Copy SMS

Ուզում էիք

Ուզում էիք - Բանաստեղծություն, Ցունամի

Ուզում էիք

Ապրել էիք ուզում, և ես ապրեցի,
Տեսնել էիք ուզում, և ուշադիր եղա,
Կարոտի մասին էլ չասեմ հիմա,
Սիրելն էլ պարտադիր դարձավ:

Իրար հետ քայլել ցանկացաք,
Հավասարը հավասարի պես
Բաժանում ցանկացաք..խնդրեմ,
Չկորցրիք թե' վայրկյան, թե' հետք:

Բարևս աճուրդի տարաք,
Առաք, ծախեցիք ու հարստացաք,
Բայց մի շնորհակալություն անգամ
Արտասանել չկարողացաք:

Եվ հարցեր բազում բարդեցիք վրաս,
Որ միայնակ գտնեմ պատասխան դրանց,
Իսկ դուք գնացիք հեռու` սպասելու.
-Մեզնից խելացին դու ես, կգտնես...

Եվ ու՞ր մնաց ձեր մարդ տեսակը,
Չէ որ կոչում եք ձեզ ասուն ամենքից,
Բայց իրականում անտեսում եք
<ան> նախածանցը` խոսուն ամենից:

Ցունամի
29.08.2016թ.

10

0

1115