Copy SMS

Կապույտ վերնաշապիկով երիտասարդը

Կապույտ վերնաշապիկով երիտասարդը - սեր, կարոտ, կապույտ


Մի սովորական քաղաքում 2015 թվականի ամենասովորական ու ամենախառը օրերից մեկում ինչ-որ բան փոխվեց 2-ի կյանքում:  Սովորական-անսովոր մի երիտասարդ էր , ով անհայտ պայմաններում հանդիպեց մի աղջկա, ում սիրում էր ՝իրոք սիրում էր: Բառերս ամպագորգոռ կթվան, բայց հիմա կտեսնեք:

Գարուն էր, ապրիլ ամիսը , դիմորդների համար ամենախառը ժամանակահատվածը՝վերջին զանգ, պարապմունքներ:ՈՒ հենց այդ ժամանակ հայտնվեց նա՝կապույտ վերնաշապիկով երիտասարդը՝Արամը: Միջահասակ էր, թիկնեղ, այդ ժամանակահատվածում հագնում էր կապույտ վերնաշապիկ, աջ ձեռքին կապում էր ժամացույց,ավելի շատ սպորտային կեցվածք ու կառուցվածք ուներ: Սովորում էր համալսարանում, ու չգիտես թե ինչպես տեսել էր այդ աղջկան: Աղջիկը՝Հասմիկը, նույնպես միջահասակ էր, սովորում էր 12-րդ դասարանում, հագնվում էր սպորտային ու երբեք իր շուրջը չէր նայում, չէր նկատում և ոչ մեկին, ակտիվ էր, դասարանում ամեն ինչ նա էր կազմակերպում:Համալսարանի աստիճաններով (նրա դասախոսը համալսրանում էր պարապում),արդեն ուշ ժամերին՝երբ պարապմունքն ավարտվում էր և համալսարանում ոչ ոք չկար մի երիտասարդի էր նկատում կապույտ վերնաշապիկով , ուղղակի որպես հետաքրքիր կերպար: Տղան յուրահատուկ գեղեցկություն չուներ, բայց....

Հասմիկը, ով երբեք սիրուց չէր խոսում, տղաների մասին չէր մտածում ու ընկերուհիների հետ երբեք նման թեմաներ չէր քննարկել նկատում է, որ ընկերուհիներից մեկը այդ ժամանակ սկսում է նրան հարցախեղդ անել, թե ինչպես կցանկանա իրեն մոտենան և այլն: Եվ հանկարծ մի օր պարզում է, որ այն տղան, ում նա նկատել էր՝ ընկերուհու միջոցով փորձում էր տեղեկություններ հավաքել: Ընկերուհու հետ չի վիճում ընդամենը հեռվանում է: 

Որոշ ժամանակ է անցնում, ու տղան անում է առաջին քայլը:Վարդ, որն ամրացրած էր համալսարանի դռանը և աղջկա անվան և ազգանվան սկզբնատառերը: Աղջկա դեմքին ոչ մի միմիկա չշարժվեց, նա շարունակեց իր ճանապարհը առանց շեղվելու ու կանգ առնելու: 

Սկսվեցին տղայի ամենօրյա հետևելու փուլերը, աղջիկը տղային վերնաշապիկով էր տարբերում, տղան մինչև աղջկա երեկոյան պարապմունքը վերջացնելը սպասում էր: Առանց ինչ որ բառ ասելու նստում էր նույն երթուղայինը, աղջիկը չէր էլ նայում տղայի դեմքին՝նրա համար լրիվ մեկ էր այդ պատմությունը: Մի անգամ համալսարանում , երբ աղջիկը բարձրացնում է գլուխը տեսնում է տղայի սևեռված հայացքը (Այդ աչքեեեե՜րը մոռանալ չի լինի: Արամի աչքերը փայլում էին աղջկան նայելիս,իսկ հայացքը միանգամից փոխվում էր, ու նրա խիստ դեմքին մի փոքր ժպիտ էր երևում): Հասմիկը շիկնեց, իջեցրեց գլուխը իրեն հատուկ ժեստով և շարունակեց ճանապարհը: Շատ պահեր եղան, երբ նրանց աչքերը հանդիպում էին՝ աղջկա մոտ սառը, իսկ տղայի մոտ ջերմ զգացմունքները կրկնապատկվում էին: 

