Copy SMS

Կգաս...

Կգաս... - կյանք, սեր, անդորր

Լապտերները վառվեցին...
Չկա՜ս...Կգաս? Չգիտեմ 
Երևի թե դու էլ չգիտես,
Որ ամեն լապտերի լուսավորման հետ 
Ես քեզ եմ սպասում,
Իմ չիմացվածս ու չգտասծս...
Աստղերը կլուսավորեն ուղիդ, 
Իսկ լուսնին լապտեր կկարգեմ 
Երբ գաս...
Դհոլ ու զուռնայի փոխարեն 
Քեզ Հախվերդյանոտ աչքերովս կդիմավորեմ 
Եվ Ջոհն Լենոնի երգած սերը կտամ քեզ,
Եթե հանկարծ օվկիանոսը կտրես ու գաս:
Սրճարանները դատարկվեցին
Սիրո հուզումներից 
Եվ այն ծեր կինը 
Իր ոսկրոտ ձեռքերով սերն է մաքրում 
Հատակից,նստարանից,սեղանից.....
Բայց միթե նա չգիտի,
Որ սերը միևնույն է չի վարակի մեզ
Ձեզ,նրա՜նց...
Միթե այդ սիրունիկ տիկնիկը չգիտի,
Որ սիրով վարակվել չկա 
Այն վիրուս չէ....Սեր է...
Լապտերները հանգեցին...
Չեկա՜ր..Ախր ոնց գայիր,եթե 
Մաքրել են ամեն մի նշան 
Որ քեզ անհասցե իմ տուն կբերեր...
Որտեղ մի մարդուկ սեր է երազում
Ոչ թե Շեքսպիրյան սերերի պես մեծ
Այլ այն տատիկ պապիկների պես 
Ջերմ ու հանդարտ կռիվ-ժպիտով...
Չեկա՜ր...Չես էլ գա...
Գնամ երազե՜մ թեյերի մասին 
Որ չխմեցինք անհասցե կյանքի 
Սրճարաններում♥

7

4

1136

  • fiction ☯
    2017-02-04 15:09:22
    հավանեցի, սիրուն միջավայր էր
    • Amalya
      2017-02-04 19:27:52
      Շնորհակալություն :)
  • Թիթեռ
    2017-02-06 02:08:37
    Հետաքրքիր էր
    • Amalya
      2017-02-12 21:56:25
      մերսի <3