Copy SMS

Բարև աշխարհ

Բարև աշխարհ - աշխարհ, սեր, անհուն, պայծառ

Բարև աշխարհ: Մի օր դու ինձ կսիրես այնպես, ինչպես ես քեզ, կամ , գուցե, թերևս, բառերիցս կախվելով կսկսես սիրել՝հիմա: Ես, որ աչքերս բացելուն պես սիրահարվեցի քեզ ու քո միջի վառվող հրաշքին՝կյանքին: Մի օր դու ինձ կսիրես այն ջերմությամբ, որով քեզ եմ սիրում: Մի օր կսիրես իմ վարդագույն ակնոցները: Մի օր կսիրես իմ սերը դեպի քեզ: Մի օր դու ինձ կսիրես այնպես, ինչպես ես քեզ եմ սիրում ամեն ինձ ուղված հարվածից հետո: Մի օր դու ինձ կսիրես այնպես, ինչպես ես քեզ եմ սիրում ամեն անգամ, երբ մեջքիցս հարված եմ ստանում ու չեմ կոտրվում: Մի օր դու ինձ կսիրես ժպիտը դեմքիդ ու այնպես, կարծես ես էի քեզ սիրում, երբ հերթական անգամ արցունքները գլորվելու փոխարեն դեմքիս ոչ թե ժպիտ էի նկարում, այլ անկեղծ էի ժպտում:

Բարև աշխարհ - աշխարհ, սեր, անհուն, պայծառ Բարև աշխարհ: Գուցե մի օր դու ինձ ատես քեզ այսքան սիրելուս համար:Դու որ իմ ամեն վստահ քայլին փոքրիկ անվստահություն ես մոտեցրել ու ես գրկել եմ այդ փոքրիկին ու աչքերիս փայլով վստահություն դարձրել ու տեղավորել բռաչափ սրտումս:  Գուցե մի օր ինձ ատես, որ ամեն անգամ երբ հասնում էի լեռան գագաթին մի ծանոթ  ու շատ հարազատ ձեռքով հրել ես ինձ , բայց ես կարծելով , որ հարազատը ինձ օգնելու համար է, պինդ բռնել եմ ցանկացել, բայց նա ատելությամբ ինձ հրել է ու ես ընկնելուց պատահաբար քերծել եմ նրա ձեռքը,և ես գլխիվայր ընկնելուց հետո առանց որևէ տեղս ցավելու բարձրացել եմ կանգնել, ու այն կեղծ հարազատ ձեռքը մշակել եմ, որ ինձանից ոչ ոք ցավ չստանա: Ներողություն եմ խնդրել , որ ցավեցրել եմ ձեռքը, ու նրա աչքերը ու ինքը ամբողջությամբ իր կամքով հեռացել է կյանքիցս: Գուցե մի օր դու ինձ ատես , որ քեզ ուղղակի պաշտում եմ:


Բարև աշխարհ - աշխարհ, սեր, անհուն, պայծառ Բարև աշխարհ: Գուցե բռաչափ սիրտս չի տեղավորվում քո սահմաններում:Գուցե վարդագույն ակնոցներս ես ուզում, որ դու էլ ինձ լավը տեսնես՝ Նվիրում եմ: Հոգիս էլ է ամեն ինչ պայծառ տեսնում վերցրու՝ նվիրում եմ հետ չպահանջելով ոչինչ: Նվիրում եմ ինչ ունեմ, նվիրում եմ՝ լավը, բարին, պայծառը, անհունս....


Բարև աշխարհ - աշխարհ, սեր, անհուն, պայծառ Բարև աշխարհ: Մի օր կսիրես ինձ քեզ այսքան սիրելուս համար:

..
8

0

1157