Copy SMS

Կանացիության արվեստը

«Այժմ ես գիտեմ, որ մեր աշխարհը ավելի կայուն չէ, քան օվկիանոսում բարձրացող ալիքը: Ինչ պայքար ու հաղթանակներ էլ մենք տանենք, որքան էլ տանջվենք դրանք ապրելով, շուտով ամեն ինչ կհոսի ու կանցնի, ինչպես ջրոտ թանաքը թղթի վրա» 

©Arthur Golden "Memoirs Of A Geisha"

Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա,


Գեյշա` կանացիության և նրբագեղության մարմնացում, ծագող արևի երկրի ամենավառ խորհրդանիներից․․․


Վերջերս մի գիրք նվեր ստացա, դասական գործերից․․գիրքը պատմում էր գեյշայի կյանքի պատմություն․․․գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրված էր Ջիոնի Գեյշաներ առօրյան ու սովորությունները, նկարագրված էր Գեյշայի կյանքն ու բոլոր բոլոր ծիսակարգերը որ տեղի են ունենում․․․Ու , որ ամենագրավիչն էր, մանրամասնորեն ու առանձին նրբությամբ նկարագրված էր գլխավոր հերոսուհին, ով անցնելով բազում փորձությունների միջով, դարձել էր Գեյշա ու ստացել "Սայուրի" անունը․․․․․․ու․․․ու էնքան լավն էր, որ 2 օրում կարդացի պրծա․․․հա, ու հիմա էլ ուզում եմ ձեզ պատմեմ նրանց մասին․ ում նրբության, կանացիության ու գեղեցկության մարմնացում եմ համարում ․․․․

Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա,

Գեյշան երաժշտության, պարի և զվարճանքի գիտակ է։ Ճապոներեն գեյշա նշանակում է «արվեստի մարդ»։ Նա երկար տարիներ սովորում է զանազան երաժշտական գործիքներ, երգ, պար և տղամարդկանց ընկերախմբում կատարյալ տանտիրուհի լինել։ Գեյշայի պարը, վարսերի հարդարումը, հագուստը և շարժուձևը հաշվարկված են, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը, և տղամարդիկ պատրաստ են վիթխարի գումարներ ծախսել՝ գեյշաներին ստիպելու իրենց ցանկացած կամ գրեթե ցանկացած քմահաճույք ի կատար ածելու համար։

Շատ արևմտացիներ շփոթում են գեյշաներին մարմնավաճառների հետ։ Նրանք, ովքեր հասկանում են ճապոնական մշակույթի նրբությունները, պնդում են հակառակը։ Իսկական գեյշան հաջողակ է, որովհետև նա ենթադրում է նվաճել անհասանելի կատարելություն։ Երբ տղամարդիկ վարձում են գեյշա իրենց զվարճացնելու համար, ապա նրանց միջև սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմվածքներ պատմելով, ուշադրությամբ և սիրահետությամբ։ Նա կարող է զրուցել քաղաքականության մասին և նույն հեշտությամբ կարող է բացատրել խմելու խաղի կանոնները։ Կար ժամանակ, երբ ընդհանրապես ճապոնացի կանանց արգելվում էր հասարակական կյանքին մասնակցություն ունենալ, և գեյշաները հենց այն կանայք էին, ովքեր կարող էին տանել ուշադիր և հոգատար դեր գործնական հանդիպումների ժամանակ։․․

Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա,

Կար ժամանակ, երբ գեյշաները տղամարդիկ էին, և նրանք զվարճացնում էին ամբողջ Ճապոնիայով մեկ։ Սոցիալական սահմանափակումները թելադրում էին, որ կանայք չէին կարող զբաղեցնել հավաքույթներին։ Այս տղամարդիկ վարում էին զրույցներ, ցուցադրում էին ներկայացումներ և շողոքորթում էին ներկա գտնվող ազնվականներին և մտավորականներին։ Ժամանակն առաջ էր ընթանում, և մասնավորապես Ճապոնիայի աղքատ տարիներին գեյշաների հաջողությունը հանգեցրեց այն բանի, որ բազմաթիվ սնանկացած ծնողներ ստիպված էին վաճառել իրենց դստրերը գեյշաների կացարանին (օկիյա)։ Հինգ կամ վեց տարեկանից ուսուցանվող այս երեխաները դառնում էին հաջողված գեյշաներ և հետագայում պետք է փոխհատուցեին դասընթացի գումարը։

Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա,

Չնայած գեյշաների ամբողջ ուշադրությունը տղամարդկանց վրա է, սակայն նրանք ապրում են մայրիշխանական շրջապատում։ Կանայք են վարում օկիյայի տնտեսությունը, կանայք են սովորեցնում աղջիկներին այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են գեյշա դառնալու համար, նրանք են աշխատեցնում թեյարանները և կարող են փլուզել գեյշայի կարիերան։ Եթե գեյշան վիրավորանք հասցնի այն թեյարանի տիրուհուն, որտեղ նա ծավալում է իր բիզնեսը, ապա նա ամբողջովին կկորցնի իր ապրուստը։

Գեյշան միշտ միայնակ կին է, եթե նա որոշում է ամուսնանալ, ապա նա թողնում է իր մասնագիտությունը։

եյշան կարող է վճռել սեռական հարաբերություն ունենալ այն հաճախորդի հետ, ում հետ նա ձևավորել է հատուկ հարաբերություններ, բայց սա նրա գործի մասնիկը չի կազմում և մեկ գիշերվա համար չի։ Սրանք երկարատև հարաբերություններ են։ Գեյշային մշտական հաճախորդի (դաննա) հետ կապելու արարողությունը նման է ճապոնական ամուսնությանը, և եթե գեյշան և իր դաննան վճռեն վերջ դնել այդ հարաբերություններին, ապա նրանք անցկացնում են «ամուսնալուծությանը» նման մեկ այլ վերջնական արարողություն։ Սովորաբար Գեյշայի առաջին դաննան լինում է այն մարդը, ով գնել է նրա "կուսությունը", բավական մեծ գումար վճարելով դրա դիմաց․․․․․

Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա,

Գեյշա դառնալու առաջին քայլը օկիյա դիմելն ու ընդունվելն է։ Օկիյան գեյշաների կացարանն է, որի տիրուհին հենց ինքն է վճարում դասընթացի համար։ Այդ կնոջն ասում են օկասան, ինչը նշանակում է մայր։

Օկիյան գեյշայի կյանքի մեծ մասնիկն է։ Այդտեղ գտնվող կանայք իր գեյշա ընտանիքն է, և օկասանն էլ ղեկավարում է իր կարիերան։ Իր վաստակած գումարից գեյշան տոկոսներ է վճարում՝ տունը պահելու և այն մարդկանց օժանդակելու, ովքեր գեյշաներ չեն, այդ թվում սկսնակ, կամ թոշակի անցած գեյշաներին և աղախիններին։

Գեյշան սովորում է արվեստ կաբուրենջոյում։ Սա գեյշաներին կրթելու համար նախատեսված դպրոց է։ Այստեղ կա թատրոն, որտեղ գեյշաները հազվադեպ են հանդես գալիս իրենց բեմադրություններով։ Ուսման ընթացքում գեյշան սովորում է նվագել։ Հավաքույթների և ներկայացումների ժամանակ նա նվագում է շամիզեն, ցուզումի ու այլ նվագարաններ և սովորաբար նրան ձայնակցում է մեկ այլ երգող գեյշա։

Բացի նվագելուց գեյշաները սովորում են երգել, պարել ճապոնական ավանդական նիհոն-բույո պարը։ Սովորում են նաև թեյի արարողություն կատարելը, ինչպես նաև յուրացնում են ծաղիկների ձևավորման և գեղագրության արվեստները։ Բացի դա, գեյշան իր ուսման ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ, մասնավորապես հետևում է քաղաքական նորություններին՝ հաճախորդների հետ համապատասխան զրույցներ վարելու համար։

