Copy SMS

Սեղան պատվիրեք...

Սեղան պատվիրեք... - սեր, խաղ, բեմ

Սեղան պատվիրեք երկուսի համար
Մեկը չի գալու՜...
Էլ երբեք չի գա...
Կսառչի թեյը սերերի պես թանկ,
Որոնք որքան էլ եռացած լինեն 
Սառչում են մի օր 
Հանդարտությունից...
Սեղան պատվիրեք ու լուսավորեք 
Բեմը դահլիճի.
Սեր ենք խաղալու 
Երկու կոպեկի ծափերի համար,
Որ շռայլում են դերասաներին 
Երկրորդական դերերի համար...
Դուք բեմ հանեցեք անանկեղծ կյանքի
Անկեղծ սերերին,
Որ քծնեն նրանք քմահաճներին 
Արդի քաղաքի:
Զարդարեք հիմա դահլիճը մթնած
Սուտ խոստումներով 
Հեռվում քնածի
Եվ պար բռնեցեք քամիների հետ,
Որոնք մեր գլխում սերեր են ծնում,
Որ պիտի մեռնեն...
Սեղանը գցեք անուշ բույրերով 
Դեռ նոր կյանք մտած պատանիների 
Որոնք սեր են երազում խաղալ 
Կյանքի բեմերից,
Ռոմեոի կարծանված ոգով
Սեղան պատվիրեք սերերի համար,
Ոչ ոք չի գալու՜
Մաքրեցեք բեմը համաճարակից 
Էլ չենք խաղալու՜...

2

1

829

  • 系 路 克
    2017-02-09 10:36:19
    ayceleq status4ka.am grancveq dimeq indz Gevorg_ , es dzez kochum ktam kskseq hodvcner grel, mez mot aveli shat araj kgna dzer poster@