Հանդիպում (Մաս 4)
Նստեցինք հրթիռի մեջ և կապեցինք ամրագոտիները : Ինձ վստահված էր ամենակարևոր դերը ՝ հետազոտումը: Երբ մենք հասնեինք Մարս, փոքր հռթիռով ես միայնակ պետք է վայրեջք կատարեի և 2 օր հետազոտուկ կատարեի: Սակայն ինչ իմանաս թե ինչ կլինի հետագայում ...
Ընթերցողին չձանձրացնեմ մեր թռիչքի անհետաքրքիր մանրամասներով , այլ միանգամից անցնեմ առաջ: Երբ Մարս հասնելուց մնացել էր 800 կմ ես կապ հաստատեցի տիեզերագիտության կայանի հետ և հայտնեցի նրան, որ հեռակառավարման միջոցով հրթիռը դադարեցնի իր թռիչքը և արձակի փոքր հրթիռը, որով ես մեկնելու էի Մարս: Ես արդեն առանձնացել էի հրթիռում , երբ տեսա ,որ <> զրնգում է : Ես միացրի այն և տեսա Արամին .
-Ողջու՜յն :
-Բարև , ինչպե՞ս ես,-հարցրեց Արամը:
-Ինչպե՞ս կարող է լինել այն մարդը , ով Մարսից գտնվում է 800...700 ...արդեն.... 600 կմ հեռավորության վրա:
-Դե պետք է հրաշալի լինի , քանի որ հետաքրքիր անակնկալներ են սպասվում ձեզ:
-Դե իհարկե , դուք կօգնեք մեզ զարգացնել մեր տեխնիկան :
-Լավ Արամ, ես վայրեջք եմ կատարում , դու ինձ միայն ասա, թե ինչպե՞ս ձեզ գտնեմ:
-Մենք քեզ կգտնենք ընդամենը 5 րոպեի ընթացքում :
-Դե սպասում եմ,- ժպտալով պատասխանեցի ես:
Երբ ես ոտք դրի Մարսի վրա սիրտս սկսեց բաբախել շատ արագ : Ես առաջինն մարդն էի ,ով ոտք է դրել Մարսի վրա : <>:
Ես վերցրի Մարսի վրայից մի քար և սկսեցի ուսումնասիրել , այդ ընթացքում մի սառը ձեռք դիպավ իմ ծոծրակին, ես միանգամից վեր թռա տեղիցս և արդեն ցանկանում էի իմ բռունցքների հուժկու ուժը ցուցադրել, երբ տեսա Արամի դեմքը , որի վրա լայն ժպիտ կար :Նա մի պահ այնքան հարազատ թվաց ինձ, որ ցանկանում էի գրկել և համուրել նրան: Ես առաջին մարդն էի , ով հանդիպել էր մարսեցու:
-Իսկ ու՞ր են Մարսի վրա գտնվող երկրները, քաղաքները և գյուղերը :
-Մենք միայն մի քաղաք ունենք, սակավ բնակչությամբ , բայց մենք խաղաղ ենք և խելացի , մենք ստեղծում ենք մեր տեխնոլոգիան և զարգացնում այն:
-Իսկ դա մեր թույլ կողմն է, մենք խաղաղ չենք , մենք անընդհատ հակամարտում ենք, մենք էլ ենք խելացի բայց մեր պառակտումը մեզ թուլացնում է:
- Լավ , նստիր իմ օդանավը , մենք պետք է գնանք :
Մարսի քաղաքը պաշտոնապես անվանված էր <>: Հետաքրքիր տեսք ուներ այն : Նրա մեծ մասը գետնի տակ էր :
Մենք ներս մտանք խողովակներից մեկով և վերելակով իջանք ցած : Երբ դուռը բացվեց , ես հիացմունքից բացականչեցի .
- Հիասքա՜նչ է:
Արամը միայն ժպտաց և պատվիրեց հետևել իրեն...
(Շարունակելի...)
Մարտահրավերը նետում եմ Վեն-ին , իրա գրածները շատ եմ սիրում:
Dark Δ'
2016-12-23 20:07:45Գերմոլորակային
2016-12-24 10:47:59Գերմոլորակային
2016-12-24 10:47:59