Copy SMS

Մոռանա՜լ


Մոռանա՜լ - Մոռանալ , հեռանալ , չկանչել

Մոռանա՜լ,մոռանա՜լ ամեն ինչ,

Ամենին մոռանալ.

Չսիրել,չխորհել,չափսոսալ

Հեռանալ,,,

Այս տանջող,այս ճնշող ցավի մեջ,

Գիշերում այս անշող

Արդյոք  կա իրիկվա մոռացման,

Մոռացման ոսկե շող,,,

Մի վայրկյան ամենից հեռանալ

Ամենին մոռանալ.

Խավարում,ցավերում քարանալ

Մեն-միայն,,,

Մոռանա՜լ,մոռանա՜լ ամեն ինչ,

Ամենին մոռանա՜լ,,,

Չսիրել,չտենչալ,չկանչել,

Հեռանալ,,,

Վ.Տերյան

5

0

1045