Copy SMS

Կարոտ....

Կարոտ.... - կյանք, սեր, անդորր

Ու հառաչում են հազար կարոտներ


Գալարվելով մի խեղճ սրտի մեջ


Եվ գլխահակ նստել են ուզում


Այն խեղճ, հասարակ նստարաններին


Ուր հազար անգամ սերեր են ծնվում,


Որ հազար անգամ չպիտի մեռնեն...


Հարյուր կարոտներ ձայնում են խեթ-խեթ


Այն սիրով արբած պատանիներին,


Որ սերը հանկարծ մի կողմ չնետեն


Կամ էլ տհասի բաժին չհանեն...


Եվ միայն մի կողմ թավալված կարոտ


Մենակ ու մոլոր մի կողմ է նայում,


Ու հառաչանքն էլ մրմունջ է դառնում


Դառնացած շուրթին,


Եվ թավալ եկած կարոտի կողքին


Հազար կարոտներ երգեր են երգում,


Որ որբ կարոտի սիրտը ամոքեն


Տանջալլուկ սիրուց...


Հազար կարոտներ մեկին են ուզում


Կարոտի մահճից ուղարկել իր տուն,


Որ կարոտ բառի իմաստը գոնե


Կյանքում մի անգամ


Ապավեն դառնա պատանի սիրուն


Եվ որ կարոտի ծովերի միջից


Մի կաթիլ գոնե կարոտ չմնա...


Կարոտներն էլ են հանգիստը ուզում


Սրտով վաստակված,


Միայն թե երբեք անջատում դարձած


Կամ էլ հեռացված....


Հազար կարոտներ բուժվել են ուզում


Եվ կյանքի խավար ցուցափեղկերից


Իրենց անունը ջնջել են ուզում...


Ուզում են,ուզում....


Բայց հազար կարոտ ու հազար էլ բայց....


4

0

1339