Copy SMS

Պաշտոնաթող եմ....

Պաշտոնաթող եմ.... - կյանք, սեր, անդորր

Պաշտոնաթող է սերս քո առաջ
Եվ քո աչքերի... 
Ամենաթող է հոգիս քո սրտում
Եվ ափերիդ մեջ... 
Եվ հենց ափերիդ մեջ է,որ հիմա 
Շնչում եմ և կամ:
Եվ հպումից է կոպիտ ձեռքերիդ, 
Որ չկա երազ: 
Դե ասա հիմա անծանոթ-ծանոթ, 
Ինչպես ես ապրեմ
Հոգեպես սնանկ և պաշտոնաթող,
Եվ ասա տեսնեմ`ինչպես չսիրեմ 
Ինձ անտուն դարձրած
Եվ այդքան սիրված հոգեղեն մեկին, 
Որի կյանքում այս խեղճ էակիս
Չեն էլ ընդունում ....
Ասա ու մեկնիր ձեռքդ դեպի ինձ,
Որ այդ մեկնումից ի հայտ գա նորից
Սերս վաղամեռ,
Եվ որ ինձ ու քեզ էլ չբաժանեն 
Երկներն անանց ու անցանելի...
Մեկնիր ձեռքդ ինձ առանց վարանման
Ու ես էլ թող գամ առանց շտապելու,
Բայց և վազելով աստղդ դառնամ 
Լուսե երկնքում...
Ասա ու մեկնիր
Առանց վարանման,
Որ ինքս հանկարծ չդառնամ վարկած
Կամ էլ առեղծված,
Քո անլույս սրտում...

7

0

1009