահարսը միայն գլուխն էր օրորում ու ծիծաղում։ Չէ՞ որ նա բոլորից լավ գիտեր արքայազնի միտքը։

— Ես պետք է գնամ,— ասում էր արքայազնը նրան։— Ես պետք է ծանոթանամ չքնաղ արքայադստեր հետ. այդ են պահանջում իմ ծնողները, բայց նրանք ինձ չեն ստիպի ամուսնանալ նրա հետ, իսկ ես երբեք չեմ սիրի նրան։ Չէ՞ որ նա նման չի լինի այն գեղեցկուհուն, որին այնքա՜ն հիշեցնում ես դու ինձ։ Եվ եթե, վերջապես, ես ստիպված լինեմ հարսնացու ընտրել ինձ համար՝ ավելի շուտ քեզ կընտրեմ, խոսո՜ւն աչքերով իմ համր ընկեցիկ։

Եվ նա համբուրում էր ջրահարսի ալ շրթունքները, խաղում մազերի հետ ու գլուխը սեղմում նրա սրտին, որն այնպե՜ս ծարավ էր մարդկային երջանկության ու անմահ հոգու։

— Դու ծովից չես վախենում, չէ՞, իմ համր փոքրիկ,— ասում էր արքայազնը, երբ արդեն նրանք բարձրացել էին հրաշալի նավը, որը պետք էր նրանց տաներ հարևան թագավորությունը։

Եվ արքայազնը աղջկան պատմում էր ծովի փոթորիկների ու հանդարտության մասին, ծովի խորքում ապրող զարմանալի ձկների և այն հրաշալիքների մասին, որ տեսնում են սուզակները։ Բայց ջրահարսը, նրա պատմությունները լսելով, միայն ժպտում էր. չէ՞ որ ինքը բոլորից լավ գիտեր, թե ինչե՛ր կան ծովի հատակին։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Մի անգամ, մի պայծառ լուսնկա գիշեր, երբ բոլորը քնած էին՝ բացի ղեկակալից, ջրահարսը նստեց նավեզրին և սկսեց դիտել թափանցիկ ալիքները։ Եվ ահա, նրան թվաց, թե տեսնում է հոր պալատը և իր պառավ տատին, որն արծաթե թագը գլխին կանգնել է աշտարակի վրա և ալեկոծ ջրի շիթերի միջով նավի ողնուցին է նայում։ Շուտով ջրի երեսը դուրս եկան ջրահարսի քույրերը։ Նրանք տխուր֊տրտում նայում էին իրենց քրոջը և սպիտակ ձեռքերը կոտրատում, իսկ ջրահարսը նրանց գլխով անելով ժպտաց և ուզում էր պատմել, թե իր համար որքա՜ն լավ է այստեղ, բայց հենց այդ ժամանակ նրան մոտեցավ նավի փոքրավորը, և քույրերը սուզվեցին ջուրը, իսկ փոքրավորը մտածեց, թե դա ծովի սպիտակ փրփուր էր, որ երևաց ալիքների մեջ։

Առավոտյան նավը մտավ հարևան թագավորության սքանչելի մայրաքաղաքի նավահանգիստը։ Եվ ահա, քաղաքում զանգերը հնչեցին, բարձր աշտարակներից փողերը փչեցին, իսկ հրապարակներում զինվորական գնդեր շարվեցին՝ փայլփլուն սվիններով ու ալեծածան դրոշներով։ Տոնախմբություններ սկսվեցին, պարահանդեսները հաջորդում էին միմյանց, բայց արքայադուստրը դեռ մայրաքաղաքում չէր. նա դաստիարակվում էր հեռավոր մի վանքում, ուր ուղարկել էին նրան, որ սովորի այն ամենը, ինչ վայել է արքայադստերը։ Վերջապես նա էլ եկավ։

Ջրահարսը ագահորեն նայում էր նրան և չէր կարող չխոստովանել, որ նրանից ավելի գեղեցիկ ու դուրեկան դեմք դեռ չէր տեսել։ Արքայադստեր մաշկը քնքուշ էր, թափանցիկ, իսկ երկար, սև թարթիչների տակից ժպտում էին երկու մուգ կապույտ բարի աչքերը։

—Օ՜, դու էիր,— գոչեց արքայազնը։— Դո՛ւ էիր, որ փրկեցիր իմ կյանքը, երբ ես կիսամեռ ընկած էի ծովի ափին։

