Անհաս Խորհուրդ
- Անկարողությունից մարդ կարող է կառչել ամեն ինչից, բացի իր սեփական ձեռքից...
- Զգույշ արտահայտվեք մարդիկ, ձեր խոսքերը ամեն մեկը իրեն վերագրում է վիրավորանք ու ձեր դեմ ելնում...
- Մարդկանց համեմատելը նույնն է, ինչ ասես, որ օրվա բոլոր ժամերը նույն ձև են անցնում...
- Կյանքում մրցիր ինքդ քեզ հետ, ցույց տուր, թե պարտվում ես, բայց, երբ պահը գա, հարվածիր նրան հաղթական հարվածով և հիշեցրու, որ եթե դու չլինես, ապա նա չի լինի...
- Ամեն ինչ իր ժամանակն ունի: Նույնիսկ ուշացած ժամանակն իր ժամանակն ունի:
- Մենք միշտ աղոթում մենք, բայց երբեմն առաստաղը թույլ չի տալիս, որ աղոթքը հասնի երկինք:
- -Ինչու՞ փակեցին եկեղեցին
-Ասում են, թե մոմերն են վերջացել... - Էտ ե՞րբ ժպիտ տվեցիր, որ մի հատ էլ կարոտս ես պահանջում
- Խոստացար, որ սպիտակ շոր կհագնես...Էլ ինչի՞ ընտրեցիր դեղինը....
- Փոքր ժամանակ ինձ սովորեցրեցին եսասեր չլինել.... ու ես սկսեցի ատել ինձ, որ սիրեմ բոլորին...
- Հետաքրքրի են մարդիկ: Ձեռքերը միացնում են այն ժամանակ, երբ միայն Աստծուն են աղոթում...
- Հերիք չի պատմություն գրողները սև թանաքով են գրում, մի հատ էլ այնպես եք անում, որ միայն սևի մասին գրեն...
- Սա էլ իմ կյանքն է անփորձ, որ տառապում է մարդկանց ձեռքերում
- Մենք միշտ ժպտում ենք, բայց մեր ժպիտի կեսը տխրությունն է...
- Իմ հաղթանակից հետո թող պարտություն լինի, բայց պարտությունիցս առաջ հաղթանակս կլինի...
- Բոլոր մարդկանց կյանքի վերջին էջը գրվում է բազմակետով...
- Ատում եմ այն ժամանակը, որը ժամանակավոր է այս անտեր Ժամանակում:
- Երբ մարդ լույս աշխարհ է գալիս, նա առաջինը ունենում է սիրտ, հետո նոր` խելք:
- Արևի այրող շողերը թույլ չեն տալիս տեսնել նրա շողքի տակ փայլող անթիվ աստղերին...
- Վաճառում եմ աչքերս, որ կարողանաք տեսնել:
Ցունամի
Amalya
2017-02-14 20:01:12Ցունամի
2017-02-14 20:28:46Julietta
2017-02-16 10:37:05Ցունամի
2017-02-16 12:17:17