Copy SMS

Աշնան մանրը ձեռքիս շրջում եմ...

Աշնան մանրը ձեռքիս շրջում եմ... - սեր, աշուն, կյանք


Գնում եմ `ետ տամ իմ աշնան պարտքը և վերադարձնեմ մանրադրամներով անցյալն ու ներկան:Հատ-հատ դարսել եմ ժանգոտ և մաշված մանրը,որ դողացող ձեռքերս պետք է երեսիդ շփեն`փոքր-ինչ հպարտության ճեղքում տալով: Աշնանը պարտք եմ մի քանի օրվա կիսաձայն մրմումջ և մեկ էլ մի սեր,որը զոհ գնաց փոթորկախառն մարդկային դավին:Մանրադրամներս կորած ժպիտիս մեխանիզմներն են,որ ժանգոտվել են արցունք-հեղեղից,իսկ թղթադրամներն այն բոլոր-բոլոր քեզ հասցեագրված և քեզ չգտած նամակներս են,որ որբերի պես անտուն մնացին ու չգտան իրենց անկյունը այն փայտե փոքրիկ պահարանիկում,որի վրա կա հիսունչորս հատ ճեղք և մեկ էլ մաշված սև բռնակ`ձեռքերիդ պես չոր... Քեզ փնտրող կարոտս դառնացել է սիրուց և աշնան քամուց քշվելով կոկորդիս կանգնած մի ջիգիթի տված ջուր է աղերսում,որ կուլ գնա...Բայց արի խոսենք փոքր-ինչ ճշմարիտ չէ որ դու ես վերք տվել կյանքիս և այդուհանդերձ դարձել ես նաև վիրաբույժ հմուտ և կյանքի վարպետ,հապա ո՞ւր է վերքերիս դարման դարձած ձեռքերդ `գլուխս իրենց ափերում առած:Հապա ու՞ր է այն սերը որի ծնունդը այնքան անսպասելի էր,որքան աշնանը տեղացած առատ ձյունը...

Աշնան մանրը ձեռքերումս մնաց,չեմ գտնում որ ետ տամ մեծ սիրուս մանրը...Հատիկ-հատիկ համրում եմ,իրար վրա դնում   անցյալի օրերն ու լավ օրերիս մանր եմ հանում,որ տամ կորցրած երազիս համար...

 Եվ հենց աշունն էր իմ կյանքի ամենատխուրը,երբ դու գնացիր և չմտածեցիր,որ սուրճը կոկորդիս կմնա ու կսեղմի,որ ամեն անգամ անունդ կգրեմ ու կջնջեմ աչքերիս առաջ և որ ձյան հետ առատ կտեղամ մարդկանց դեմքերին,որ գողանամ ու շինեմ պատկերդ...

Չմտածեցիր,որ քանի դեռ դու չկաս ես որբ ու անտուն եմ,հեռու մի անկյունում լաց լինող եմ...Որբդ եմ,ծերդ եմ ու ջահելդ:Չլինես էլ քոնն եմ,անգամ եթե աշունը մանրը չվերցնի...

7

2

941

  • Dark Δ'
    2017-01-02 17:56:01
    Լավն էր շատ (ծաղիկ)
    • Amalya
      2017-01-04 12:31:39
      մերսի շաաատ