Copy SMS

Երբ նա զինվոր է...

Երբ նա զինվոր է... - զինվոր, սեր, կարոտ

  Անցնում է ժամանակը:Զորակոչ,զինվորներ,զորացրում...Միայն դու անկյունում նստածդ ես,որ գամվել ես տեղումդ ու լաց ես լինում...Գրեթե 7 ամիս նա զինվոր է,նա ում կյանքիցդ շատ ես սիրում հիմա հայրենիքինն է:

Նստում ես պատուհանագոգին ու հասկանում,որ անսահման զգում ես նրա կարիքը,նրա ծիծաղն ես ուզում լսել,նրա անմիտ կատակներն ու քեզ ասված լավ բառերն ես ուզում...Նա էլ է արթուն,բայց գիտես,որ հիմա դու կքնես,իսկ նա ՝ոչ...

Հյուր ես գնում և լսում զինվորին նվիրված կենաց, դառը հոգոց ես հանում ու գլուխդ թեքում մի կողմ...Պատճառը գիտես միայն դու...Կան բաներ,որ քոնն են,միայն ու միայն քոնը: Ինչպես օրինակ նա՝զիվորդ:

Ամեն առավոտ խելագարի պես բացում ես համացանցը ու հետևում բոլոր լուրերին հատ առ հատ կարդում ես ու աղոթում,որ գույժ չլինի...Որ ախր նա հետ գա,հասնի իր փոքր աղջկան...

Զանգի ես սպասում ու արտասվելով կարդում ամեն մի բառ,որ նա ասել է քեզ մի օր...Հասկանում ես,որ նրանից թանկ ոչինչ և ոչ մեկը չկա...Նա,ով մի ամսում դարձավ այնքան հարազատ և այնքան պետքական...Նա,ում համար դու փոքրիկ աղջիկն ես,փոքրիկ արևը...

Նա հիմա կանգնած է շատ հեռու և նույնիսկ այդքան գեռավորության վրա մետ է քեզ...

Ամենադաժանը այն փաստն է,երբ նա զինվոր է,ում սպասում ես դու,իսկ սպասմանդ ու անհանգստությոնդ մասին պատմել չես կարող և ոչ մեկին...Միայն դու գիտես թե  քանի անգամ ես հոգոց հանել զինվոր բառը լսելիս,քանի անգամ ես արցունքախառն աչքերով արթնացել,որովհետև երազում տեսել ես նրան...Միայն դու գիտես քեզ ուղղված բոլոր սերերի մերժման պատճառը և միայն դու գիտես,որքան է սիրտդ դողում նրա անունից:  

Միայն թե լավ եղի՛ր զինվոր...Երբեք ու ոչ մեկին մի թող սպասման ու կարոտի մեջ, տուն արի՛....Բայց իմ զիվոր եղբայրներ,նրան էլ  տուն կբերեք խնդրում եմ....

14

0

1031