Copy SMS

Դառն իրականություն

 Դառն իրականություն - Նորից, ցավ, թախիծ, ծնվեց                                       

         
   

 Աշխարհն օր օրի անհաճ է դառնում,
Հարազատ մարդը դավաճան դառնում,
Ծանոթ ընկերը անծանոթ դառնում,
Քույրը եղբորից երես է թեքում:

Աշխարհն օր օրի դաժան է դառնում,
Ոչ ոք չգիտի ու՞մ է վստահում,
Ոչ մեկ չգիտի ո՞վ ինչ է զգում,
Այս փուչ աշխարհից ինչ՞ է հասկանում:

Այս կյանքն օր օրի թատրոն է դառնում,
Ես ռեժիսորն եմ դառնում իմ կյանքում,
Դերասաններին եսեմ միշտ ընտրում,
Սակայն դերերը իրենք են բաշխում:

Իմ կյանքն օր օրի սահում է գնում,
Բայց դեռ չգիտեմ ինչեմ երազում,
Նպատակներս կյանքի չեն կոչվում,
Ինչու չգիտեմ ես չեմ հասկանում: 

 Լուսինե Պեպանյան 

5

5

1050

  • A.YAN
    2017-02-06 17:21:51
    ԵՎՍ ՄԵԿ ԳԵՂԵՑԻԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՈՂՄԻՑ (լավ) (բռավո)
  • Լյուսի
    2017-02-06 18:47:15
    Անչափ շնորհակալեմ))))
  • fiction ☯
    2017-02-07 20:25:38
    Սիրուն էր, ապրեք
  • Ցունամի
    2017-02-07 21:09:44
    նկարը շատ լավնա
  • Լուս
    2017-02-07 21:25:19
    Շնորհակալություն