Copy SMS

Վեն Մաքելվինի Սառը Քամիներ Գրքից .18+

Վեն Մաքելվինի Սառը Քամիներ Գրքից .18+  - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

ես վաղուց դադարել եմ հաշվի առնել մարդկային զգացողոթությունները .Ես ատում եմ մարդկանց ,ոչ թե այն պատճառով ,որ նեղ է աշխարհը ինձ նմանի համար ,այլ ի վերջո ես չեմ կարեկցում մարդկանց .ես դադարել եմ սիրել ,գուցե դա ամենավատ բան  է որ կարող էր պատահել ինձ հետ .Սիրո բացակայությունը հանցագործություն է ,սերը մերժելը նույնպես ,բայց իմ կյանքի նպատակաը սերը չէ .ծիծաղելի է ,ինչպես կարելի է տառապել սիրուց ,եթե միևնույն է դա քեզ տալիս է ոչ ավելին քան պարզապես ժամանակի կորուստ .

Մարդիկ հիվանդ են ,տառապում են եսասիրությամբ ,ինչու հարցնում ես ,որովհետև այս աշխարհում ամեն ինչն է իշխանության տենչ .Հիմարի նման բոլորը ուզում են միայն այն ինչ ուզում են ,չհասկանալով պարզ մի ճշմարտություն,աշխարհը պատկանում է Աստծուն ,մեզ ոչինչ չի կարող պատկանել ,որովհետև մենք մեռնում ենք ,և դա է ապացույցը այն բանի ,որ մենք երբեք չենք կարող լինել այն ինչ ամենից շատ ուզում ենք ու տենչում  ,ու ձույց տալիս ,մենք խաղալիքներ ենք ,ովքեր պարզապես լցնում են կյանքը ,խաղալիքներ ընդամենը ի տարբերություն ,մենք ստեղծվել ենք կատարյալ հոգու միջուկով ,դա է տառապանքը .մենք զգում ենք ,հասկանում ենք ,բայց ոչինչ չենք կարող փոխել ,ի վերջո դա է ինձ մատնում քարսրտության .

Միթե ոչ ոք չի ուզում հասկանալ ,որ ամեն ինչն է ժամանակի կողմից կառավարվում ,միթե դա պարզ չի .

Ես անկարողությունից եմ ատում մարդկանց ու աշխարհը .

Խորաթափանց էր հայացքը նրա ,բայց ատելությունը այնքան պարզ էր երևում նրա հայացքում ,որ թվում էր թե մարմին ու դիմագծերը ստեղծվել են ատելության հողմից .

Ես հիշում եմ ,այն անտանելի գիշերը երբ սովից մատերս էի կրծում ,ատամներս ցավում էին ,կոկորդս ցավում էր ,բայց ամենազզվելի զգաղությունս այն էր ,որ հիվանդ մայրս մեռնում էր ոչ թե հիվանդությունից ,այլ սովից ,ես այդ պահին կարող էի ամեն ինչ անել ,բայց ոչինչ չէի կարողանում անել ,որովհետև ախ որովհետև չգիտեմ ինչու Աստված որոշել էր չներել ինձ .Հաջորդ առավոտյան ես իմ մարմինը վաճառեցի  ,ի վերջո ես գեղեցիկ երիտասարդ էի ,և դա երբեմն ինձ օգնում էր .հասկանում ես ինչ զգացողություն էր ,մարմինդ համբուրում էին ինչ-որ կեղտոտ մարդիկ ,ովքեր պատկերացում չունեին թե ինչ ես զգում այդ պահին ,թե ինչ զզվելի զգացողություն ես ապրում ,թե մաշկիդ տակ ինչ ես զգում ,նրանց միայն հետաքրքրում էր կիրքը.Որովհետև մարդիկ հիվանդ են .Անկողնում տառապում էի կրքի ցավից ,ու բաց աչքերով նայում առաստաղին ,վստահ էի որ հենց այդ պահին Աստծուն աչքերը ինձ են նայում ,իմ աչքերի մեջ ,ես ուզում էի նրան ասել ,որ թե քո արածը քո դուրը եկավ .Նա նայում էր ինձ ,ես վստահ էի նա ծիծաղում էր ,կարծելով թե որքան թույլ եմ ես ,բայց ես հիշեցնում էի ,իմ հայացքի ատելությամբ  հիշեցնում էի ՝ գրողը տանի ,դու ինձ ստեղծել ես քո կերպարանքով ու քո նմանությաամբ .

