Copy SMS

Նամակ Մարդուն ....

Նամակ Մարդուն .... - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

Ես չգիտեմ թե ինչ ես անում դու հիմա . Գուցե գլուխդ քարացել է հազար ու մի մտածմունքից ,որոնք գրկել ու նստել ես ասենք սովորական մի մայթին ,ու սպասում ես ,բայց ամեն դեպքում ինչ-որ մեկը չի գալու ,որովհետև այս գիշերը հեռացել են բոլորը ,բայց բառացի չէ ,բոլորը հեռացել են ,որովհետև հիմա նրանք նույնպես նստել են այն մյուս մայթին ու չիգտեմ թե ինչ են սպասում .

Գիտեմ ինձ պես կուզեիր գլուխդ պոկել ,որովհետև ցավում է ,այնքան տարողունակ չէ ,ու անկշիռ ,որ կարողանա այսքան բան տանել ,հասկանալ ,ըմբռնել . Ի վերջո մաշկն է ցավում ,մաշկն է ամենից ուժեղ մռմռում ,որովհետև քեզ ու ինձ է տանում ,հասկանում ես ՞.բայց բացի դրանից դեռ մի բանել ,այն անթիվ պահերն է պահում ,որոնք չկան ,հօդսեն ցնդել ,մնացել են մաշկի մեջ ,ոչ թե դրսում մեր այս պահի մեջ ,մեր այս վայրկյանի մեջ . այն պահերն ենք ամենից շատ ցավում ,որովհետև դրանք ,ախ դրանք իրոք աննկարագրելի են ,անբացատրելի գեղեցիկ .

Բայց դու մի նեղվիր,քո պես ,ու ինձ պես ,էլի մարդիկ կան .այսօր նրանք նույնպես մեզ հետ միասին ,կենացներ են լռում .

Չգիտեմ թե ինչ ես անում դու հիմա . գուցե ոչինչ ,պարզապես դունչդ հենել ես թևիդ ,ձեռքդել դրել գլխիդ տակ ,ու ոչինչ չես անում ,բայց դու մտովի հեռու ես ,ինչ-որ մի տեղ ,ինչ-որ մեկի մաշկին կպած ,ինչ-որ մեկի ականջին նստած ,ու ժպտում ես .ոչինչ չես անում ,բայց ներսդ մի ամբողջ պահ է ստացվում ,պատմություն ,երազանք . Չէ մենք պոկվել չգիտենք ,մեր արմատները ուրիշների մաշկի մեջ ենք խցկում ,ծաղկում ,կպնում նրանց ,մեր արմատները ուրիշի ձայնի մեջ ենք խցկում ,նրա ձևի ,շարժումների ,հոտի և այլն ,այլն .ու ապրում նրանց . իսկ ուրիշներն էլ մեզ .

Մենք լքել չգիտենք ,և գիտես ինչու ,որովհետև մենք ամենքս ծաղիկներ ենք ,որ երբ ծաղկում ենք այն աննակարագրելի մաշկային հողի մեջ ,ու երբ փորձում ենք պոկվել ,սատկում ենք ,անգամ չենքել թոշնում ,այլ վերանում ենք . չկա մեր կյանքը ,մենք կյանքերնն ենք ապրում այն ուրիշներին ,ում այս պահին կարոտում ենք ,սպասում ,իսկ նրանքել մեկ այլ ուրիշների.մենք բոլորս էլ մեր սեփական կյանքը չենք ապրում . դրա համարել ,այս պահին ես ,դու ,նա ու նրանք ,նստած ենք ինչ-որ մի փողոցի անկյունում ,ու սպասում ենք .գլուխները ցավից բռնած սպասում ենք ..

Իսկ երբ գալսի է առավոտը.ծիծաղելի է ,ոչինչ չի փոխվում .մեր հայացքները միշտ թեքված ենք հետև,դեպի առաջվանը .իսկ դեմից մենք խորտակվում ենք փոսերում ,ջրափոսերում .մենք երբեք չենք արթնանում ,ոչ ոք այդպեսել չի գալիս վաղ առավոտյան ,ու չի արթնացնում մեզ ,որովհետև մենք բոլորսել քնած ենք ,երազներում ,անցյալի մեջ .ախ եթե արթնանաինք .....

.գիտեմ այս պահին դու էլ ինձ նման ,ինչ-որ մի բարում նստած հարբում ես ,մի գլխապտույտից մյուս գլխապտույտ ընկնում ,մինչդեռ դու ընդամենը բարում ես ,մի փոքրիկ սեղանիկի շուրջ . Գիտեմ ,դու էլ ինձ նման այս պահին ամենից շատ կուզեիր պոկել սեփական գլուխդ ու դեն նետել,մասնատել քեզ ,որովհետև չես ապրում .այլ ընդամենը շնչում ես .

9

2

2065

  • fiction ☯
    2017-01-13 19:54:22
    Բայց դու մի նեղվիր,քո պես ,ու ինձ պես ,էլի մարդիկ կան .այսօր նրանք նույնպես մեզ հետ միասին ,կենացներ են լռում . (ծաղիկ)