Copy SMS

Ռոզմարի Ուրքիկո «Ժամադրվեք մի աղջկա հետ, որը կարդում է»

Ռոզմարի Ուրքիկո «Ժամադրվեք մի աղջկա հետ, որը կարդում է» - գիրք, կյանք, Ուրքիկո

Հանդիպեք աղջկա հետ, որը կարդում է… Ժամադրվեք այնպիսի աղջկա հետ, որը հագուստի փոխարեն իր գումարը ծախսում է գրքերի վրա, որը պահարանում ազատ տարածության խնդիր ունի շատ գրքեր ունենալու պատճառով: Հանդիպեք աղջկա հետ, որը տակավին ընթերցելիք գրքերի ցանկ ունի և ընթերցողական տոմս է ձեռք բերել տասներկու տարեկանից…
Գտե՛ք այնպիսի մի աղջկա, որը կարդում է: Դուք կհասկանաք դա, որովհետև նա իր պայուսակում դեռևս չավարտած գիրք ունի: Նա մեկն է, ով սիրով նայում է գրախանութի դարակներին դարսված գրքերին, ով զսպված ճիչ է արձակում, երբ գտնում է իր փնտրած գիրքը: Տեսնո՞ւմ եք այն խորհրդավոր թռչնակին, որը շնչում է հին գրքերի բույրը օգտագործված գրքերի խանութում. նա՛ է ընթերցողը: Նրանք չեն կարողանում ընդդիմանալ էջերի բույրին, հատկապես երբ դրանք մաշված ու դեղին են: Ահա՛, այն աղջիկն է, որը կարդում է սպասման պահերին մայթեզրին գտնվող սրճարանում: Եթե հայացք նետեք նրա բաժակին, կտեսնեք, որ սերուցքն այդպես էլ մնացել է պռունկին, որովհետև նա ամբողջովին կլանված ընթերցանությամբ թևածում է հեղինակի ստեղծած աշխարհում: Նստե՛ք նրա կողքին: Գուցե նա ձեզ շանթի հայացքով, ինչպես այն աղջիկների մեծամասնությունը, որոնք չեն սիրում, երբ ընդհատում են իրենց ընթերցանությունը: Հարցրեք նրան՝ հավանո՞ւմ է արդյոք գիրքը:Եվս մեկ բաժակ սուրճ հյուրասիրեք նրան:Պատմեք նրան, թե իրականում ի՞նչ եք մտածում Հարուկի Մուրակամիի երկերի մասին: Հասկացեք, արդյոք ավարտե՞լ է նա առաջին գլխի ընթերցանությունը, կամ ասում է թե հասկացել է Ջեյմս Ջոյսի “Ուլիսը” պարզապես կիրթ երևալո՞ւ համար: Հարցրե՛ք, նրան դուր գալի՞ս է Ալիսայի կերպարը, թե կցանկանար հայտնվել նրա տեղում:Հեշտ է հանդիպելը կարդացող աղջկա հետ: Գրքեր նվիրեք նրան ծննդյան օրը, Սուրբ Ծննդին և ծանոթության տարեդարձներին: Պարգևեք նրան բառեր պոեզիայի և երգերի տեսքով: Նվիրեք նրան Պաբլո Ներուդայի, Էզրա Փաունդի, Էննի Սեքստոնի, Էդվարդ Կամինգսի երկերը: Ցույց տվեք նրան, որ հասկանում եք, որ սերը բովանդակված է բառերի մեջ: Պարզե՛ք, զանազանո՞ւմ է նա արդյոք գրքերն ու իրականությունը, և ձգտո՞ւմ է ողջ ուժով իր կյանքը գոնե չնչին չափով նմանեցնել իր սիրած գրքին: Եթե այո, ապա դուք չեք սխալվի ձեր ընտրության մեջ:Նա ձեզ անկասկած մտերմանալու հնարավորություն կտա:Կարող եք անգամ ստել նրան: Եթե նա կարողանում է վերլուծել ձեր խոսքերը, ապա կհասկանա, թե ինչն է ստիպում ձեզ ստել, որովհետև բառերի ետևում թաքնված բաներ ևս կան. շարժառիթ, արժեքներ, տարբեր նրբություններ, երկխոսություն: Այնպես որ աշխարհը չի կործանվի:Սխալվեք