Copy SMS

Անցյալն անցյալ է !

Անցյալն անցյալ է ! - սրա, ժամանակնել, եկավ

Օդրի մի բան ասեմ միշտ կհիշես՞,հիշի մի հատ անկապ աղջիկ քեզ անկապ բանա ասել,որը իրականում շատ ա պետք գալու,,,,աշխատի վատ ստեղծածիցդ չամաչես,ու ուրիշ ձև վերաբերվես,նույնիսկ ցավին,,,չուզեցա ասեմ հաճույքով,մի քիչ սխալ կստացվեր,,,բայց երբ գրել ես,ու լավ չի ստացվել,էտ չի նշանակում որ լավ չի ստացվել,էտ պահին ուղղակի էմոցիաներդ չես կարողացել ճիշտ ներկայացնես,ինքը քո համար կարողա վատը թվա,դու փորձի էտ վատի մեջ լավը տենաս,,չէ-որ դու իրա վրա սեր ես թափել,էմոցիա,ինքը չի կարա գեշ լինի,հասկանում ես՞ինքը կարա ճիշտ ներկայացված չլինի,բայց չի կարա գեշ լինի,դու իրա մեջ ապրում ես դրել,ինքը վատը չի արդեն,,,,ուղղակի պետքա թեթև վերձնես,գրիչը,վրձինը,ամեն ինչը,,,երբ թեթև վերձնես,չես էլ հասկանա ոնց ստացվեց 

Ահա իմ դիմաց կա ստեղնաշար և համակարգչի էկրանին բացվածա բլոկնոտս ,դրանց հետևում պատուհաննա, ապա երկինքը ու երկնքում՝ ամպ: Ես պոտեննցյալ պոետ եմ: Ընթերցանությունը ինձ դարրձրելա ինքնասեր՜
Վաղվա աշխարհը պահանջ ունի խոշոր, համարձակ, կծող բերանի ...
Սկսելուց առաջ ընդհունենք երկու հաստատուն որոնք իրենք իրանց մեջ հաստատուն են սակայն ուրիշների համար ոչ այնքան հասկանալի անձինք ` Անետ և Օդրի 
Ան դու տեսել ես ազատությունը՞
Այն խաչվածա իրավահավասարության կողքին:Ըստ որոշ երազկոտների այն ուշանում է իր խաչելությունից,,, ծիծաղելի է: տրվի խաչվելու հնարավորություն և ուշացում՞ ....միակ բանը որին առժե նույնիսկ շուտ գնալ... Ինչևէ ով է հավատում կույրեր տեսած սարերին:Անցնենք առաջ
Ան պետք է տղամարդկանց դիտել մոտիկինց, ոչ թե ինձ նման` հեռվից ,հորիզոնում նրանք ձուլվում են աստղերին: Եվ չտարվելը անհնարին է դառնում 
Ան ինչ ես կարծում ես պետքա լուսին կամ արև լինեի որ ինձ ուշադրություն դարձնեին ճիշտ ժամանակին ու ոչ անտեղի: Որ իմ տված ջերմությամբ տաքանային երբ ձմեռ է , հիանային լույսովս երբ ես այն նույնիսկ չճառագայթոեմ: Ոչ թե անհանգստություն ցուցաբերեն երբ ես ամենաառողջ վիճակում եմ:
Ան՞ Մարդ ունի նույն սխալ թույլ տալու ընդհամենը մեկ հնարավորություն ՞երկրորդ անգամ դա դառնում է ընտրություն ոչ թե սխալ?Սրա մասին իչնչ կասես՞
Ով է ասել որ տիրեզերքը անբացատրելի ու անհայտ է՞ Այն բացահայտելու համար պետք է ուղակի ընտրել ճիշտ ներկեր ու սկսել նկարել: նկարել տիեզերք ու այն կբացահյատի իրեն քեզ համար
Իրերը ինչպես և մենք կազմված ենք փոքրագույն մասնիկներից և նույնն է դու ում ես գրկում եթե քո մեջ կա զգայական աշխարհ ամենից կարող ես ստաանալ զգացում: Ինչից է որ ընկերներիս գրկելիս զգում եմ կեղծիք, քեզ՝ վախ, իսկ հողը՝ հանգստություն :Ինչ՞ ժամանակնն է որ ձմեռ պապիկին նամակ գրեմ որ ինձնից վերցնի իմ կյանքը՞ Ախխխ այո ձմեռ պապը չի վերցնում նա տալիս է .... Անտանելի է ցանկանալ մեռնել ու չկարողանալ
Չէէէ սխալ մի հասկացաի ու մի գնաա դու դեռ պետք ես ինձ իմ միգուցե երևակայական ընկեր, դժվար է քեզ երևակայությոնից պոկելը:Այս ամենը փորձ է, փորձ դարձնել պատահական դրվագը տևական ու ուժեղ:
օօօօ Օդրի այդպես մի խոսիր՜ես հիմա էլ կարող եմ ինձ բացահայտել,կզանգես, կտեսնվենք, կխոսանք,բայց ես էլի կկորեմ,,կկորեմ ու քեզ արդեն ռեալով կհիշեմ,ոնց էիր ժպտում,կամ չգիտեմ,ոնց էիր քորում աջ ձեռքդ,,նման բաները տպավորվում են մեջս,,իսկ հետո հիշելուց բան չեմ զգա,,,բայց ես ուզում եմ դու էս տուփիկի մեջ մնաս,ես էլ,երազի նման,գանք պատմենք մեր օրը ու գնանք,,,ափսոս բողոքել չեմ սիրում,ոչ էլ բողոքողներին,թե չէ կարելի էր մտածել մենք էտ տուփիկի մեջ բողոքում ենք,բացասական լցնում,, ,,իսկ հիմա կանցնեն տրաիներ,մտքովս կանցնի Օդրին,կհիշեմ տափակ ու կտրուկ լուրջ անցումները,ու մի հատ ժպիտ կանցնի շրթունքիս աջ մասով,միլիվայրկյաններում,,ինչը չէր լինի եթե դու տուփիկից կորեիր իրական կյանք
Եսել հիշելուց կժպտամ միգուցե թեթև ժպտամ կամ ափսոսամ որ ավարտվելա ու տուփը փակել ենք, դրել՝մահճակալի տակ, միգուցե հանեմ փոշին սրբեմ, փորձեմ ներխուժել բայց էլ չեմ կարա ես պահինա էս հետո ուրիշ ձևա հիշվելու....
հավատա կլինեն մարդիկոր կբռնեն ձեռքդ ու կվազեն,կպառկեն ու կծիծաղեն,Օդրի էնքան կլինեն,էնքան,,,իսկ էս չէ
Էս կայքնը շատ բարդա հանճարեղ լինելու համար,,,,,, 
Ան դու կգնաս և եթե մենք հանդիպենք, նստենք, զրուցենք... ես կասեմ՝
-Կխմես սուրճ,-  իսկ դու բորբոքված կպատասխանես
-Որպեսզի այն չխմեմ ես հեռացա այս երկրից

