Copy SMS

Անսպասելին երջանիկ է...

Անսպասելին երջանիկ է... - կյանք, հետաքրքիր, անդորր

Ու թե կուզես 
Կյանքիդ ճամփան 
Գծի'ր,չափի'ր
Հազար անգամ 
Եվ մեկ ու կես...
Միևնույն է ինչ-որ պահի 
 Մեկի ձայնից վեր կթռչի 
Միլիմետրը 
Ու կճղեն իրար արդեն 
Վանդակ ու ճաղ,
Որ մեկ անգամ 
Այդ վանդակում 
Դրվի ներկան 
Միլիմետրի,
Որի համար 
Մինչև անգամ 
Մազերդ են կարոտ գծում..
. Եվ կգոչեն 
Թե չափել են 
Հազար անգամ 
Ու մեկ ու կես....
Բայց ապարդյուն 
Ձայն կսպառեն,
Որ կարոտի տակառ լցնեն
Այն կարոտի, 
Որը թեկուզ միլիմետր է 
Բայց դառնում է նաև մետր 
Ինչ-որ պահի 
Զույգին կորցրած սլաքի պես 
 Կյանք է գծում 
Առանց չափել ու գծագրել.
Չէ որ միշտ էլ 
Անսպասելին երջանիկ է 
Դար սպասվածից...

5

2

1078