Copy SMS

ՔՈ ՍՐՏԻ ԱՄԵՆ ԶԱՐԿԻ ՀԵՏ

ՔՈ ՍՐՏԻ ԱՄԵՆ ԶԱՐԿԻ ՀԵՏ - Երբ, Խոսում է, Սիրտը, Հեղինակային, Բլոգ


Այնտեղ, ուր բարին է ապրում,

Քո սիրտն է բաբախում անվերջ,

Քո սրտի քնքույշ զարկերից

Գարուն է միշտ ծաղկում անշեջ…

Ծաղկում է ծառ ու ծաղիկով,

Շղարշվում շողերով արևի,

Պարուրվում մեղմ քամու համբույրով,

Ջերմանում ջերմությամբ սրտերի…

Այնտեղ, ուր քո սիրտն է ապրում,

Ապրում է սերն իր զորությամբ,

Քո անուշ աչքերի օվկիանում

Շողում է կյանքը բարությամբ…

Ապրում է աշխարհը հույզերով,

Ապրում է իղձերով բազում,

Քո սրտի ամեն զարկի հետ,

Երկնքում նոր աստղ է ծնվում…

Ծաղկում է նոր ծաղիկ դրախտում,

Նոր կյանք է հառնում աստղերից,

Գարուն է բացվում աշխարհում

Քո սրտի ամեն մի զարկից…

6

0

948