Copy SMS

Ռենեի մոլորակը։ Երկրորդ մաս։

Ռենեի մոլորակը։ Երկրորդ մաս։ - ավարտ, դատարկություն, կոչ

 Լույսը բացվում է , բայց ավելի լավ է չբացվեր։ Չեմ  պատկերացնում, թե ինչ է ինձ սպասվում։ Չգիտեմ ու ծանր է շատ ծանր։ Մայրիկի հետ չեմ  կարողանում խոսել, չեմ կարողանում կիսվել։ Եթե չլինի  քույրս չգիտեմ։ Իր հետ եմ  կիսվում, իրարով ենք մխիթարվում ու իրար դարման լինում։ Ընկերուհիներիս պատմել եմ  նրանք էլ են օգնում, կողքիս են բոլորը, բայց ինձ համար այյնքան քիչ է դա, այնքան քիչ։ Բոլորը ինձ հետ են, բոլորը մխիթարում են ցավում , բայց ոչ մեկ չի  հասկանում ցավս, բացառությամբ մի քաիսի։ Բարեկամները հավաքվում են լացում , մարդիկ վատանում են, շտապ օգնություն։ Չեմ  կարողանում հասկանալ, ձևեր են անում, թե իրոք ցավում են։

Հասանք սրահ որտեղ, որ հայրս պետք է պառկած լինի։ Սրահ մտնելը սպասվածից ահավոր է։  Նստած եմ  հայրիկիս սառը մարմնի մոտ ու չեմ զգում, չեմ կարողանում պատկերացնել , ընդունել, որ իմ ուրախ այդքան բարի, եռանդով լի հայրը կարող է էստեղ պառկած լինել։  Հայրս առանձնահատուկ էր։ Ուներ իրեն հատուկ շարժումներ, բառեր, խոսքեր։ Ամեն ինչ իրեն է հիշեցնում, ամեն մի բառ։ Այդտեղ սրահում նստած չեմ  հասկանում, ցավը չի  թողնում, որ հասկանամ, թե որքան եմ կարոտելու, թե կարոտը ինչպես է ինձ ոչնչացնելու։

Այդ օրը մի կերպ անցկացրեցի։ Խոսքեր որոնք ազդում են, մարդիկ որոնք մեծ հարցի տեղիք են տալիս , հարց՝ ինչու՞ են լալիս, ինչո՞ւ են եկել։ Այդ գիշեր նույնպես չկարողացա քնել։ Երեկոյան գրեցի նամակ, նամակ հայրիկիս։

«Բարև պապ, գրում եմ քեզ իմ առաջին նամակը։ Գիտեմ, որ չես պատասխանելու։ Դու ինձ էլ երբեք չես պատասխանելու, բայց ինձ սենց մի քիչ հեշտ է։ Հեշտ է մտածել, որ դու ուղղակի գնացել ես, հեռու, որ շուտով կգաս ու կգրկես կասես <<Բարև աղջիկություն>>։ Ինձ թվում է, որ ես իրոք, անկեղծ դրան հավատում եմ։ Պապ իրոք կարոտում եմ քեզ։ Գիտեմ, որ դու իմ հետ ես։ Գիտեմ, որ իմ պահապան հրեշտակն ես հիմա, բայց էդ ամենը  ընդհանրապես չի հանգստացնում։ Ուզում եմ գրկեմ քեզ ։ Ուզում  եմ խոսեմ ու լսեմ ձայնդ, ուզում եմ, բայց ուզելը այս պարագայում այնքան քիչ է ու այնքան անիրականալի։ Ատում եմ գարունը։ Ատում եմ ապրիլ ամիսը։ Ես երբեք չեմ մոռանա էն տեսարանները որոնք, որ տեսա։ Գարունը փուլ եկավ։ Կյանքը փուլ եկավ։ Պապ ուզում եմ գամ քեզ մոտ։ Կգայի, անկեղծ կգայի, բայց ուզում եմ քո նպատակները իմ հետ կապված, քո հույսերը իրականություն դարձնեմ։ Կարոտում եմ քեզ պապ։ Կարոտը խեղդումէ ։ Կարոտել եմ քեզ Պա՜պ։

Առավոտը կրկին տեղերից վեր եմ կենում սարսափի զգացումով։ Ամենաբարդ օրը։ Թաղում։ Երբ եկավ տերհայրը խնդրեց ամենամտերիմներին կանգնել հայրիկիս անմիջապես կողքին։ Մի կողմում կանգնած ենք՝ ես քույրս և հորքուրիս աղջիկը։ Մյուսում հորաքույրս, մայրս և հորեղբորս կինը։  Իսկ հեռվում հորեղբայրս ու եղբայրս , ձեռքերը երեսներին լալիս են։ Այդ օրը բոլորն են լալիս, ցավը մեծ է։ Կորցրել ենք աննկարագրելի մոտ մարդու։ Կորցրել ենք ու էլ ոչինչ հետ չի բերի իրեն։ Ամեն անգամ երբ տերհայրը ասում է ՝ Ընդունիր քո հավատարիմ որդյակին և ասում է հայրիկիս անունը չեմ դիմանում, չեմ կարողանում ոտքերս, ինձ չեն ենթարկվում։ Վերջում պետք է համբուրենք հայրիկիս և դուրս գանք, ես համբուրեցի ճակատը ու սառեցի ճակատի սառնությունից, ես իհարկե գիտեմ, որ երբ մարդը մահանում է մարմինը սառչում է, բայց չեմ պատկերացնում, որ հայրս կարող է այդքան սառը լինե,լ չեմ  կարող, չեմ ուզում։ 

