Copy SMS

Երջանիկ եղիր , դավաճան իմ սեր

Երջանիկ եղիր , դավաճան իմ սեր - սեր , կյանք , դավաճանություն , հարսանիք


Իմ դատաստանը  ես եմ կայացրել,ինձ մի մեծ պատիժ ու աչքերիդ դեմ,բայց եթե անգամ ինքս ինձ հարցնեմ,որ մեղքիս համար?անշուշտ կլռեմ,ուսերս թափ տալով կպատասխանեմ.ես ինչ իմանամ,իրականացնողը դու ես լինելու.կգնդակահարես հարսանեկան քո հրավերով,ես կգամ անխոս քո հարսանիքին,դու անհոգ եղիր  երբեք ցույց չեմ տա թե ով եմ եղել,թե ովես եղել դու,ես չեմ հարփի շատ,որ կարողանամ աչքովս տեսնել ոնցեն տանում քեզ,իսկ երբ կհանեն ձեր տանից արդեն հարսի շորերով ես մեղմիկ ձայնով՝սիրուս պես հզոր կօրհնեմ ձեր կյանքը,կանաչ ճանապարհը,բայց եսել կգամ քո կողմից խնամի,իսկ երբ փեսացուդ հարցնի.ես ով եմ?հուզմունքդ ու թախիծդ մեջդ կպահես , կարող ես արդեն էդպեսել  ասել.չգիտեմ ով է, ես ինչ իմանամ?իսկ երբ  կմտնեն սպիտակ վարդերով զարդարված հարսանյաց սրահը, բոլորը կգոչեն.շնորհավոր նորապսակներին,եսել կգոչեմ,կենաց կխմեն.եսել կխմեմ,համբույր կգոչեն դու բոլորի զիլ ձայնը կլսես.եսել կգոչեմ,իսկ երբ կհնչի հարսի,փեսայի պարը ավանդական ձեր երկուսի հետ եսել կպարեմ.գեթ մի անգամ երազանքս լոկ մի անգամ հարսի շորերով ես քեզ հետ պարեմ թեկուզ արդեն ես ով եմ?իսկ երբ հուզմունքից լացեմ ու խնդամ ու երբ փեսացուդ հարցնի նորից,թե ինչու եմ ես այդքան հարփել?կասես հարփաց չէ,խենթ է, խելագար,իսկ երբ նվիրեն նվերներն արդեն ամենավերջում ես կմոտենամ քեզ ու կնիվիրեմ քեզ համար վաղուց առած ու պահած մեր նշանդրեքի մատանին մոռացված ու մի երկու խոսք կասեմ քեզ համար,քեզ համար էր սա,թող քեզը լինի,իսկ ամենավերջում ձեր հաարսանիքի,որ առանձնանաք վայելելու ձեր գիշերը իմ երազած,չմոռանաս ինձ,մի պահ կմոտենաս ձեր պատուհանին,կտեսնես հեռվում ճրագ է վառվում.դա իմ սիրտն է,որ լուսնի պես հզոր քո սիրած տղան ինչպես է դարձել թույլ մի մոմի լույս,որ հանկարծ մոտենա քո փեսացուն քեզ , զարմացած կասի.տես՜ ինչ գեղեցիկ մոմի լույս է,կասես դա լուսիներ հզոր,այսօր մոմ դարձած այրվում է մարմանդ ու հանգչում դանդաղ,իսկ երբ կգրկի մարմինդ իմ շոյած, դու շուտ կքաշես վարագույրը,որ ես չտեսնեմ ինչպես է վայելում իմ երազանքս չեղած մի օտար,իսկ առավոտյան կմնաս իր գրկում ,հանկարծ կտեսնես  քո առաստաղին իմ այրված  սրտի չայրված ,ոսկե տառերով գրված ,արեվի շողերից հավերժ փայլատակող խոսքերս հիշատակ՝ԵՐՋԱՆԻԿ ԵՂԻՐ,ԴԱՎԱՃԱՆ ԻՄ ՍԵՐ...

7

0

1158