Եվ նա ամուր սեղմեց կրծքին իր շիկնած հարսնացուին։

— Որքա՜ն երջանիկ եմ ես,— ասաց նա ջրահարսին։— Կատարվեց այն, ինչ ես երազել անգամ չէի համարձակվի։ Դու ուրախ կլինես իմ երջանկությամբ. չէ՞ որ ոչ ոք ինձ այնպես չի սիրում, ինչպես դու։

Ջրահարսը նրա ձեռքը համբուրեց, և իրեն թվաց, թե սիրտն արդեն պատռվում է ցավից. չէ՞ որ արքայազնի ամուսնությունը պետք է նրան սպաներ ու ծովային փրփուր դարձներ։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Եկեղեցիների զանգերը հնչում էին, փողոցներում մունետիկներ էին շրջում, որոնք ժողովրդին ազդարարում էին արքայադստեր նշանվելու մասին։ Բոլոր եկեղեցիների բեմերում արծաթե թանկագին կանթեղների մեջ անուշաբույր յուղ էր վառվում։ Քահանաները խունկ էին ծխում։ Փեսացուն ու հարսնացուն ձեռք ձեռքի տվին և եպիսկոպոսի օրհնությունն ստացան։ Ջրահարսը կանգնել էր մետաքսով ու ոսկով զուգված և բռնել հարսնացուի երկայնափեշը, բայց իր ականջները չէին լսում տոնական նվագի հնչյունները, աչքերը չէին տեսնում, թե ինչպես է կատարվում նշանադրության ծեսը։ Նա մտածում էր իր մահվան ժամի մասին, մտածում էր, թե ինքն ինչ է կորցնում կյանքի հետ։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Նորապսակները հենց նույն երեկոյան պետք է մեկնեին արքայազնի հայրենիքը։ Թնդանոթները որոտում էին, դրոշակները՝ ծածանվում, նավի տախտակամածին ոսկուց ու բեհեզից մի շքեղ վրան էին կանգնեցրել, որի հատակն ամբողջովին փափուկ բարձերով էր ծածկված։ Նորապսակներն այդտեղ, այդ վրանում պիտի անցկացնեին զով ու խաղաղ գիշերը։ Եվ քամին փքեց առագաստները, նավը դյուրությամբ սահեց ալիքների վրայով և առաջ սլացավ պայծառ ծովի երեսով։

Հենց որ մութն ընկավ՝ նավի վրա բազմաթիվ գույնզգույն լապտերներ վառվեցին, իսկ նավաստիները տախտակամածի վրա պարել սկսեցին։ Ջրահարսը հիշեց, որ, երբ ինքն առաջին անգամ ծովի երեսը դուրս եկավ՝ ճիշտ այդպիսի վեհաշուք ուրախության ականատես եղավ։ Եվ ահա, նա վեր թռավ ու սկսեց պարել՝ այնպե՜ս սահուն, այնպե՜ս արագ, ասես ծիծեռնակ լիներ, որին հետապնդում է ուրուրը։ Բոլորն իրենց հիացմունքն էին արտահայտում. դեռ երբեք նա այդպես սքանչելի չէր պարել։ Նրա քնքուշ ոտքերը, ասես, դանակներով էին կտրտվում, բայց ինքն այդ ցավը չէր զգում՝ չէ՞ որ սիրտն ավելի էր ցավում. նա գիտեր, որ վերջին անգամն է տեսնում այն մարդուն, որի համար թողել է հարազատներին ու հայրական տունը, տվել է իր սքանչելի ձայնը և ամեն օր դիմացել անտանելի ցավերին, որոնց մասին արքայազնը ոչինչ չգիտեր։ Վերջին գիշերն էր նա նույն օդը շնչում արքայազնի հետ, տեսնում կապուտակ ծովն ու աստղազարդ երկինքը՝ իմանալով, որ իր համար շուտով կսկսվի հավիտենական գիշերը՝ առանց մտքերի, առանց երազների։ Կեսգիշերից շատ անց դեռ նավի վրա պարերն ու նվագն էին շարունակվում, և ջրահարսը ծիծաղում էր, պարում՝ մահվան ցավը միշտ իր սրտում։ Այդ ժամանակ արքայազնը համբուրում էր իր չքնաղ տիկնոջը, իսկ կինը խաղում էր նրա սև գանգուրների հետ։ Եվ նրանք ձեռք ձեռքի տված իրենց շքեղ վրանը մտան՝ հանգիստ առնելու։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Նավի վրա լռություն տիրեց, միայն ղեկակալն էր արթուն կանգնած ղեկի մոտ։ Ջրահարսն իր ճերմակ ձեռքերը հենեց նավակողին և, երեսը դեպի արևելք դարձնելով՝ սկսեց սպասել արեգակի առաջին ճառագայթին, որը, ինչպես ինքն էլ գիտեր՝ պետք է սպաներ իրեն։ Եվ հանկարծ տեսավ, թե ինչպես ծովից բարձրացան իր քույրերը։ Նրանք գունատ էին իր պես, բայց նրանց երկայն, սքանչելի մազերը այլևս չէին ծածանվում քամուց. մազերը խուզված էին։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

