Copy SMS

Դատարկության ապացույց

Դատարկության ապացույց - Բանաստեղծություն, Ցունամի


Դատարկության Ապացույց



Դու ուզում ես
Բառեր խրթին
Անշուք տեսքով
Շարել կողքին՝
Քո վերնագրած
Տառ ու գրի:
Եվ քո գիրը,
Անգիր արած
Դուրս է գալիս
Մի շնչի պես,
Այս աշխարհին
Հանդես գալիս,
Որպես մի մեծ
Հռչակություն..
Գլուխ գովում
Այստեղ-այնտեղ,
Որ խամաճիկ
Քո մատները
Թև են տվել
Ճղճիմ գրչիդ,
Ու արտագրել
Դատարկ թղթին
Դատարկության
Մի պատմություն..


ՑՈՒՆԱՄԻ
23.03.2016թ

11

0

947