Copy SMS

Դու չգիտես

Դու չգիտես - Բանաստեղծություն, Ցունամի

***

Դու չգիտես`ինչպես եմ ես սուզվում
Քո անվերնագիր կարոտի խորքում, 
Երբ քեզ չտեսած բառերն եմ շարում
Իմ ճարտար մտքի անհուն խորքերում,
Եվ համրի պես դիմացդ կանգնում
Եվ ոչ մի տառ արտասանել անգամ 
Քո խենթ ժպիտից չեմ կարողանում,
Մինչդեռ այնքան բառեր էի հյուսել
Մինչև կսուզեիր ինձ հայացիդ մեջ...

Ցունամի
03.09.2016թ.


10

0

1339