— Մենք մեր մազերը տվել ենք վհուկին, որպեսզի նա մեզ օգնի՝ քեզ մահից փրկելու։ Եվ նա մեզ տվել է, ահա՛, այս դանակը, տեսնո՞ւմ ես որքա՜ն սուր է։ Արեգակը ծագելուց առաջ դու պետք է այս դանակը խրես արքայազնի սիրտը և, երբ նրա տաք արյունը կցայտի քո ոտքերին՝ դրանք նորից ձկան պոչ կդառնան, և դու դարձյալ ջրահարս կդառնաս, կսուզվես հարազատ ծովի մեջ և քո երեք հարյուր տարին ապրելուց հետո միայն ծովային փրփուր կդառնաս։ Բայց շտապի՛ր։ Կամ նա՛, կամ դո՛ւ. ձեզանից մեկնումեկը պետք է մեռնի մինչև արևածագ։ Մեր խեղճ տատիկն այնքան է տխրել, որ դարդից մազերը թափվել են, իսկ մեր մազերը կտրել է վհուկի մկրատը։ Սպանի՛ր արքայազնին և վերադարձիր մեզ մոտ։ Շտապի՛ր։ Տեսնո՞ւմ ես՝ երկինքն արդեն շառագունել է։ Շուտով արևը կծագի, և դու կմեռնես։

Եվ, խոր հառաչելով՝ նրանք սուզվեցին ծովը։

Վրանի ծիրանագույն եզրը բարձրացնելով՝ ջրահարսը տեսավ, որ նորապսակ գեղեցկուհու գլուխը հանգչում է արքայազնի կրծքին։ Ջրահարսը կռացավ, համբուրեց արքայազնի չքնաղ ճակատը և նայեց երկնքին. այնտեղ բացվում էր արշալույսը։ Հետո նայեց սուր դանակին և հայացքը կրկին հառեց արքայազնին, որը հենց այդ րոպեին երազի մեջ իր կնոջ անունն էր շշնջում. նշանակում է՝ արքայազնի մտքում միմիայն նա է։ Եվ դանակը ցնցվեց ջրահարսի ձեռքում։ Բայց անցավ էլի մի ակնթարթ, և նա դանակը նետեց ալիքների մեջ, որոնք, ասես արյունից, կարմրեցին հենց այնտեղ, որտեղ ընկավ դանակը։ Ջրահարսը կիսամար հայացքով մի անգամ էլ նայեց արքայազնին, ապա նավի վրայից նետվեց ծովը և զգաց, թե ինչպե՛ս իր մարմինը հալվում, փրփուր է դառնում։

Արեգակը բարձրացավ ծովի երեսը։ Նրա ճառագայթները սիրագորով ջերմացնում էին ծովային պաղ փրփուրը, և ջրահարսը չէր զգում, որ մեռնում է։ Նա տեսնում էր պայծառ արևը և էլի ինչ֊որ թափանցիկ, կախարդական էակների, որոնք մեծ բազմությամբ պտտվում էին իր գլխավերևում։ Նրանց միջով ջրահարսը տեսնում էր նավի սպիտակ առագաստները և երկնքի կարմրին տվող ամպերը։ Ուրվականների ձայնը հնչում էր երաժշտության պես, բայց այնպիսի չքնաղ երաժշտության, որ մարդիկ լսել չէին կարող, ինչպես և չէին կարող տեսնել այդ անհոգ էակներին։ Նրանք թևեր չունեին, բայց լող էին տալիս օդի մեջ՝ անկշիռ ու թափանցիկ։ Եվ ջրահարսը զգաց, որ ինքն էլ նմանվում է նրանց, ավելի ու ավելի է բաժանվում ծովային փրփուրից։

