Copy SMS

Եկավ մի օր, և ես հասկացա

 «Երկինքը տարածություն չէ և ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որևէ իմաստից»: Բայց Երկրի վրա ուրիշ է. Երկիրը և՛ տարածություն է, և՛ ժամանակ:

Եկավ մի օր, և ես հասկացա - պարապ, էի, մոտիվացիա,  խառը, մտքեր


   Կա բնավորություն, որ  խանգարում է ճանաչել մարդուն: Սա ասում եմ՝ զգալով սեփական կյանքիս վրա:

   Եկավ մի օր, և ես հասկացա, որ կյանքը կառուցված չէ  մեր ներսում ու մեր նեղ, շատ նեղ շրջանակում: Եկավ մի օր և ես հասկացա, որ քո համար կյանք մշակելուց, սկզբունքներ  ունենալուց  ու գաղափարներ կազմելուց զատ և առաջ  դու պետք է մտածես հասարակություն կոչվող ամբոխի մասին, այնտեղ ճիշտ ներկայանալու մասին: Մարդիկ ուզում են, որ հասարակությունը ընդունի, ճանաչի իրենց այնպես, ինչպես իրենք են ուզում: Այսպիսին կամ այնպիսին լինելուց  ավելի դժվար է այսպիսին կամ այնպիսին երևալ: 

Եկավ մի օր, և ես հասկացա - պարապ, էի, մոտիվացիա,  խառը, մտքեր   Եկավ մի օր, և ես հասկացա, որ մարդիկ լինում են երեք տեսակ: Առաջիններն իրենց տեղում են ու խաղում են իրենց դերը՝ սազական: Երկրորդները խաղում են ինչ դեր որ պատահի, ուղղակի, ի դեպ՝ երբեմն բավականին անհաջող:Երրորդներն ընդհանրապես չեն մտածում դերի մասին, հասարակություն-հանդիսատեսի մասին:Եկավ մի օր, և ես հասկացա, որ երրորդների կյանքը մի օր կարող է բարդանալ ու չափազանց անիմաստ անցած թվալ: Կյանքը չխաղացողներին  չի սիրում: Ամբոխից խուսափողները մի օր ամեն գնով դրա կենտրոնում են հայտնվում:

   Ամենաշատը հավատում եմ փոքրուց եկած համոզմունքներին: Երբ մի բան հայտնվում է ենթագիտակցությանդ մեջ, ուրեմն վերջ. այն կամ արմատախիլ չի լինելու կամ լինելու է դաժանորեն դժվար: Դա է պատճառը, որ  այսօր ես կուրորեն հավատում եմ, որ ամեն մեկը կստանա կյանքում իրեն ամենաարժանին, կյանքից ավելի լավ ռեժիսոր  ու կյանքից ավելի արդար դատավոր չկա: Ինձ հետ, Ձեր հետ,, մեր հետ, այս երկրի հետ ինչ էլ որ լինի բացարձակ արդար, ճիշտ ու բնական կընդունեմ:Սխալ է լինում գլխավորապես մի բան: Արդեն եղածից հետո արված սխալ հետևությունը և, որ ամենավատն է, հետևությունից հետո արված սխալ քայլը, գործն ու անգործությունը:

   Չգիտեմ՝ որտեղ եմ կարդացել, բայց մի տեղ մոտավորապես գրված էր, որ մենք անելու ենք նույն սխալը այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտը չենք արել: Քանի դեռ ճիշտը չենք արել, նույն խնդիրը կպտտվի ու նորից կբախվի մեզ:

Եկավ մի օր, և ես հասկացա - պարապ, էի, մոտիվացիա,  խառը, մտքեր   Բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք: Այս կանոնը երբեմն շատ դոգմատիկ ենք ընդունում: Բայց եկավ մի օր, և ես հասկացա, որ, ամեն անգամ, այդ սխալվելու  իրավունքից չօգտվելով, ինչ-որ լավ բան է լինում, ինչ-որ բան ավելի լավն է դառնում:

