Copy SMS

Գնում ես գնա...

Գնում ես գնա... - հեռացում, սեր, զգացմունք


Գնում ես գնա...

Գնա շատ հեռու

Թեկուզ գլխահակ

Անիծելով ինձ

Ու բախտդ տխուր:

Գնա ու հիշիր,

Որ փոթորկոտ

Ու անձրևախառ

Իմ զգացմունքներից

Հեղեղ է հորդել

Անապատներին...

Որ ավազներին փոխանակ եկել

Ծով է գոյացել հոգուս եզերքին

Որ անդունդները ռեքվիեմներ են,

Իսկ անհունները հարսանյաց հանդես....

Գնում ես գնա,

Բայց գնա անձայն

Որ ելևէջներ չմնան հոգում

Եվ որ ամեն ձայն

Չգա մեր կյանքի

Այն մութ խորքերից

Ուր ինձ ես պահել

Բոլորից թաքուն

Գաղտնի փայփայել

Ու պահպանել ես

Սրտիդ այն բանտում,

Որտեղից չկա վաղաժամ ներում....

Ինձ թաքցրել ես ամենքի աչքից,

Բայց ինքդ հարկավ չես նայել վրաս,

Ինձ դարձրել ես աչքերիդ գերի

Ու սով ու ծարավ հեղեղել վրաս:

Իսկ հիմա բանտից փախչել եմ հեռու

Ու ասում եմ `գնում ես գնա

Պայքարի համար չունեմ էլ ոչինչ

Ոչ սիրտ,ոչ հոգի,ոչ էլ օթևան...

8

4

1345

  • Dark Δ'
    2016-12-24 22:43:15
    լավն էր շատ (ծաղիկ)
    • Amalya
      2016-12-24 23:04:39
      մերսի շաաատ :*
  • Поймала
    2016-12-24 22:46:43
    բոժէէէէէ․․․․ (ժպիտ) ․․Վետեռաաաաաաաաաաաաաաննն․ (ուռա) ․․․․․լավն էր (նվեր)
    • Amalya
      2016-12-24 23:04:59
      այոոո :* մերսի