Կապույտ վերնաշապիկով երիտասարդը - սեր, կարոտ, կապույտՏղան մոտեցավ աղջկան, գարնանային ցուրտ օր էր....Աղջկան դիմելիս անունն այնքան ջերմ էր արտասանում , որ օդն ինքնըստինքյան տաքանում էր: Աղջիկն իրեն հարմար վայրենի պահվածքով, քայլում էր արագ, շտապելով, որ ոչ ոք չտեսնի, թե իր հետևից ինչ-որ տղա է գալիս, գրքերը գրկած շարունակում է ճանապարհը և տղան, ում ձայնը գուցե հուզմունքից դողում էր ու այնուհետև նորից իր սովորական տոնին վերադառնում ասում էր աղջկան, որ հասնելու ու ամեն կերպ է հասնելու: Իսկ աղջիկը չդիմանալով տղայի վստահ խոսքին հպարտությունը գրկած պատասխանում է՝

-Ինձանից ոչ մի հույս չունենաք: Երբեք,,,,

Տղան աղջկա այդ պատասխանից հետո ժպիտով ասում է.

-Կտեսնենք:

Տղան մի քանի անգամ էլ է մոտենում, բայց ապարդյուն, աղջկա արագ քայլերը թույլ չէին տալիս տղային նորմալ խոսել:

Եկավ վերջին զանգը:Արամը նստած վերջին շարքում ուշադիր դիտում էր աղջկա ամեն շարժումը: Տանգոյի ժամանակ խանդոտ հայացքով նայում էր Հասմիկի հետ պարող տղային: Հասմիկը, երբ այդ ընթացքում հանդիպում էր տղայի հայացքին միանգամից փախչում էր: Երևի հավանում էր, կամ հաստատ, բայց....

Տղան մինչև վերջ հետևեց աղջկան, գնաց այն ռեստորանը, որտեղ տեղի որ ունենում միջոցառումը, ծաղիկներ ուղարկեց, որն աղջիկը այդպես էլ թողեց ռեստորանում (Նշեմ, որ տղան բազմաթիվ անգամներ էր ծաղկեփունջ ուղարկել, որոնք մնացել էին համալսաանի առջև, նստարաններին, գետնին):Միջոցառումից հետո տղան տեսավ, թե ինչպես աղջիկը տուն գնաց, ու հետևեց նրան: Աղջիկը հասնելով տուն դռան առաջ տեսավ նույն ծաղկեփունջը, վերցրեց , կողքի դրեց, և տուն մտավ:

Այնուհետև սկսվեցին քննությունները, տղան գրեց, որ չի խանգարելու, չի մոտենալու: Այդպես էլ արեց՝չմոտեցավ , չխանգարեց: Քննությունների պատասխաններին սպասելիս ամեն անգամ պատասխաններն ուղարկում էր,որոնց աղջիկն ուղղակի ուշադրություն չէր դարձնում: Այնուհետև երբ աղջիկն ընդունվեց համալսարան տղան ծաղկեփունջ ուղարկեց, շնորհավորանքի բացիկով՝ տուն, այդ ծաղիկը տանն էր արդեն, երբ տուն հասավ աղջիկը: Վերցրեց բացիկը, ծնողները կարդացին շնորհավորանքը և աղջիկը բացիկը վերցրեց ու դրեց իր պայուսակը:

Նույն անտարբերությունը, արագ քայլելը, տղային չլսելը, չպատասխանելը, չհասկանալը շարունակվում էր: Աղջիկն էլ չգիտեր ՝հավանում է , թե ոչ, երբ տղան ինչ-որ օր չէր կարողանում գալ, աղջիկն անհանգիստ շուրջն էր նայում, փնտրում էր, տխրում, ու անտրամադիր պտտվում, իսկ երբ գալիս էլ սիրտը հանգստանում էր, բայց հպարտ քայլելով ու ուշադրություն չդարձնելով՝արհամարհում էր: 

Աղջիկնե՜ր -աղջիկնե՜ր , անիմաստ հպարտություն, անիմաստ քայլեր....

