Copy SMS

Ժպիտը... (Ռեյ Բրեդբերի)

Ժպիտը... (Ռեյ Բրեդբերի) - ժպիտը, ռեյ, բրեդբերի, գիտաֆանտաստիկ, հակաուտոպիա-Սը՛ր, ինչպե՞ս է նրա անունը,- կիսաձայն հարցրեց Թոմը Գրիգսբիին:

-Նկարի՞: Կարծեմ Մոնա Լիզա, Թոմ: Այո՛, Մոնա Լիզա: 



Գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակ Ռեյ Բրեդբերին այս անգամ էլի առաջ է ընկել: Պատմվածքում 2061 թվականն է, չէ՛ 3000-ը, կամ գու՞ցե 5000-ը.... Անիմաստ է վիճել: Այն, ինչ կա պատմվածքում, կործանումն է, ոչնչացումը և, միանշանակ, կայծը լույսի ու հավատի:

Ժպիտը... (Ռեյ Բրեդբերի) - ժպիտը, ռեյ, բրեդբերի, գիտաֆանտաստիկ, հակաուտոպիա

— Տեսնո՞ւմ ես, Թոմ, ինչ խաղ են խաղացել մեր գլխին։ Բանը ոչ թե անցյալից մնացած ժառանգության նկատմամբ ունեցած ատելությունն է։ Կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչպե՛ս եղավ, որ գլորվեցինք այս վիհը, որտեղ քաղաքների փոխարեն միայն ավերակներ են, ճանապարհները՝ խառնաշփոթ դարուփոսեր, իսկ դաշտերը մինչև հիմա էլ գիշերները լուսարձակվում են ռադիոակտիվությունից։ Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ։

— Այո՛, ճիշտ է, սը՛ր։

— Հենց դրա համար էլ, Թոմ, ատում ենք այն ամենը, ինչ մեզ հասցրել է այս փորձանքին։ Մարդու բնույթն է այդպես։ Գուցե սխալ բան եմ ասում, բայց մարդու բնույթը այդպես է։

— Կարծեմ մենք ատում ենք ամեն բան, առանց բացառության,— ասաց Թոմը։

— Ճիշտ է։ Ատում ենք այն ամբողջ գարշելի ելուզակախումբը, որ ժամանակին կառավարել է աշխարհը։ Սրանց պատճառով է, որ հիմա քաղցած ենք, դողում ենք ցրտից և քարանձավներում ենք պատսպարվել։ Էլ չեմ ասում, որ ոչ խմում ենք, ոչ ծխում, և ոչի՛նչ, ոչի՛նչ չենք անում, բացառությամբ տոնակատարություններին մասնակցելուց։

Ժպիտը... (Ռեյ Բրեդբերի) - ժպիտը, ռեյ, բրեդբերի, գիտաֆանտաստիկ, հակաուտոպիա

— Նա այլևս չի՞ վերադառնա, հը՞, միստր։

— Ո՞վ: Քաղաքակրթությո՞ւնը... Ո՞ւմ է պետք։ Համենայն դեպս, ես դրա կարիքը չեմ զգում։

— Այդ քաղաքակրթության մեջ ինչ֊որ մի լավ բան կար, որն իմ սրտովն է,— նկատեց ետևում կանգնած մարդը։— Մի բան կար, որն այնքան էլ վատ չի եղել։ .... Համենայն դեպս,  կգա ժամանակ և ուսերին գլուխ ունեցող մի երիտասարդ կհայտնվի ու կջանա վերանորոգել ջարդուփշուր եղած քաղաքակրթությունը։ Սիրտ ու հոգի ունեցող մարդ կլինի նա, հիշեցեք խոսքս։

— Ո՛չ, չի հայտնվի,— ասաց Գրիգսբին։

— Իսկ ես ասում եմ, որ կհայտնվի։ Գեղեցիկը սիրող մի մարդ։ Եվ գուցե նա մեզ համար ետ կբերի կորած քաղաքակրթությունը։ Իհարկե, ոչ այն ամենը, ինչ եղել է անցյալում, բայց գոնե դրա մի մասը, այն մասը, որի շնորհիվ հնարավոր լինի խաղաղ ապրել։

— Այ, տեսնո՞ւմ ես։ Եվ մինչև դու գլխի կընկնես, թե ինչ կատարվեց, կսկսվի մի նոր պատերազմ։

— Իսկ ես հավատում եմ, որ այս անգամ ամեն բան ուրիշ ընթացք կունենա...

Ժպիտը... (Ռեյ Բրեդբերի) - ժպիտը, ռեյ, բրեդբերի, գիտաֆանտաստիկ, հակաուտոպիա

«ժպի՜տ։ Ի՜նչ գեղեցիկ ժպիտ է»։ Հետո, երբ կտավի պատառիկը խնամքով ծալել ու թաքցրել էր, Թոմը փակեց աչքերը, և խավարում նրա առջև կրկին հարյավ ժպիտը։

Հետո Թոմը քնեց։ Լուսինը շարունակում էր սողալ գիշերային սառը երկնակամարով։ Եվ առավոտյան լուսինը ցած սահեց երկնակամարից։ Իսկ Թոմը դեռ քնած էր։ Եվ Թոմի հետ էր քնքուշ ու բարի ժպիտը։



 Շնորհակալություն ուշադրության համար

9

0

1142