նրա մոտ, որովհետև ընթերցող աղջիկը գիտե, որ սխալը հարաբերությունների ավարտ է նշանակում, բայց գիտենալով հանդերձ, որ ամեն բան ունենում է իր վախճանը, թող վստահ լինի, որ դուք կարող եք պատմության համար նոր շարունակություն գրել, որ կարող եք սկսել նորից ու նորից և շարունակել մնալ գրքի հերոսը, նույնիսկ եթե կյանքում մեկ-երկու բացասական կերպար հանդիպեն:Ինչո՞ւ երկյուղել այն ամենից, ինչ իրականում չեք: Ընթերցող աղջիկը հասկանում է, որ մարդիկ, ինչպես և բնավորությունները, կարող են փոխվել: Իհարկե ոչ “Մթնշաղ” (“Twilight”) գրքերի շարքում:Երբ դուք գտնեք ընթերցող աղջկա, բաց մի՛ թողեք նրան: Երբ գտնեք նրան գիշերվա ժամը երկուսին գիրքը կրծքին սեղմած արտասվելիս՝ մեկ բաժակ թեյ պատրաստեք նրա համար և գրկեք նրան: Դուք կարող եք կորցնել նրան մի քանի ժամով, բայց նա միշտ կվերադառնա ձեզ մոտ: Նա կարող է խոսել գրքի հերոսների մասին, ասես նրանք իրական լինեն, որովհետև ինչ-որ մի պահի նրանք այդպիսին էլ կան:Դուք այնքան ուժգին կծիծաղեք նրա հետ, որ կզարմանաք, թե ինչպես ձեր կրծքում սիրտը դեռ չի պայթել: Դուք դեռ կգրեք ձեր կյանքի պատմությունը, կունենաք տարօրինակ անուններով և նախասիրություններով զավակներ: Նա կծանոթացնի ձեր զավակներին Կոշկավոր կատվի և Ասլանի հետ, գուցե հենց նույն օրվա ընթացքում: Դուք տարեց հասակում կքայլեք միասին ձմռանը և երբ դուք ձյունը թափ տաք ձեր կոշիկներից՝ նա քթի տակ Կիտսի բանաստեղծությունը կարտասանի:Հանդիպե՛ք աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է, որովհետև դուք արժանի եք դրան: Դուք արժանի եք աղջկա, ով կարող է ձեզ գունագեղ մի կյանք պարգևել, որը չեք կարող անգամ երևակայել: Բայց եթե նրան առաջարկելու եք միապաղաղություն, ձանձրույթ ու խակ մտքեր, ավելի լավ է միայնակ մնաք: Եթե ցանկանում եք աշխարհը ձեռք բերել և դրանից անդին գտնվող մյուս աշխարհները՝ հանդիպեք աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է…

Կամ որ ավելի լավ է՝ ժամադրվեք աղջկա հետ, ով նաև գրում է…


7

10

1198

  • Անի
    2017-01-21 11:09:52
    Ամալյա ջան շատ հավանեցի, իսկ հատվածն ինչ-որ գրքից էր ՞ :*
    • Amalya
      2017-01-21 19:20:49
      Չէ արև ջան ինչքան գիտեմ միայն էսքան ա
      • Անի
        2017-01-21 20:00:20
        lav )
  • Amalya
    2017-01-21 19:20:29
    Չէ արև ջան ինչքան գիտեմ միայն էսքան ա :*
  • Ժպիտիկ)))
    2017-01-21 19:51:39
    (լավ)
    • Amalya
      2017-01-23 19:29:13
      :*
  • Dark Δ'
    2017-01-22 20:04:04
    Լավն էր :)
    • Amalya
      2017-01-23 19:29:29
      հա մի տեսակ ուրիշ ա :*
  • Ham Talyan
    2017-01-23 00:34:16
    հա՞
    • Amalya
      2017-01-23 19:29:48
      միգուցե,,,