Copy SMS

«Հայ մուկը» (Վիլյամ Սարոյան)

«Հայ մուկը» (Վիլյամ Սարոյան) - հայ, մուկը, սարոյան, վիլիամ, պատմվածք


«Հայ մուկը» Սարոյանի ինքնատիպ պատմվածքներից մեկն է: Այստեղ անդրադարձ կա մարդուն, հային, «հայավարիությանը», նրա սև ու սպիտակին: Սարոյանը լավ գիտի, որ հայը երևույթ է, բնություն ու ապրելակերպ: Հայը այն է, որ ամենուր է, և ամեն ինչն էլ ամբողջանում է  հայի էության մեջ: Այդ է պատճառը, որ անգամ մկանը կարող ես «հայացնել». հայի որակներ վերագրելուց ո՛չ հայն է արժեզրկվում, ո՛չ էլ մուկն է մարդ դառնում

«Հայ մուկը» (Վիլյամ Սարոյան) - հայ, մուկը, սարոյան, վիլիամ, պատմվածք

«Սա ճիշտ այն դեպքն է, երբ սկսում ես մեկի հետ խոսել, մոտենում է մի ուրիշն ու ուզում, որ իր հետ խոսես, որովհետև աշխարհում ամեն տղա մի կարգախոս ունի՝ «Ես էլ մարդ եմ»։
Լավ կարգախոս է, և առաջին մարդը, որ ասել է, ինքը՝ Ադամն է եղել»։ 

«Հայ մուկը» (Վիլյամ Սարոյան) - հայ, մուկը, սարոյան, վիլիամ, պատմվածք

«Բայց մի բան հաստատ է։ Ծնված յուրաքանչյուր մուկ ծնված մուկ է: Մյուս մկները կարող են իրենց սեփական աչքով տեսնել, որ ծնված յուրաքանչյուր մուկ մուկ է և երկու սեփական աչք ունի։ Ինչպես նաև երկու ականջ, բերան, լեզու, ատամներ, ոտքեր, պոչ և, անշուշտ, յուրաքանչյուր մուկ անձնավորություն է։
Ամեն մուկ ինքը ինքն է։ Նա ուրիշ ոչ մի մուկ չէ։ Նա միշտ ինքն է։
Եվ չկա մի մուկ, որ ասի, թե ինքն այն մուկն է, որ ուրիշ մուկ է։ Նա ինչպես կարող է այդպիսի բան ասել։ Ամեն մուկ միայն ինքն է։ Իսկապես, զարմանալի բան է։ Նրանք այնտեղ են, նրանք բոլորն իրենց սեփական աշխարհում են ապրում և բոլորն էլ մկներ են»:

«Հայ մուկը» (Վիլյամ Սարոյան) - հայ, մուկը, սարոյան, վիլիամ, պատմվածք

«Հպարտ մուկ էր նա։ Երբեմն՝ կոպիտ, իսկ մեկ-մեկ էլ կարող էր նույնիսկ կատաղել։ Թեև անուն չուներ, բայց մյուս մկները նրա մասին մտածում էին որպես Արտաշի։ Թե ինչու՝ ոչ ոք չգիտեր։ Բայց անունը ճիշտ նրա համար էր։ Լավ, եթե ուզում ես ճշմարտությունն իմանալ, այդ դեպքում իմացիր, Արտաշը նման չէր մյուս մկներին։ Նա հայ մուկ էր»։

«Հայ մուկը» (Վիլյամ Սարոյան) - հայ, մուկը, սարոյան, վիլիամ, պատմվածք

«Հենց այդ ժամանակ, բոլորովին անսպասելի, Արտաշն ըմբռնեց ամեն ինչ, նա հասկացավ, թե ինչ է կատարվում, թե ինչ է կատարվել այն օրից, երբ բռնվել ու գազանանոց է բերվել, ու նրա ցասումը ելավ ափերից։ Նա վիրավորված էր, այնքան վիրավորված, որ մոռացավ, որ ինքն էլ է մուկ մյուս մկների նման։
Նայեց օձին բացարձակ-մաքուր-հարյուր տոկոսանոց ատելությամբ, ատելությունից էլ առավել՝ ցասումով։
Տեսնես օձն ու՞մ տեղն է դրել Արտաշին, իր հիմար ընթրիքի՞։
Արտաշն ուրիշ ծրագրեր ուներ։ Օրինակ, նրան շատ էր հետաքրքրում բարձրությունը։ Տեսնես բարձրությունն ինչքա՞ն է բարձր։ Մարդու՞ց էլ է բարձր։ Շատ էր ուզում այս ամենը հասկանալ ու էլի՝ վեց թե յոթ բաներ։ Եվ ուրեմն նրան դուր չեկավ օձի ծրագիրը՝ կիսաժպիտ սպասումը, հետո դողը և այդպես մինչև վերջ»։

«Հայ մուկը» (Վիլյամ Սարոյան) - հայ, մուկը, սարոյան, վիլիամ, պատմվածք

«...բայց նրա տեսածն ընդամենը Արտաշն էր, այն նույն չափի ու քաշի, ինչպես բոլոր մյուս մկները։
Ոչ միայն այդքանը, նա լսեց Արտաշին, բայց ոչ ծվծվացող ու գութ հայցող։ Նա լսեց հայհոյող Արտաշին, որն անկասկած այլևս այսպիսի խոսքեր ասելու կարիք պիտի չունենար»։



«Մուկն իսկական կռիվ էր տվել օձի հետ՝ ազնիվ ու արդար կռիվ, ու հաղթել էր նրան»:



«Գազանանոցում մկներ չեն ցուցադրվում, ցուցադրվելու համար չափից ավելի են սովորական։
Ցուցադրվում էր ինքը՝ Արտաշը, մկների մեջ ամենատաղանդավորը։
Եվ, խնդրում եմ, թող որ այս պատմությունը դաս լինի ինչ-որ մեկի համար, գուցեև քեզ համար, ինչ իմանաս»։

«Հայ մուկը» (Վիլյամ Սարոյան) - հայ, մուկը, սարոյան, վիլիամ, պատմվածք



Շնորհակալություն ուշադրության համար

9

0

2012