Copy SMS

Թատրոնն ու մարդիկ

Թատրոնն ու մարդիկ - Նորից, ցավ, թախիծ, ծնվեց


Կյանքը թատրոն մենք դերասան...

Այդ թատրոնում կա ռեժիսոր,բեմադրող,
Կա սցենար,որ գրում է ժամանակը,
Կա մեղեդի,որ լսվում է մեր սրտերում,
Որ ապրում է հոգու խորքում ամբողջ կյանքում...

Կա դաշնամուր սև-սպիտակ ստեղներով,
Մի փոքրիկ կյանք պատմվում է նոտաներով:
Սև ստեղնը՝  տխրությունն է ողջ մարդկության,
Սպիտակը՝  ուրախության պայծառ նշան:

-Կուզես՞ լսել  ճիշտ մեղեդին մեր աշխարհի,
Սև-սպիտակ ստեղներով երգեր հյուսի,
Այդ երգերը ճշմարիտ են իդեալական,
Մոլորակի ճիշտ պատկերը հավերժական:

Կյանքը' գիրք է անվերջ թերթվող,
Կյանքը' միտք է միշտ տարբերվող,
Կյանքը' պոեմ,իսկ մենք պոետ,
Կյանքը' հույսով լի պատմավեպ:

Կյանքը' թատրոն  մենք դերասան,
Մենք ամենքս յուրօրինակ մի վիպասան,
Կյանքը' երգ է, մենք երգասան,
Նույն երգերից արդեն հոգնած՜ ու ձանձրացա՜ծ:

Կյանքը թատրոն,մենք դերասան...
         
Լուսինե Պեպանյան
 

4

1

1088

  • 系 路 克
    2017-02-09 10:36:09
    ayceleq status4ka.am grancveq dimeq indz Gevorg_ , es dzez kochum ktam kskseq hodvcner grel, mez mot aveli shat araj kgna dzer poster@