Երիտասարդ կինը երկար տարիներ անց է կացնում ոչ միայն արվեստներ, այլև իրեն նրբագեղ պահելաձև սովորելով։ Օրինակ՝ խոսել այն շրջանի ակցենտով, որտեղ նա աշխատում է, քայլել մինչև հատակը երկարություն ունեցող կիմոնոյով՝ առանց եզրերը տրորելու և սակեն այնպես լցնել, որ կիմոնոյի թևերը չմտնեն բաժակի մեջ։ Գեյշան պետք է իմանա նաև, թե տղամարդկանցից որին պետք է առաջինը խոնարհվի և որքան խորը խոնարհվի ամեն մեկին, ինչպես շողոքորթի ամաչկոտին, ինքնահավանին կամ անհետաքրքիր մարդուն։ Այս ամենը տեղի է ունենում, երբ նա դեռ մայկո է՝ սկսնակ գեյշա։

Սկզբնական շրջանը մեկնարկվում է, երբ երիտասարդ կինը գտնում է ավագ քույր (օնեե-սան)։ Նրանք երեքական կում են անում սակեի գավաթից։ Ստանալով նոր մայկո կարգավիճակ, երիտասարդ կինը կրում է նոր անուն, որը նրա «գեյշա անունն» է։ Ավագ քույրը նրան ուղեկցում է հավաքույթներին, որտեղ նա չի զվարճացնում, այլ մնում է հանդարտ և հնազանդ, սովորում է, թե ինչպես են գեյշաները շփվում տղամարդկանց հետ, ինչպես են գործի դնում իրենց խելքը, լարում ուշադրությունը և կիրառում կանացի խորամանկությունները բոլորին հրճվանք պատճառելու համար։ Օնեե-սանը մայկոյին սովորեցնում է այն ամենը, ինչը նրան հարկավոր է լինելու հանամաչիում աշխատելու համար։

Օնեսանի խնդիրն է մայկոյին ներկայացնել գեյշաների շրջապատին, համոզվել, որ բոլորը գիտեն նրա ով լինելը։ Այս ձևով, երբ մայկոն կատարում է իր առաջնաելույթը, նա արդեն որոշակի հարաբերություններ ունի այն հաճախորդների և թեյարանների հետ, որոնք հետագայում լինելու են իր ապրելամիջոցը։

Մայկոյից գեյշա փոխվելու ծեսը կոչվում է էրիկաե, որը նշանակում է «օձիքի շրջում»։ Մայկոն իր կարմիր օձիքը փոխում է սպիտակ, ամուր օձիքով, ինչն էլ վկայում է գեյշայի սկզբի խորհրդանիշ, և այս ժամանակ նա սկսում է պաշտոնապես կատարել իր աշխատանքը։


Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա,

Она гримирует лицо, чтобы скрыть его. Ее глаза — глубокий омут. Гейше нельзя хотеть… Гейше нельзя чувствовать… Гейша творит ускользающий мир: она танцует, она поет, она услаждает, исполняет желание. Остальное покрыто тьмой. Остальное — тайна…

©Мемуары Гейши 

Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա, Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա, Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա, Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա, Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա, Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա, Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա, Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա,

Վերջ Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա,

Մարտահրավեր եմ անում Ժպիտիկ)))-ին ու Amalya-ին Կանացիության արվեստը  - Նուրբ, Քնքուշ, Կանացի, Արևելք, Գեյշա,

Ձեր Dark

7

6

1339

  • Поймала
    2016-12-25 00:03:23
    Կյանք կինո, (խփո) Կյանք Գիրք, (խփո) Կյանք մասնագիտություն. (խփո) .....Կյանք պոստ (ժպիտ)
  • Rocker
    2016-12-25 00:09:25
    ուգու․․․բիլը ինծիրյեսնը (ծաղիկ)
    • Dark Δ'
      2016-12-25 00:10:23
      (ծաղիկ)
  • Amalya
    2016-12-26 22:56:47
    ինչ պետք ա անեմ Dark Δ ջան
    • Dark Δ'
      2016-12-28 13:43:11
      ցանկացած պոստ․․․ու պոստի վերջում էլի մարտահրավեր անես ինչ-որ մեկին O:)