Ներեք ինձ, մարդիկ
Ներեք ինձ, մարդիկ
Ներեք ինձ մարդիկ,
Անկամության անգթության
Ճեղքված նավակը չլքելու համար...
Մեջք ծռելու,
Մերկ հայացք
Նետելու համար
Ձեզնից չմոռացված հուշերի բկից
Ինձ խեղդամահ անելու
Ու մրրիկին հանձնվելու համար...
Ինձ ներեք,մարդիկ,
Որ չեմ տեսնում
Օրերի առաջ
Ծառացած ներկան:
Ինձ ներեք նաև
Հենց այն ամենը,
Ինչը և մի օր
Աններելի կլինի...
Ինձ ներեք այսօր
Եվ վաղը գուցե`
Իմ վաղաժամ
Հեռանալս կնքելու
Համար
Ցունամի 22.11.2016թ.
Zepi
2017-02-09 17:00:38Ցունամի
2017-02-09 17:02:12