Copy SMS

Սեր...

Սեր... - կյանք, սեր, անդորր

 

Փակեցի աչքերս ու 
Կորցրի քեզ...
Փշրվեցի ափերիդ մեջ,
Մի բուռ դարձա,
Որ չլինեմ 
Ծանր ու մեծ,
Որ չհոգնես 
Ինձ տանելուց քո 
Կյանքի մեծ ուղիներով:
Մաս-մաս եղա 
Որ դու շինվես 
Ու մնացի անմասն 
Ու հեգ:
Ես էլ եղա
այն կարոտից
Որ սփոփվում է 
Ինքն իրենով 
Որ չնեղեմ 
հոգնած հոգիդ...
Քունդ եղա 
Երբ կոպերիդ 
Հոգնությունը գերեվարեց 
Քուկդ եղա մինչև հոգիդ
Ինձ էլ քեզ էլ դուրս շպրտեց...
Եղա ես այն 
Որ չտանջեմ 
Չտրտնջամ ու չլացեմ 
Միայն սիրեմ ու շունչ առնեմ 
Քո անունից....


2

0

1120