Copy SMS

Ուղղակի սեր...

Ուղղակի սեր... - կյանք, սեր, անդորր


Սուրճ ենք խմում

Ուսիս գլուխդ

Սրտումս էլ դու...

Խմում ենք երկար-բարակ խոսելով

Ամենի մասին, բայց և ոչնչի :

Դատարկախոսի պես բերան բանալով՝

Իրար ենք նայում

Եվ մոռանում ենք սրճելու մասին,

Որը միտումն էր կամ պատրվակը

Մեր այս հանդիպման,

Որից կարոտի ջրվեժ է հոսում

Սրճարանի մեջ...

Մենք խենթանում ենք

Սիրահարի պես իրար նայելիս

Եվ երազներ ենք քամում այն սուրճից,

Որից սիրո բույրեր են հասնում

Խելագարներին....

Ես հեռանում եմ բույրդ գիրկս առած

Ու երբ թղթին եմ հանձնում

Ինձ ու քեզ,

Ուրիշ ոչինչ էլ չեմ կամենում

Քան կողքիս նստած ստվերդ տեսնել

Ու բույրդ երբեք էլ չկորցնել...

Գրել եմ ուզում քեզ ամեն էջին,

Որ չկորցնեմ թեկուզ մեկ վայրկյան

Առանց ինձ ու քեզ միաձուլելու

Թեկուզ էջերին,

Թեկուզ գրելով....

4

0

1218