Դրանք կլինեն քո ասած վերջին խոսքերը :Դու կասես որ ինձ լքել ես միայն սուրիճի պատճառով եվ իսկույն հիմքերը ցույց կտաս.... Եվ ինքդ դրան կահավատաս:Եվ իրավացի կլինես աշխարհի հնագույն դատարանի առաջ:

-Եվ վերջում՝ Սա քո կյանքն է , եւ այն   ամեն րոպե ավելի կարճ է դառնում:

-Գնա, կորի աչքիցս մեկա վաղ թե ուշ պետքա գնաս ~

Անցյալն անցյալ է ! - սրա, ժամանակնել, եկավԽոսակցությանը եղավ մեկ տարի առաջ գրեթե այս օրերին:Կարոտում եմ ՜

10

9

1018

  • Dark Δ'
    2017-01-12 21:03:27
    Լավն էր ։)
  • fiction ☯
    2017-01-12 21:29:11
    կլանեց
  • HELEN༼
    2017-01-13 13:48:35
    Եվ վերջում՝ Սա քո կյանքն է , եւ այն ամեն րոպե ավելի կարճ է դառնում...ընտիր էր, ապրես (ծաղիկ)
  • over the moon
    2017-01-13 19:56:45
    Շատ Շնորհակալություն երեխեք ջան զարմացա որ տեսա իմ հին պոստերին քոմենթ անողները դեռ կան իրոք ուրախեմ որ դուր եկավ :)
  • Անդերսեն
    2017-01-13 20:02:50
    ինչ ասում, ստեղ ենք միշտ :)
  • Երևակայող 007
    2017-01-13 21:48:22
    Ապրես Թոխիկ ջան :) :D Հետաքրքիր կարդացվեց O:)
    • Dark Δ'
      2017-01-13 21:52:37
      Վետերաաաանն ~~~~~~ (ժպիտ)
      • Երևակայող 007
        2017-01-13 22:57:31
        Մի քիչ ճոխ ա (ուրախ) , բայց այո, ես դեռ ստեղ եմ (ժպիտ)
  • Impression
    2017-02-17 16:00:15
    Odrin ahavor harazat anuna(patmvacqnerics meki herosuhin) gorcd el haves kardacvec