Copy SMS

100-րդ փոստս Քոփիում ....

100-րդ փոստս Քոփիում ....  - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

Այսօր ինձ ասացին ,որ այնքան վերացական կերպար եմ ,որ կարծես գոյություն չունենամ աշարհում ,հանելուկային մի անձնավորություն ,որն անհասանելի է այնքան ,որ կարծես գոյություն չունենա .Ինձ համեմատեցին սառը օձի հետ ,համեմատել են Ֆրանսիական Դրամա մարմնավորող հեքիաթային հերոսի հետ ,համեմատել են ուրվականի հետ ,ով ապրում է մարդկանց մեջ ,համեմատել են ինչ-որ մեկի հետ ,ով գոյություն ունի աշխարհում միայն ու միայն ինչ-որ բան փոխելու համար .

Բայց ստոպ :) Ես գոյություն ունեմ ,գուցե այնպիսի տպավորություն է ստեղծվում թե ես վերացական եմ և այլն ,բայց կամ ,ինչպես մնացածները շնչում եմ ,կարողանում եմ խոսել ,անգամ գրում եմ ,կարողանում լսել ,աշխատել մնացածի նման ,սովորականի նման ապրել ,սիրելու գործերով զբաղվել և այլն այլն .ես կամ իրականում .

Ուղղակի մտածում եմ ,որ այդպիսի տպավորություն ստեղծվել է այն պատճառով ,որ ես փակ մարդ եմ ,չեմ սիրում շփվել ,լինել սրճարաներում ,հասարակական այլ վայերեում .

բայց դա մի կողմ :) այսօր ուզում եմ խոսել չգիտեմ թե ինչի մասին ...

Երեք տարի առաջ ես կվախենայի ի ցույց դնել իմ ներաշխարհը ,իմ պատկերացումներ ,իմ անձնական ու խիստ անձնական հարցերը ,վերջապես անգամ իմ դեմքն ու սեռական կյանքը .

Բայց հիմա ես հասկանում եմ ,որ մեկ է ինձ համար ,որքանով մարդիկ կճանաչեն ինձ .մեկ է ,որովհետև ես չեմ վախենում ,որովհետև վերջապես ես այդքան վատ մարդ չեմ ,որ իմ կյանքը իմ առաջ դնեն .

Հիմա ես վայելում եմ կյանքը ,առանց մտածելու արդյոք անում եմ այնպիսի բաներ ,որոնք նորմալ չեն .այստեղել թող լինի մի հատ մեծ STOP . ինձ համար կյանքը ազատություն է ,հսկայական ազատություն ,որտեղ չկան սահմանափակումներ ու օրենքներ .չկան անորմալ ու նորմալ սահամանումներ ,ես ազատ եմ ,և դա ամենամեծ պարգևն է ,որ կարող էր կյանքը ինձ նվիրել .

Բայց ի վերջո տարիները անցնում են ,եղա վախկոտ,հետո ազատ ,հետո չափը անցա .իսկ այս պահին ,այս պահին ուղղակի հասկանում եմ ,որ ինչել-որ լինի միևնույն է մենք պատասխանատու ենք ,կյանքը հսկայական հարկ է ,որը վերջում ստիպված պետք է վճարես ,և դա այդպես է .

Պատասխանատվություն քո սիրելի մարդկանց հանդեպ ,ինքդ քո ,ի վերջո այն հազարավոր մարդկանց առաջ ,ովքեր ամեն օր սպասում են քո նորանոր ստեղծագործություններին .այո ես դա հասկացել եմ .ժամանակն է գնահատել ոչ թե ազատությունը ,որովհետև դա ունես ,անկա քեզանից դու կաս դրա մեջ.այլ ժամանակն է ուղեղդ շարժել ,ու մնալ նրանց կողքին ովքեր կան .ու կան իրոք .կան մարդիկ այնքան .

Ուղղակի դու պետք է փրկես բոլորին ,նրանց ովքեր քեզ սիրում են ,փրկես այո միշտ մնալով նրանց կողքին ,անկախ ամենի ինչից .......

Մի քանի խորհուրդ եմ ուզում տալ ձեզ ՝ 

պիտի կյանքի յուրաքանչյուր պահից հաճույք ստանաս ,մեռնելու բան չկա : եթե տխուր ես խմիր ու հարբիր էնքան որ էլ ասելու չի : եթե ներվայնիս տաք լոգանք ընդունիր աչքերդ փակ ,եթե հոգնած ես փռվիր բազմոցին ու ծխիր լռության մեջ ,եթե երջանիկ ես ինչքան կարաս ընկերների հետ շփվիր ,իսկ եթե կյանքից ես հոգնել ,նոր մարդ փնտրիր խոսիր հետը լիքը .Իսկ եթե էդ ամեն ինչից հոգնում ես ,վերհիշիր կյանքիդ ամեն մի լավ պահը ,հետո ամենավատերը ու ամեն դեպքում դու ուժեղ ես :) արժի հանգիստ շնչել երբեմն ,հանուն քո զգացած կյանքի ,ու այն տառապանքերի ,որոնցով անցել ես ,և ձեռք ես բերել ամենալավ կոչումը ՝լավ Մարդու կոչումը :) Սիրելիներս սիրեք կյանքը,ինձ ,ու մնացածներին )


այ սա է ազատությունը .այս սա էի ուզում ասել .

կյանքում ոչինչ դժվար չի լինի եթե ամեն ինչ տեղը դնես .

Չգիտեմ տարիների ընթացքում գուցե դառնամ անտանելի մի ծեր գրող ,բայց քանի դեռ այս եմ ,ուզում եմ ասել նաև մեկ բան .

ի վերջո կյանքը ,ախ կյանքը դա հսկայական ԿՅԱՆՔ  է ,այն անբացատրելի մի լիություն է ,որտեղ անկասկած կարող ես անել այն ինչ ուզում ես .

Մոտ արդեն երևի թե չորս տարուց ավեին կամ Քոփիում ,ինքներդ կզգաք որ մեծացել եմ :D ծիծաղում եմ .

բայց այս տարիների ընթացքում մեկ բան է մնացել ամփոփոխ դա իմ ճշմարտությունն է ,որ ինչել -որ լինի մնա այն ինչ կաս ...

Շնորհակալ եմ բոլորից .չգիտեմ երևի թե անկապ գրել եմ ,ուղղակի ուզում էի խոսել ձեզ հետ ,մանավանդ որ դրա առիթը կար :Ճ 

Չգիտեմ 100-րդ այս փոստից հետո ես արդյոք կլինեմ նորից այստեղ ,չեմ կարող ասել .բայց այս պահին սա թող լինի դեռ վերջինը ;) իսկ մենք կհանդիպենք գուցե իմ գրքի շնորհանդեսին ;) 

14

6

2481

  • fiction ☯
    2017-01-07 18:00:08
    Ժողովուրդ, բա Վենի համար Քոփիի հավատարիմ մրցանակ չենք սահմանո՞ւմ
    • fiction ☯
      2017-01-07 18:00:31
      (ծաղիկ) (լավ) (բռավո)
  • Ժպիտիկ)))
    2017-01-08 22:08:47
    Ես գրքադուլ եմ անելու մինչև քո գրքի շնորհանդեսը :)
  • Dark Δ'
    2017-01-12 21:05:42
    Լավն էր Վեն (ժպիտ)
  • Վեն
    2017-01-12 22:18:54
    Շնորհակալ եմ երեխեք :)
  • Zepi
    2017-03-11 14:38:47
    խոսքերն ավելորթեն