Copy SMS

Պաուլո Կոելյո

Երեխան  նայում  է,թե  ինչպես  է  տատիկը նամակ  գրում  և  հարցնում  է.

-Դու  ի՞մ մասին ես գրում:

Տատիկը  դադարեց  գրել.ժպտաց  և  ասաց.

Դու գուշակեցիր, բայց  կարևորը  այն  չէ.թե  ու  մասին  ես  գրում, այլ  այն  թե  ինչով  եմ  ես  գրում:

Ես  ուզում  եմ,  որպիզի  դու  նման  լինես  այս  մատիտին, երբ մեծանաս:

Փոքրիկը  երկար  նայեց  մատիտին , բայց ոչ մի արտասովոր  բան չնկատելով՝  ասաց.

-Բայց  նա  նման է մյուս  բոլոր մատիտներին:

-Ամեն ինչ կախված  է  նրանից, թե ինչպես ես դու նայում առարկաներին:

Այս մատիտը  օժտված  է  հինգ հատկանիշներով, որոնք  պետք  է  ունենա  յուրաքանչյուր  մարդ, ով ուզում  է  ապրել  լիարժեք  կյանքով:

Առաջինը. դու կարող ես հանճար  լինել, բայց  չպետք է մոռանաս քեզ  ուղղորդող Ձեռքի մասին:

Մենք այդ ձեռքին անվանում ենք Աստված:

Վստահիր  այդ ուժին և  սովորիր զգալ այն:

Երկրորդ.որպեսզի գրեմ, ես ստիպված եմ սրել մատիտը;Այդ գործընթացը  փոք ինչ ցավոտ  է  նրա  համար, բայց դրանից  հետո այն ավելի գեղեցիկ է գրում:

Սովորիր  տանել  ցավը՝  հիշելով, որ  այն  պնդացնում  և  կատարելագործում  է  քեզ:

Երրորդ. երբ  օգտվում  ես  մատիտից, միշտ  կարելի  է  ջնջել  այն, ինչ  սխալ ես համարում:

Հիշի’ր, որ ինքդ քեզ ուղղելը  վատ  չէ.երբեմն  այն  միակ  եղանակն  է, որով  կարող  ես չշեղվել ճիշտ ուղղուց:

Չորրորդ,մատիտի մեջ  կարևորը  ո’չ փայտն է, որից  այն պատրաստված է, ո’չ  նրա ձևը, կարևոր է միայն  նրա  մեջ  գտնվող  գրաֆիտը:
Եվ վերջապես հինգերորդը. մատիտը  միշտ  իրենից  հետո  հետք  է թողնում:

Այդ  նույն  եղանակով  էլ  դու  ես  քո  հետևից  հետք  թողնում. այնպես  որ, մտածիր ամեն քայլդ անելուց առաջ:



Պաուլո  Կոելյո    - Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ

2

2

1132

  • Julietta
    2017-01-16 23:09:33
    Շնորհակալություն
  • Rocker
    2017-01-19 18:16:00
    կրկնվում եք O:) քոփիում արդեն նման պոստ եղել է