Սիրում եմ անձրևոտ գիշերները
Սիրում եմ անձրևոտ գիշերները։ Երբ քաղաքը կարծես դատարկ է ու երկինքը լալիս է։ Լալիս է իր մենակությունից, իր անպաշտպանությունից, իր անկարողությունից ու ցավից։ Մեկ դանդաղ, մեղմ, մեկ էլ՝ այնպիսի ուժգնությամբ, որ կարծում ես թե հիմա կպայթի ու չի դիմանա, բայց երկինքը կրկին հանդարտվում է ու թեթև լալիս։ Հոգնել է երկինքը, հոգնել է լաց լինելուց։ Երկնքին ես ինձ եմ նմանեցնում։
Անի
2017-02-05 00:50:30Մարի
2017-02-05 11:01:48Աննա
2017-02-05 09:04:46Մարի
2017-02-05 11:02:09