Կապույտ վերնաշապիկով երիտասարդը - սեր, կարոտ, կապույտՏղան գրում էր աղջկան, իսկ աղջիկը չէր պատասխանում, մի անգամ ընդամենը ասել էր, որ չի ուզում շփվել, ու տղան մի քանի նամակներից հետո դադարեց գրել, ու որոշեց ժամանակ տալ աղջկան: Աղջիկն անհանգիստ էր,թե ինչի համար տղան այլևս չկա, մի անգամ տեսավ ինչ-որ աղջկա հետ, չգիտենալով թե ինչ կապ ունեն միմյանց հետ ու ներսում իմչ-որ բան կատարվեց: Երևի հասկացավ , որ սիրում է,,,,Տխրեց, փակվեց իր սեյակում և չգիտեր ինչ աներ, որ չսիրեր: Նա կտրականապես որոշել էր չսիրահարվել, նա իր առջև նպատակներ էր դրել ու բոլորի մոտ ասում էր, որ չի սիրահարվել երբեք ու չի սիրահարվելու, որ սովորելու, այնուհետև մեկնելու է և ուսումն այլ երկրումէ շարունակելու: Նա ոչ ոքի չէր ուզում պատմել, բայց չէր էլ կարողանում պահել: Քարե աղջիկ էին անվանում շրջապատում, հազվադեպ էր լալիս(մի անգամ տղան տեսել էր, երբ աղջիկը քննության արդյունքներին սպասելուց նյարդայնացել ու լացել էր ), նյարդայնանում էր գոռում, նրա բոլոր միմիկաներն ու կյանքի այդ շրջանում բոլոր պահերը տղան տեսել էր: ՈՒ հիմա քարե աղջիկն ինչ-որ մեկի հետ շփվի պիտի? անհնար է....

Ինչքա՜ն տարօրինակ ենք մենք՝աղջիկներս....

Դասերը սկսվելու հետ տղան հայտնվեց: Աղջիկն անընդհատ տեսնելով տղային սիրտը թրթռում էր, տղան նորից հետևում էր,մոտենում, խոսում, բայց աղջիկը կրկին, խեղդում էր իր զգացմունքները ու չէր խոսում, արագ էր քայլում ու արհամարհում:

Աղջիկն ընդունվելուց հետո փոխվել էր, ավելի էր նրբացել, հագնում էր էլեգանտ, շարժումներն ավելի նուրբ էին: Տղան նույնպես փոխել էր ոճը: Չափից դուրս էլեգանտ էր դարձել : Ուրի՜շ էր....

Աղջիկն համառում էր, տղան նորից շարունակում հետևել ու փորձում էր հասնել:

Կապույտ վերնաշապիկով երիտասարդը - սեր, կարոտ, կապույտԱրդեն 2-րդ տարին է լրանում, ինչ ճանաչում են միմյանց: Տղան ամեն անգամ աղջկան հանդիպելիս նույն սիրահարված հայացքով է ինչ առաջին անգամ նկարագրեցի, աղջիկն ամեն անգամ թաքուն նայում է տղային ու իր կողքին պատկերացնում: Աղջիկը սիրում էր, սիրում էր , բայց իր կերպարն էր ստեղծել, հիմարաբար համառում էր, ու փորձում վերջ դնել ամեն ինչին: Տղան կրկին գրեց աղջկան աղջիկը պատասխանեց՝բայց կրկին մերժմամբ: Մի քանի անգամ տղան նորից գրեց: ՈՒ ամեն անգամ , երբ աղջկան գովում էր նամակներում՝աղջիկը 7-րդ երկնքում էր, և ինքնագնահատականը, որն առանց այդ էլ բարձր էր, ավելի էր բարձրանում: Աղջիկը գիշերները կարդում էր նամակները 1000 անգամ, անգիր գիտեր բառ առ բառ, ստորակետերը, բացթողումները ամեն ինչ անգիր գիտեր, նկարների հերթականությունը, լայքերի քանակը, մեկնաբանությունները, ֆեյսբուքյան ընկերներին: Բայց նա երբեք համարձակություն չունեցավ բարձրաձայնելու զգացմունքները: 

Տղան հաղորդագրություն գրեց, որում աղջկանից վերջնական պատասխան էր սպասում, աղջիկը ուզում էր գոռալ այո՜, որ համաձայն է, որ իր կողքին միայն կապույտ վերնաշապիկով երիտասարդին է տեսնում,բայց՝չպատասխանեց.....

Երիտասարդը ջնջեց իր ֆեյսբուքյան էջը....