   Եկավ մի օր, և ես հասկաացա, որ սխալվելու իրավունքից օգտվելուց զատ ավելի կարևոր է ընտրության  իրավունքից օգտվելը: Դժվար ու համարձակ ընտրություն է, բայց մի օր պետք է սովորել չսխալվելու իրավունքն ընտրել ու չսխալվել: Չսխալվել ու դրանով զգալ կյանքի իրական համը, կյանքը ծամել վայելելով ու դրանից գոհունակ ժպտալ:

   Եկավ մի օր, և ես հասկացա, որ չսխալվելու համար արժի ամեն ինչ անել. մինչև անգամ փոխել բնավորություն, բազմաթիվ անգամ սիրել ու ատել սեփական եսը, մեղադրել ու արդարացնել սեփական անձը, բայց հանուն չսխալվելու  լարվել, ձգվել կտրվելու չափ:Սխալները կարևոր են, բայց  դրանք կարող են նաև սասանել երազանքներիդ հիմքերը: Չսխալվելուց են  լինում հաղթանակները, լավագույն պահերը: Ավելի լավ կապրեն չսխալվողները:

Եկավ մի օր, և ես հասկացա - պարապ, էի, մոտիվացիա,  խառը, մտքեր   Ռիչարդ Բախի գրքում ասվում է «Երկինքը տարածություն չէ և ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որևէ իմաստից»: Բայց Երկրի վրա ուրիշ է. Երկիրը և՛ տարածություն է, և՛ ժամանակ:Մարդիկ ապրում են տարածության ու ժամանակի մեջ՝ այնտեղ սխալվել-չսխալվելով:

   Եկավ մի օր, և ես հասկացա, որ ապրելու մեջ ամենակարևորը տարածության ու ժամանակի մեջ արված լավ աշխատանքն է, գործը, որ կարող է օգնել ուղղել  մեր և նույնիսկ ուրիշների  սխալները, մեծացնել չսխալվելու տարբերակները:

Եկավ մի օր, և ես հասկացա - պարապ, էի, մոտիվացիա,  խառը, մտքեր   Եկավ մի օր, և ես հասկացա, որ երբեք չի պակասում ինձ ու ձեզ ջանասիրություն, չծուլանալու ունակություն մաղթելու անհրաժեշտությունը: Մաղթում եմ...Առո՛ղջ եղեք և աշխատասեր:

   Շնորհակալություն Եկավ մի օր, և ես հասկացա - պարապ, էի, մոտիվացիա,  խառը, մտքեր

5

5

1599

  • A.YAN
    2017-02-04 17:20:02
    (լավ)
  • fiction ☯
    2017-02-04 17:39:43
    Եկավ մի օր ու դու հասկացար... հասկացար շատ բան ու լավ էլ արեցիր: Դրանցով պիտի կյանքդ կառուցես կամ շարունակես կառուցել: Էլի դու ես քո մի քիչ պակաս զգայական, բայց կարևորը՝ բանական, տրամաբանական... ու բացարձակ ճշմարտություններով: Ասում եմ բացարձակ, ու վստահ եմ, որ հասկացել ես նաև, որ ստեղծածիդ, հորինածիդ նկատմամբ բացարձակ հավատ է պետք, մեր հորինածը երկրային ու իրական ա դառնում, երբ դրանց իսկությանը հավատում ենք ԲԱՑԱՐՁԱԿՈՐԵՆ: Վստահ եմ այս մեկը նույնպես հասկացել ես: Ուրախ եմ քո ու պոստիդ՝ սառը, ցնցուցի նման պոստիդ, գոյության համար: Ապրես
    • fiction ☯
      2017-02-04 17:39:54
      (ծաղիկ)
      • Նարե
        2017-02-04 18:15:27
        Ապրես, Մել ջան :*