Copy SMS

Կանգ առ...

Կանգ առ... - թեյ, կյանք, երազ


Այնքան կուզենայի

Մի պահ կանգ առներ

Վերելակը հին,

Ու ճռնչացող դռների

Միջից

Դուրս գայի ոչ թե ես,

Այլ գժված հոգիս:

Դուրս գայի գոչելու,

Որ ինչ-որ մի տեղ

Վեցերորդ հարկում

Մարդ է մնացել

Դռան արանքում,

Բայց ոչ թե փայտի

Կամ էլ երկաթի

Այլ սիրտ ու մտքի

Մամլած դռներում:

Դուրս գայի արտասվեի,

Ու չասեին հանկարծ`

Թույլ ես դու դարձել,

Այլ լոկ գիրկն առնեին

Խեղճացած հոգուս

Ու անթարթ նայեին

Մազերն անսանրել

Աչքերին սև ներկ,

Իսկ սրտում կարոտ

Խելագար հոգուս:

Ինձ խորհրդի տեղ

Թեյ հրամցնեին

Ու չասեին ինչը և

Ինչպես անել.

Այս բառավանդակ

Դարձած մարդկանցից

Այնչափ եմ հոգնել,

Որ կերազեի

Թեյել մեկի հետ,

Ով չունի բերան

Եվ ում աչքերում

Խրատին փոխնակ

Կարդում ես հույսեր:

Երանի մի պահ

Կանգ առներ այնտեղ`

Այն խեղճ քաղաքում Ժամացույցը նոր,

Որ չազդարարեր

Նոր ելքեր,մուտքեր

Հարսանիք,թաղում,

Այլ հանգստություն

Հարաբերական

Եվ թեյելու ժամ

Թեկուզ մեկ վայրկյան..

. Երանի...գուցե...

Իսկ թե կանգ առավ

Դեպի ու ՞ր վազել...

6

3

924

  • Ժպիտիկ)))
    2016-12-25 16:03:16
    Շատ են սիրում Ձեր ստեղծագործությունները... լավն էր շաատ
  • Amalya
    2016-12-26 19:18:05
    մերսի շաաատ <3
  • Amalya
    2016-12-26 19:18:11
    (ծաղիկ)