Սրահ եկան դասարանցիներս։ Ընկերուհիներս լաց են լինում։ Նայում եմ  մոտ ընկերուհուս ու տեսնում, որ իրոք ցավում է,  իրոք լաց լինում, իսկ ես սառել եմ։։ Մարմինս տաքություն ունի , բայց հոգիս մահացել է, սառչել։  Գրկել ենք իրար, ոչ մեկ ոչինչ չի խոսում։ Իրենք լացում են, իսկ ես լուռ եմ, այդ ժամանակ ոչ մի կաթիլ արցունք չի հոսում աչքերիցս։ Նրանց գնալու ժամանակն, ուզում եմ խնդրեմ, ուզում եմ ասեմ, որ գոնե ընկերուհիս մնա ինձ հետ։ Բայց չասացի, չգիտեմ ինչու, բայց չասացի։

* * *

Մարդկանց հոսքը գնալով քչանում է։ Ցավը էլ ավելի շատանում, կարոտը իրեն զգացնել տալիս։ Հիշում եմ նստել էինք ես ու քույրս բակի մեր սիրելի մասում ու լացում։ Խոսում էինք հիշում ուրախ պահերը, իսկ դրանք շատ են չափից դուրս շատ , հայրիկիս հետ կապված պահերը չափից դուրս շատ են։

* * *

Անցել է ութ ամիս։ Բայց ցավը գնալով ավելի է շատանում։ Կարոտը կռծում է ներսից։ Չկիսվելը, չխոսելը սպանում է։ Չեմ կարողանում ոչ մեկի հետ կիսվել։ Միայն քրոջս։  Մնացած ոչ մեկի։ Խոսում եմ ընկերներիս հետ, բայց չեմ հանգստանում։  Ութ ամիս ապրեցի առանց հայրիկիս, առանց կյանքի իմաստի, առանց ոչնչի, դժվարություններով, ցավով ,կարոտով, նպատակով։ Նպատակ ՝ հասնել այն ամենին ինչին, որ կուզեր հայրս, հասնել նրան, որ հայրս հպարտ լինի ինձնով։

Լինում է օրեր, որ ուզում եմ գոռամ, ուղակի գոռամ, կանգնեմ մի տեղ ու բարձր գոռամ, նույնիս ոչինչ չասեմ գոռալիս, ուղղակի թափեմ դուրս այս ցավը։ Գալիսեն օրեր, որ չեմ ուզում խոսել ընդհանրապես, որ չեմ ուզում ժպտալ կեղծ, չեմ ուզում ուրախ ձևանալ չեմ ուզում մտածել դիմացինի մասին, ուզում եմ փակվել մոլորակումս որտեղ միայն ես եմ, իմ ապրումները իմ մոլորակը։ Լինում են օրեր, որ չեմ ուզում ապրե,լ չեմ ուզում շարունակել խղճուկ  գոյատևումս, չեմ ուզում լինել այստեղ, բայց հասկանում եմ գիտակցում, որ էդպես սխալ է, էդպես ամեն ինչ ջուրն է ընկնում, էդպես ցավ եմ պատճառելու այն մարդկանց ում սիրում եմ։ Լինում է օրեր, որ ուզում եմ ասեմ բոլոր բոլորին;

-         Մարդի՜կ, սիրեք միմյանց, լավ վերաբերվեք միմյամց , գնահատեք իրար, փայփայեք ու հասկացեք, որ հետո դժվար կլինի, որ հետո ցավը կրկնակի կլինի ։ Ես շատ էի սիրում, բայց շատ քիչ էի ասում, դուք ասեք անընդհատ, կրկնեք անընդհատ։


6

2

888

  • Ժպիտիկ)))
    2016-12-23 16:40:03
    - Մարդի՜կ, սիրեք միմյանց, լավ վերաբերվեք միմյամց , գնահատեք իրար, փայփայեք ու հասկացեք, որ հետո դժվար կլինի, որ հետո ցավը կրկնակի կլինի ։ Ես շատ էի սիրում, բայց շատ քիչ էի ասում, դուք ասեք անընդհատ, կրկնեք անընդհատ։ - Մարդի՜կ, սիրեք միմյանց, լավ վերաբերվեք միմյամց , գնահատեք իրար, փայփայեք ու հասկացեք, որ հետո դժվար կլինի, որ հետո ցավը կրկնակի կլինի ։ Ես շատ էի սիրում, բայց շատ քիչ էի ասում, դուք ասեք անընդհատ, կրկնեք անընդհատ։ Ինչ լավն էր~~~
    • Մարի
      2016-12-23 16:40:59
      ապրես ժպիտիկսսս :* :*