Հայ Զինվոր
Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի Դիժոն քաղաքի Հայ պատանի ակումբի երիտասարդները կազմակերպել էին շնորհավորանքի և շնորհակալության երեկո։Երիտասարդները իրենց իսկ գրած քառատողերով շնորհակալություն հաըտնեցին հայ զինվորներին, փառք ու պատիվ տալով բոլոր հերոսներին ու հայրենիքի պաշտպաններին։
Շնորհավոր տարեդարձդ հայոց բանակ
Շնորհավոր տոնդ հայ զինվոր
Շնորհավոր և Ձեզ ով հայոց այրեր,
Եվ կորյուն ծնող սիրասուն մայրեր։
***
Ամեն օրդ տոն լինի,
Տոնդ շնորհավոր լինի,
Կյանքդ հարտև լինի,
Զինվոր հայոց բանակի։
***
Ոտքդ խփիր, թող գետինը դղրդա,
Զուռնեն փչիր, թող թշնամին խլանա
Հերոս տղերք դե միացեք ուս ուսի,
Քոչարին է թույլ օղակը ոսոխի։
***
Թող երկինքը կապույտ լինի,
Թող արևը անվերջ շողա,
Թող սահմանում խաղաղ լինի,
Թող որ մայրերը միշտ ժպտան։
amp;list=PLc0YCm7qU-Lo8dqCGDUyb2zvbVT9dzdjy