Կապույտ վերնաշապիկով երիտասարդը - սեր, կարոտ, կապույտԱնցել է 2 օր ինչ տղան ջնջել է ֆեյսբուքյան էջը: Աղջիկը ՝այդ անիմաստ հպարտությամբ , անիմաստ սկզբունքներով ուղղակի վերջ տվեց ամեն ինչին ՝տանջվելով մենակ, առանց ինչ-որ մեկի հետ կիսվեու՝պահելով իր ՔԱՐԵ աղջկա համբավը: Երևի էլ երբեք էլ չսիրի, երբեք համարձակություն չունենա տղային ասելու իր զգացմունքների մասին: Իսկ տղան երևի էլ երբեք էլ չվերադառնա իր սրտի մի անկյունում պահելով այդ կոպիտ ու քարե աղջկան: 

.......................

Մենք միշտ կորցնում ենք մեր ամենան, ամենաթանկը:Անցնում ենք ամեն ինչի սահմանը, գծում ենք անիմաստ տարածքներ ու փակվում, չմտածելով, որ տղաներն էլ զգացմունքներ ունեն ու որ տղայի այդ փայլող աչքերում սուտ չկար: Մենք միշտ կփոշմանենք մեր այդ քայլից, ամեն անգամ պառկելու տղայի աչքերը կգա մեր առջև ու մենք ուղղակի մեղքի զգացումով կքնենք, ու մի քանի արցունք կգլորվի: Իսկ առավոտյան Քարե աղջկա դիմակով կշրջենք ձեռքերիս մեջ առած գրքերն ու անիմաստ հպարտությունը:

------------------

Դու երբեք էլ չես կարդա այս տողերը,ես էլ քեզ երբեք չեմ ասի, որ սիրում եմ: Ամեն գիշեր քնելիս կկարդամ քո նամակները ու կքնեմ մեղքի զգացումով: Կկարոտե՜մ, մեր ապագայի, այն ապագայի , որ չի լինելու, այդ մասին պլաններ կգծեմ , ու առավոտ կարթնանամ գնալով դեպի գործնական նպատակներս: Ես չգիտեմ՝ երբևէ կտեսնեմ նույն սիրահարված, փայլող աչքերդ, ինձ տեսնելիս ժպիտդ ու ինձ հետևելիս հայացքդ: Չգիտեմ՝երբևէ կլսեմ ձայնդ, ու հարցերդ, որոնք ինձ էին ուղված, չգիտեմ, թե ինչպիսին կլինի մեր հաջորդ հանդիպումը, գուցե բոլոր ճանապարհներին, որոնցում հնարավոր է ինձ հանդիպես այլևս չքայլես? Գուցե մոռանաս? 

Բայց ես՝ինքնասիրահարվածս հիմա գրեցի իմ այս պատմությունը՝փոփոխված անուններով, որոշ դրվագներ բաց թողնելով, բայց ամեն գիշեր հիշում եմ ամեն տառն ու բառը,

Ես հպարտս՝ անիմաստ հպարտս. ես համառս՝անիմաստ համառս , ով երբեք նույնը չի ասի աչքերիդ նայելով, ու դու էլ երբեք սա չես կարդա , բայց գոնե գրելով թեթևանում եմ՝իմ սիրելի կապույտ վերնաշապիկով երիտասարդ՝

ԿՆԵՐԵՍ....ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ....

2

4

1470

  • Ժպիտիկ)))
    2016-12-27 14:09:11
    Հույս ունեմ էս գրառումը գոբե ինչ որ մեկին հետ կպահի ետ ամեն ինչից... ու իրոք տղաներն էլ զգացմնունքներ ունեմ ու երբեմն ավելի նուրբ են քան աղջիկները
    • :) :) :) :)
      2016-12-27 14:17:41
      Ճիշտ եք....Թող երբեք, ոչ ոք անիմաստ սկզբունքներով չառաջնորդվի: Ի վերջո բոլորս ապրում ենք երջանկության հասնելու համար: Մի օր գործնական հաջողությունների գագաթնակետին կհասնեն ու կտեսնեն, որ չունեն ամենակարևորը :) Տղաներին քարի տեղ ենք դրել՝մոռանալով,որ իրենք էլ են մարդ
  • ...
    2016-12-28 19:47:21
    kopit chtvam, bayc da kapvacutyun e kochvum))) hnaravor e dzer depqum sxalvum em, bayc himnakanum ays scenarov ...serery... kapvacutyunner en
    • :) :) :) :)
      2016-12-28 20:06:58
      Համաձայն եմ....գուցե