Ղուշ - Գիր
Ղուշ - գիր....և զրնգաց երրորդը...
Այն երորդը, որը լավատեսությունն է,
Որը քոնն է,
Քո սեփական
Ընտրությունն է....
Զրնգաց այն երրորդը,
Որը չի ջնջվում և ոչ մի գծով...
Այն հույսը մարդու,
Որը չկա ո'չ առաջինում,
Ո'չ էլ երկրորդում...
Շողշողում է այն երրորդը,
Որը երբեք չի կորչում
Վախկոտի պես`
Առաջինի
Կամ երկրորդի ետևում....
Ունկն է խլացնում միանգամից
Ակնթարթի`
Այն թանկ պահի,
Երջանկության
Եվ կարոտի զրնգոցը....
Միշտ հիշիր`
Ղուշ - գիրն իր հերթին
Բաժանվում է երեք կողմի...
Ցունամի
08.07.2016թ.