— Այս ո՞ւր եմ գնում,— հարցրեց նա օդ բարձրանալով, և նրա ձայնը հնչեց այնպես անուշ ու ոգեշունչ, որ երկրային նվագը չէր կարող հաղորդել այդ հնչյունները։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

— Օդի դուստրերի մոտ,— պատասխանեցին նրան օդային էակները։— Ջրահարսն անմահ հոգի չունի և ձեռք բերել կարող է միայն այն ժամանակ, երբ մի մարդ կսիրի նրան։ Նրա հավիտենական գոյությունը կախված է ուրիշի կամքից։ Օդի դուստրերը նույնպես անմահ հոգի չունեն, բայց նրանք իրե՛նք կարող են անմահ հոգու արժանանալ՝ բարի գործեր կատարելով։ Մենք թռչում֊գնում ենք շոգ երկրներ, որտեղ մարդիկ տառապում են ժանտախտահոտ տապ օդից, և զովացնում ենք նրանց։ Մենք օդում ծաղիկների բուրմունքն ենք տարածում և բուժում ու երջանկացնում ենք մարդկանց։ Երեք հարյուր տարի մենք մեր ուժերի չափ բարի գործ ենք անում, իսկ հետո, որպես պարգև՝ անմահ հոգի ենք ստանում և վայելում մարդուն մատչելի հավերժական երանությունը։ Խե՜ղճ ջրահարս, դու էլ ամբողջ սրտով նույն բանին էիր ձգտում, դու սիրում էիր ու տանջվում, դե՛, ուրեմն, մեզ հետ բարձրացիր անդրամպյան աշխարհը։ Այժմ դու ինքդ կարոդ ես բարի գործերով արժանանալ անմահ հոգու, որ ձեռք կբերես երեք հարյուր տարի հետո։

Եվ ջրահարսն իր թափանցիկ ձեռքերը մեկնեց դեպի արեգակը, և առաջին անգամ նրա աչքերում արցունքներ երևացին։


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Այդ ժամանակ նավի վրա նորից ամեն ինչ շարժման մեջ մտավ, և ջրահարսը տեսավ, թե ինչպես նորապսակներն իրեն են որոնում։ Տխուր֊տրտում նրանք նայում էին ծովի ալեծուփ փրփուրին, ասես գիտեին, որ ջրահարսն ալիքների մեջ է նետվել։ Ջրահարսն անտեսանելի համբուրեց նորահարսի ճակատը, ժպտաց արքայազնին և օդի մյուս դուստրերի հետ բարձրացավ դեպի վարդագույն ամպերը, որոնք լող էին տալիս երկնքում։

— Երեք հարյուր տարուց հետո մենք էլ, ահա, այդպես կբարձրանանք Աստծու արքայությունը։

— Գուցե և ավելի շուտ,— շշնջաց օդի դուստրերից մեկը։— Մենք անտեսանելի մտնում ենք մարդկանց կացարանները, որտեղ երեխաներ կան և, եթե այնտեղ տեսնում ենք բարեսիրտ, հնազանդ երեխայի, որն ուրախացնում է իր ծնողներին ու արժանի է սիրո՝ մենք ժպտում ենք, և մեր փորձության ժամկետը կրճատվում է։ Երբ մենք սենյակ ենք մտնում, երեխան մեզ չի տեսնում և, եթե մենք նրանով ուրախանում ենք ու ժպտում, այդ դեպքում մեր երեք հարյուր տարի ժամկետից պակասեցվում է մեկ տարի։ Իսկ եթե պատահում ենք չար, անհնազանդ երեխայի՝ դառն֊դառն լաց ենք լինում, և ամեն մի արցունքը մի օր է ավելացնում մեր փորձության երկար ժամկետին։


Վերջ․․անցանք տեղեկություններին ^^



Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Ջրահարսառասպե՞լթե՞իրականություն

Ջրահարս, առասպե՞լ, թեիրականություն: Այս հարցի  պատասխանը առայժմ միանշանակ ոչ ոք տալ չի  կարող: Գոյություն  ունեն  ոչ  միայն   առասպելներջրահարսերի  մասին, այլ  կան բազում  վավերագրական   որենֆիքսված (առայժմ  միայն  թղթի  վրա) հանդիպումներնր անցհետ: Պատմաբան  և  գրող  Ալեքսանդր Գորբովսկին  հավաքում է փաստեր և վկայություններ   ջրահարսերի   գոյության   մասին:

Այդպիսի   վկայությունները   չափից  շատեն, որպեսզի  դրանք  ուղղակի   անտեսենք: Եղել   են  դեպքեր, երբ   ջրահարս   տեսնողները   մի  քանիսն  են   եղել: Եղել  են դեպքեր, երբ   անգամ   քննիչի   մոտ  են  մարդիկ  վկայություն   տվել, հաստատել են իրենց    խոսքերը` երդվելով   ձեռքը  աստվածաշնչի  վրա    դրած: 


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Հայտնի   ճանապարհորդների   համար, ինչպիսիք  են  Քրիստոֆեր  Կոլումբը, Հենրի  Հուդսոնը, նման   հանդիպումները   բաց  ծովում   սովորական   երևույթ   էին: Մինչև  մեր  օրերը  պահպանվել  են   վկայություններ, թեինչպես 1403 թ. Արևմտյան  Ֆրիսլանդիայում   ափի   վրա   մարդիկ   գտան   մամռապատ    ջրահարսի: Մարդիկ   վերցրել   էին   նրան  և  տուն   տարել, հագցրել, բայցխոսելնաչէրկարողանում: 


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Աղջիկը  փորձում  էր  փախչել, բայց   ամեն    անգամ   նրան   գտնում  էին  և  ետբերում: Անազատության   մեջ   ջրահարսը  դիմացավ 16 տարի  և   մահացավ: Ժամանակի  ընթացում վկայությունները  ջրահարսերի  գոյության մասին գնալով շատացան:  


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Այսպես, 1492թ.Քրիստոֆեր Կոլումբը  հայտարարեց, որԿուբայի ափերում ջրահարսեր   կան` աքաղաղի  փետուրներով  և  տղամարդանման  դեմքերով

Մեկայլդեպք. 1531 թ. Բռնված ջրահարսին նայելու հնարավորությունուներ լեհ Թագավոր Սիգիզմունդ 2-ի ողջ   թագավորությունը, բայց 3 օր  անց ջրահարսը մահացավ: Նմանդեպքերը   և  վկայությունները   շատ  շատ   են: 


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

Սակայն  այս   ամենով  հանդերձ   պետք է   նշենք, որ  չնայած այդ վկայություններին և   նրան, որ  համացանցըլի   է   ջրահարսերի   խրտվիլակների   նկարներով, դեռևս  հստակ   տրված  չէ   հարցի  պատասխանը ` իրականում  ջրահարսեր  գոյություն  ունե՞ն, թեոչ: 


Իսկ    համացանցի  նկարներից   և   ոչ  մեկը  իրականբնօրինակ  չէ:


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

 Ջրահարսեր   իխրտվիլակները   պատրաստվում   են   մարդկանց    կողմից` որպես   հուշանվերներ   և    արվեստի   նմուշներ: Նույնը  վերաբերում է նաև հմուտ պատրաստված   կեղծ  խրտվիլակներին, որոնք   պահվում են  Ճապոնիայի վանքերում: 


Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն

18-19 դարերում    Ճապոնիայում   հավատում  էին   ջրահարսերի   գոյությանը, այդ  իսկ   պատճառով  ջրահասերի   խրտվիլակները   լավ    վաճառվում   էին, ինչն  էլ  հանգեցրեց  կեղծ խրտվիլակների  պատրաստման կատարելագործմանը։Ձկան և կապիկի   մարմինները    իրար     կարելով, մարդիկ ստեղծում  էին  ջրահարսերի  խրտվիլակներ:   




Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն
Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն
Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն
Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն
Ջրահարսային + էլի բաներ - Հայտարարություն, Ջրահարս, Հեքիաթ, Տեղեկություն


6

8

1592

  • Bealive...∞
    2016-12-22 23:51:31
    Ապրես,շաաատ լավն էր :* (փարթի)
    • Dark Δ\'
      2016-12-23 16:29:57
      (ծաղիկ) O:)
  • Ժպիտիկ)))
    2016-12-23 13:14:46
    Էն որ էս հեքիաթը իմ սիրելիներց մեկնա ու չեմ ալարել մինչև վերջ կարդացել եմ...... հ.գ. լավ մատահաղացում էր (լավ)
  • Поймала
    2016-12-23 14:04:02
    վերջում մեղկ էր ջրահարսը :'(
  • Գերմոլորակային
    2016-12-23 15:33:47
    լավ, պոստը եսօր պատրաստ կլինի ,լավ բան եք մտածել :P (ուրախ)
    • Dark Δ\'
      2016-12-23 16:29:23
      յա բուդու ժդած (ժպիտ)