Copy SMS

Դիմակահանդես...

Դիմակահանդես... - կյանք, դիմակահանդես, խաղ

Գիտես փոքրիկ էլի դիմակահանդես է…

Տես վերևում ես քեզ փոքրիկ անվանեցի,բայց դու իրականում այդքան էլ փոքր չես…Դիմակահանդես է…Դու եկել կանգնել ես մարդկանց առաջ՝ուժեղ և երջանիկ աղջնակի կերպարանքով:Աչքերիդ մեջ խաղիկներ են պտտվում,իսկ սրտումդ պարեր են: Դու մեծացել ես, բայց սրտումդ դեռ երեխայական խաղեր ես խաղում:

Նայիր  սիրելիս շուրջդ դիմակավոր մարդիկ են՝ իսկ դու խճճվել ես  ասես տատիկիդ գործվածքի թելը լինես կատվի ձեռքերում:Դու նայում ես մարդկանց ու հասկանում,որ ինչ-որ բան սխալ է,ինչ-որ տեղ դու հասկացել ես մեկին,իսկ նա չի հասկացել քեզ…Սկսվել է ողբերգությունը,երբ դու ես սկսել չհասկանալ մեկին,իսկ հետո՝ողջ աշխարհին: Հիմա դիմակդ դի՛ր դեմքիդ և շուրջդ նայի՛ր…Դու էլ բոլորի պես ունես դիմակ,չէ որ կյանքի դիմակահանդեսին առանց դիմակ մասնակցել չի կարելի:Դու կրում ես դիմակդ և վա՜յ քեզ,թե հանկարծ հանես դիմակդ հասարակության առաջ.մի բանում կսկսեն մեղադրել,մի տեղ քարկոծել մի տեղ էլ գովել ու երկրպագել:

Իհարկե տեսնում ես՝որքան  չարություն է լցվել սրտերում,բայց բարությունը ոտաբոբիկ է, մրսում է, դուրս է մնացել: Դուրս է մնացել բոլորիս սրտերից,որովհետև միայն չարն ենք տեսնում:

Տե՛ս անդադար կրակում են… Ոչ միայն դիրքերում այլ մարդկանց սրտերում էլ  են կրակոցներ հնչում…մահվան բոթի կրակոցներ,բաժանման ու անջատման կրակոցներ,խաբնված լինելու կրակոցներ: Եվ այս ամենի մեջ մենք ամենքս ենք մեղավոր.չէ որ ամենքս մեկի հանդեպ չար ենք,մեկի առաջ էլ թույլ…

Դիմակահանդեսին դու կանգնած ես և արևի պես վառ փայլում ես…Ժպիտդ լիքն է ու այդ լիության մեջ շատ բան  կա,շատ չասված բառեր ու չարտահայտված զգացմունքներ: Սկսվել է ողբերգությանդ մյուս մասը քեզ են սկսել չհասկանալ.քեզ խենթի տեղ են դրել,քանի որ դու շատ բան ես տեսնում: Դիմակների տակից դեմք ես տեսնում գրեթե միշտ,իսկ աչքերի մեջ կարոտն ես տեսնում:

Ուղղակի սիրունիկս հիշի՛ր, որ մարդկային ողբերգությունը մեր մեջ էլ կա,և երբ կյանքի աստիճանները վերև են բարձրացնում, մի՛ եղիր մեծամիտ,իսկ երբ ցած են գցում մի՛ չարացիր…

Ամեն անգամ ,երբ կչարանաս, տուն բարձրանալիս դու նայի՛ր այն խեղճ ծաղկավաճառին ,որի անգույն ժպիտի դեմ գունավոր ծաղկունք  է և գնի՛ր նրանից մի  փունջ ծաղկաերջանկություն,որ գունավորվի մեկի անգույն ժպիտը…Թող խենթի տեղ դնեն քեզ և թող խենթությունդ չբանտարկվի չորս պատի մեջ….Դու հիմա դիմակահանդեսի կենտրոնում հանի՛ր միջիցդ այն թեկուղ փոքր չարությունը և քայլիր առաջ…Ամեն բան մի օր կլինի ուզածիդ պես…. 

5

0

1084