Copy SMS

Ամուր բռնի՛ր ձեռքը

Ամուր բռնի՛ր ձեռքը - Հայր,աղջիկ, ձեռք,կամուրջ

Հայրը փոքրիկ  դստեր հետ անցնում էր կամրջով:Նա վախեցավ, որ աղջիկը կընկնի կամրջից ներքև, և խնդրեց աղջկան ամուր բռնել իր ձեռքը, սակայն փոքրիկը պատասխանեց.

-Ոչ, հայրիկ, դու բռնիր իմ ձեռքը:

-Բայց ո՞րն է տարբերությունը, - զարմացավ հայրը:

Աղջնակը պատասխանեց.

-Մեծ տարբերություն կա, եթե ես բռնեմ քո ձեռքը և ինչ-որ բան պատահի` միգուցե ես բաց թողնեմ ձեռքդ:Բայց եթե դու բռնես, ես համոզված եմ, որ ինչ էլ պատահի դու իմ ձեռքը ոչ մի դեպքում բաց չես թողնի...

Մենք հաճախ աղոթում ենք.

<<Տեր, մեզ մի թող>>,սակայն այդ մենք ենք Աստծուն թողնում:Ինչ էլ որ պատահի, նա երբեք մեզ մենակ չի թողնում,նա մեզ հետ է անընդհատ...



8

0

821