Copy SMS

Մանկություն...

Մանկություն... - մանկություն, կյանք, հիշողություն

Ես հոտն եմ առել

 Սրճեփի կողքին

 Խանձված սուրճի,

Որը գալիս է այն հին փողոցից

Հին թաղամասի…

 Եվ խենթի պես թևերս պարզած

 Վազում եմ էլի

Դեպի մանկություն,

Որ էլի մի պահ ոտքս հարվածեմ

Ու ավազներից տորթ ու ճաշ եփեմ,

Որ ամեն անգամ խաղողի թփից Ճաշեր պատրաստեմ

Տիկնիկիս համար

 Ու իմ փոքրացած հագուստը հագցնեմ

Մաշված տիկնիկիս,

Որին չեմ փոխի և ոչնչի հետ,

Ինչպես որ հիմա չեմ փոխի երբեք

Հուշերի ճամպրուկն ու հոտը սուրճի,

Որը մինչ այժմ իմ սիրելին է…

 Ես երազիս մեջ լսել եմ էլի

Անհոգ ծիծաղը այն մանուկների,

Որոնք վազում են քարքարոտ ճամփով

 Առանց գիտակցել,

Որ մեծանալով այն պիտի փոխվի

Ասֆալտի ողորկ,

 Իսկ իրենց կյանքը կդառնա ինչպես

Իրենց քարքարոտ փողոցը այն հին…

Լսել եմ գիտեմ,որ դատարկվել է

Կյանքում ամեն բան,

 Բացի հուշերից,

Որ ինձ տանում են դեպի մանկություն,

 Դեպի սուրճ,տիկնիկ, ավազ ու փոշի,

Որ կյանքի փոշուց գերադասելի

Ու արժանի են…


5

0

937