Այո ես դասալիք մարդ էի ,հանցագործ ,որովհետև ախ որովհետև ի վերջո ինձ ատում էին բոլորը ,բայց սիրում էին իմ մարմինը .անգամ ես ինքս էի սիրում մարմինս ,որովհետև դա էր այն թանկը ,այն միակը,որ կար ու կար ինձ հետ մինչև վերջ .


Ինչ էր անում նա .միայն մի բան էր հստակ ,նա դողում էր ,դողում էր ամբողջ մարմնով ,գուցե անկարողությունից .

Ես վստահ եմ ,կգա մի օր ,երբ աշխարհը կտառապի ,կտառապի որովհետև ես եմ այդպես ուզում ,կգա մի օր երբ Ջոնը ,Մարթինը ,Ջորդանը և այլն այլն ,կտառապեն ,որովհետև ես մեծանում եմ ,ներքուստ մեծանում եմ ,կգա օրը երբ կպայթեմ ,ամբողջ աշխարհը կմատնեմ տառապանքի ,ես կծնեմ ,խորքիցս կծնեմ այն սև լորձոտ ցավը ,որը կխեղդի աշխարհը .ես չեմ երազում ,ես դա գիտեմ .կգա օրը ,երբ ես կլինեմ այն մոլուցքը ,այն անդառնալի պատերազմը ,որ կխլի աշխարհի խաղաղությունը ,սերը ,ես կլինեմ այն մոլուցքը ,որը ամեն ինչ կվերածի քաոսի .որովհետև ես գիտեմ ,որ մարդիկ ի վերջո պետք է զգան ,զգան այն ինչ զգում եմ ես .

Բայց ամեն դեպքում ,ես սիրում եմ Աստծուն ,նրա խորությունը ,բայց ես սիրում եմ նաև սիրխաղերս գրողի տարած Սատանայի հետ .....


Շարունակելի ՝.


9

14

3738

  • Վեն
    2017-01-15 18:35:06
    Կսպասեմ ձեր մեկնաբանություններին :Ճ
  • Ժպիտիկ)))
    2017-01-15 18:43:33
    Լավն էր, բայց համենայն դեպս մարդկանց ու աշխարը չի կարելի ատել, որովհետև մի օր կհայտնվի այնպիսի մեկը ով կստիպի սիրել աշխարհն ու մարդկանց Հ. Գ. Ես մտածում էի դու քոմմենթները ընդհանրապես չես կարդում :)
    • Վեն
      2017-01-15 18:44:27
      Ինչու չպետք է կարդամ ՞
      • Ժպիտիկ)))
        2017-01-15 18:53:23
        Չգիտեմ, ուղղակի տենց էի կարծում)
  • Վեն
    2017-01-15 18:53:54
    Չէ իհարկե կարդում եմ:Ճ
  • Վեն
    2017-01-15 18:54:52
    Շնորհակալ եմ մեկնաբանության համար :Ճ
    • Ժպիտիկ)))
      2017-01-15 18:55:29
      Շնորհակալ եմ մեկնաբանությունս կարդալու համար :Ճ
  • Հարրի
    2017-01-15 18:59:43
    Շատ տխուր էր, բայց անկարողության ներկայությունը հետաքրքիր էր շատ.
    • Վեն
      2017-01-15 19:09:12
      Շնորհակալ եմ
  • 2017-01-16 10:22:13
    յուրահատուկ ես,,լավագույններից առաջինը,էս ոճի համար,,ապրես,,քո համար արգելվածը ավելի հետաքրքիրա երևի
    • Վեն
      2017-01-17 01:03:59
      Շնորհակալ եմ անչափ :Ճ
      • 2017-01-17 13:12:35
        arjes
  • Meri
    2017-09-19 18:51:43
    Դու կարող ես (լավ)